суббота, 14 июля 2012 г.

Կատալոնական դպրոցներում թղթե գրքերը կփոխեն iPad-ով

Կատալոնիայի դպրոցներում մտադիր են սովորական դասագրքերի փոխարեն iPad-ներ օգտագործել: Շուրջ 480 դպրոցականներ սեպտեմբերին իրենց դասագրքերը կփոխարինեն Apple ընկերության պլանշետներով, քանի որ դպրոցների ղեկավարությունը անհրաժեշտ է համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում:

Ընդ որում, շատ ուսուցիչներ դասերի ժամանակ նման սարքերի օգտագործումը շատ օգտակար եւ հարմարավետ են համարում:
Այդուհանդերձ, դպրոցականների մոտ կշարունակեն մնալ ընթերցանության համար նախատեսված գրքերն ու տետրերը, նշում է La Vanguardia-ն:

Բացառապես պլանշետներով ուսման մեթոդի անցնող դպրոցներում անհրաժեշտություն է ծագել փոխել ուսումնական պլանը եւ մշակել նոր ուսումնական ծրագրեր: «Մեր նպատակը չէ iPad-ի օգտագործումը, որովհետեւ դա iPad է: Մենք ցանկանում են օգտվել ռեսուրսներից, որը iPad-ն առաջարկում է եւ դրանով բարելավել դասագրքերի արդյունքները»,-նշել է դպրոցների մեկի տնօրենը:

Facebook-ը սքանավորում է օգտվողների չաթերը

Facebook սոցիալական ցանցը ԱՄՆ-ում օգտագործում է չաթերի եւ այլ անձնական տեղեկությունների սքանավորման ավտոմատ ալգորիթմեր` հանցագործությունների հայտնաբերման եւ վաղ կանխման նպատակով: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Facebook-ի անվտանգության հարցերով տնօրեն Ջո Սալիվանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ալգորիթմը սքանավորում է նամակագրությունն ու հրապարակումները եւ եթե կասկածելի ակտիվություն է նկատում, հաղորդում է Facebook-ի հատուկ աշխատակցին: Այս աշխատակիցն, իր հերթին գնահատում է վտանգի աստիճանը եւ առկայության դեպքում տեղեկացնում իրավապահներին: Սալիվանի խոսքով, համակարգն այնքա ճիշտ է, որ օրինապահ օգտվողների նամակագրությունը զուր տեղը չստուգվի: Այս տարվա մարտին համակարգը ուշադրություն էր հրավիրել 30-ամյա տղամարդու եւ 13-ամյա աղջկա նամակագրության վրա, որում պարբերաբար «սեքս» բառն էր օգտագործվել: Ըստ նամակագրության, տղամարդը հաջորդ օրը պետք է դպրոցի մոտ հանդիպեր աղջկան: Ոստիկանությունը ձերբակալել է նրան: Համակարգը հիմնականում ուղղված է մանկապիղծների դեմ, սակայն կարող է ուղղված լինել նաեւ այլ հանցագործների դեմ: