вторник, 31 января 2012 г.

iPad-ը Apple-ին դարձրել է անձնական համակարգիչների ամենախոշոր արտադրողը

  Canalys վերլուծական ընկերության հետազոտությունը վկայում է, որ iPad պլանշետը Apple ընկերությանը թույլ է տվել դառնալ 2011 թվականի չորրորդ եռամսյակում անձնական համակարգիչների խոշորագույն արտադրողը` շրջանցելով նախկին առաջնորդ HP-ին: 

  Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Canalys-ը վերլուծական ընկերություններից առաջիններից էր, որ սկսեց պլանշետները համարել անձնական համակարգիչներ: Մնացած ընկերություններն այս պրակտիկան կիրառում են աստիճանաբար: 

  2011 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվող ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում Apple-ը վաճառել է 15.43 միլիոն iPad, որը նոր ռեկորդ էր: Բացի այդ, ընկերությունը վաճառել է 5.2 միլիոն Mac համակարգիչ: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատածում դա կազմել է անձնական համակարգիչների ամբողջ շուկայի 17 տոկոսը: 

  Սակայն եթե այս ամենից հանեն պլանշետները, ստացվում է, որ անձնական համակարգիչների շուկան, հակառակը, 2010 թվականի այս նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.4 տոկոսով: Դա կապված է Թաիլանդի ջրհեղեղի հետ, որտեղ արտադրվում են կոշտ սկավառակները: Տարերային աղետի հետևանքները անձնական համակարգիչների շուկան շարունակելու է իր վրա զգալ 2012 թվականի առաջին եռամսյակում: 

Facebook-ի տնօրենը մեղադրվել է «ստվերային» ինքնության մեջ

Անցած շաբաթ Facebook-ի տնօրենը հայտնել էր, որ ընկերությունը կայքից հեռացնելու է այն մարդկանց, ովքեր բազմակի անվանումներ ունեն կայքում: Մինչդեռ պարզվում է, որ ինքը ևս «ստվերային» մուտք ուներ դեպի սոցիալական ցանց:

Facebook-ի տնօրեն Ռիչարդ Ալանը Leveson Inquiry-ին հայտնել էր, որ ընկերությունը խստիվ արգելք էր դրել այն մարդկանց վրա, ովքեր չեն ներկայանում իրենց իրական ինքնությամբ:

Daily Mail-ը հաղորդում է, որ ըստ Ալանի՝ այդպիսով իրենք մարդկանց կստիպեն չօգտագործել կեղծ անվանումներ` չար գործողություններ իրականացնելու նպատակով:

Բայց հենց այն ժամանակ, երբ Ալանը խոսել է այս մասին, նա սոցիալական ցանցում արդեն իսկ բազմակի «ներկայություն» ուներ: Առաջինը Richard Allan անվանումն էր, որը ցույց էր տալիս իր կատարած աշխատանքի վերաբերյալ նկարները և հղումները, իսկ մյուսը՝ Ric Allan-ը:

Երբ այսօր The Mail-ը փորձել է պարզել, թե ով է Ric Allan-ը, նա արագորեն անհետացել է սոցիալական ցանցից:

Facebook-ում գեղեցկության մրցույթի կազմակերպիչներին Իրանում ձերբակալել են «կոռուպցիայի եւ անամոթության» համար

  Իրանում ոստիկանության աշխատակիցները, ովքեր պատասխանատու են կիբերհանցագործությունների համար, ձերբակալել են Facebook սոցիալական ցանցում խմբերից մեկի 4 ադմինների:

  Խմբում գեղեցկության վիրտուալ մրցույթ է կազմակերպվել, որի պատճառով ադմիններին մեղադրել են «կոռուպցիայի եւ անամոթության» համար:

  Ձերբակալվածներից երկուսը կին են, երկուսը` տղամարդ: Նրանց խմբում ընդգրկվել են շուրջ 25 հազար իրանցի աղջիկներ ու տղաներ, ովքեր ադմինների կոչով հրապարակել են իրենց լուսանկարները: Հիմա բոլոր նրանց նկատմամբ հնարավոր է հետապնդում սկսվի, հաղորդում է Gazeta.ru-ն:

  Նշենք, որ Իրանում Facebook սոցիալական ցանցի հասանելիությունը սահմանափակված է, սակայն շատերը եղանակներ են գտնում արգելքը հաղթահարելու համար, օգտագործելով տարբեր ծրագրեր:

«Ֆոբոս Գրունտը» «ձեռքից բաց են թողել» ոչ թե ամերիկացիները, այլ ռուս ծրագրավորողները

  «Ֆոբոս Գրունտի» վթարի ամենից հավանական պատճառը կարող է դառնալ ծրագրավորման աշխատանքների ժամանակ թույլ տված սխալը: Նման եզրահանգման է եկել միջգերատեսչական հանձնաժողովը: Զեկույցը ներկայացվել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիրմիր Պոպովկինին:

  Հիշեցնենք, որ «Ֆոբուս-Գրունտի» կայանի մեկնարկումը տեղի է ունեցել 2011-ի նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը: Մասնագետները կարծում են, որ սարքը ճիշտ կողմորոշում չի ունեցել Արեւի հանդեպ: Դրա հետեւանքով «Ֆոբոս-Գրունտի» հետ կապը կտրվել է: Այն 2012-ի հունվարի 15-ին ընկել է Վելինգթոն կղզուց 1,25 կիլոմետր հեռավորության վրա»:

Փոքր սառցե դարաշրջանը սկսվել է հրաբուխների ժայթքման պատճառով

  13-րդ դարում հրաբուխների ժայթքման շարքը կարող էր խթանիչ գործոն հանդիսանալ «փոքր սառցե դարաշրջանի» (ուշ միջնադարի ուժեղ սառեցման ժամանակաշրջան) առաջացման համար, այս մասին հայտարարում են ամերիկյան գիտնականները Geophysical Research Letters ամսագրում հրապարակված հոդվածում:

  Սառեցման այդ ժամանակաշրջանի ճշգրիտ ժամանակահատվածը դեռևս որոշված չէ, ՆԱՍԱ-ի պաշտոնական սամանմանման համաձայն փոքր, սառցե դարաշրջանը, կարճատև տաքացումներով, տևել է 1550 – 1850թթ.: Գիտնականների մեծ մասը այդ երևույթի ակտիվ փուլը կապում են 1640 – 1710թթ. «Մաունդերյան մինիմում» կոչված արևային ակտիվության նվազման հետ: Այնուամենայնիվ, այդ երևույթի այլ պատճառների և ժամանակահատվածի տարբերակները նույնպես չեն բացառվում:
ԱՄՆ-ի Կոլորադո քաղաքի համալսարանի գիտնականների պնդմամբ` փոքր սառցապատման ժամանակաշրջանի հնարավոր սկզբնապաճառներից մեկը հրաբուխների ակտիվությունն է:

  Ուսումնասիրելով Բաֆինի հող կղզու սառույցներում մ.թ. 800 – 2000թթ. պահպանված բույսերի մնացորդները նրանք պարզել են, որ բույսերի մնացորդների հիմնական մասը 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին են պատկանում:Դա վկայում է այն մասին, որ այդ ժամանակաշրջանում կլիմայական պայմանները խիստ վատացել են, ինչը պատճառ է դարձել բույսերի համարյա միաժամանակյա ոչնչացման և սառույցի հաստ շերտի տակ մնալուն:

  Սառցադաշտերի տարածման սկիզբը, ժամանակային իմաստով համընկնում է հրաբխային ծծումբի շերտերի կուտակման հետ: 
Գիտնականների հաշվարկներով, այդ ժայթքումները տեղի են ունեցել Երկրի հասարակածային գոտու սառեցումից 50 տարի առաջ: Դա գիտնականներին թույլ է տալիս պնդել, որ հենց այդ տարերային երևույթները կարող էին պատճառ դառնալ «փոքր սառցաե դարաշրջանի» համար:

  Մասնագետները կարծում են, որ մեծ քանակի մրի մասնիկների և օդի ջերմաստիճանի աստիճանական նվազման հետևանքով խախտվել է հասարակածից դեպի միջին լայնություններ տաքության փոխանցման պատասխանատու Ատլանտյան օվկիանոսի հոսանքների աշխատանքը: Այդ խախտումն էլ հետևանք է դարձել ջերմաստիճանի աստիճանական գլոբալ նվազման:

  Գիտնականների պնդմամբ` 15-րդ դարի հրաբխային ակտիվության ևս մեկ շրջանը և արևային ակտիվության նվազումը խորացրեցին երևույթը և երկարաձգեցին «փոքր սառցե դարաշրջանը» մինչև 19-րդ դար:

понедельник, 30 января 2012 г.

Սմարթֆոնների միջոցով հնարավոր կլինի հիվանդություններ ախտորոշել

  Երբ մենք վատ ենք զգում, մեզ դժվար է համոզել գնալ բժշկի մոտ՝ ստուգվելու: Բայց եթե գիտնականների խումբը կարողանա իրականացնել իր ծրագիրը, ապա շուտով մենք կարող ենք ստանալ մեր հիվանդությունների ախտորոշումը` պարզապես օգտագործելով մեր հեռախոսները:

  Daily Mail-ը գրում է, որ Հարավային Կորեայի գիտնականները ձևավորել են նոր հեռախոս-տեխնոլոգիան, որը հիվանդություններ ախտորոշելու համար է: Անհավանական է թվում, բայց սարքը կարող է ակնթարթային կերպով ախտորոշել հիվանդությունը՝ սմարթֆոնի էկրանին մի կաթիլ արյուն կամ թուք կաթեցնելու միջոցով:

  Նոր տեխնոլոգիայի հեղինակներն ասում են, որ ախտորոշումը գրեթե 100 տոկոսով ճիշտ է և արդյունավետ, ինչպես այլ բժշկական սարքերինը:

  Կորեայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների թիմն ասում է, որ երբ իրենց սարքը գովազդվի, այն հեղափոխություն կլինի ախտորոշիչ բժշկության մեջ:

Ֆիզիկոսները լաբորատորիայում վերարտադրել են Ծիր Կաթինի մագնիսական դաշտի առաջացումը

  Ֆիզկոսների միջազգային խումբը գերհզոր լազերների օգնությամբ կրկնել է մեր Գալակտիկայի մագնիսական դաշտի կազմավորման ընթացքը և դրանով հաստատել «Բիրմանի մարտկոցի» տեսությունը, որը այդ ֆենոմենը բացատրում է պրոտոգալակտիկայի սկավառակի տաք մատերիայի բաշխման անմիատարությամբ: Այս մասին է խոսվում Nature ամսագրում հրապարաված հոդվածում:

  20-րդ դարի կեսերին աստղագետները հայտնաբերեցին, որ մեր գալակտիկան, Ծիր Կաթինը, թույլ մագնիսական դաշտ ունի, որը արտահայտվում է հեռավոր օբյեկտներից լույսի թույլ բևեռացմամբ:

  Բազմաթիվ ֆիզիկոսներ նման ֆենոմենի առաջացման հնարավոր պատճառներից մեկը համարում են այսպես կոչված Բիրմանի մարտկոցը, որը Գալակտիկայի սկավառակում գալակտիկական ծավալների մագնիսական դաշտ է առաջացնում էլեկտրոնների բարձր կամ ցածր խտությամբ պլազմայի կուտակումների միջով անցնելու արդյունքում:

  1950թ. մագնիսական դաշտի գոյության նման բացատրություն է առաջարկել գերմանացի ֆիզիկոս Լյուդվիգ Բիրմանը (Ludwig Biermann):

  Օքսֆորդի համալսարանի ֆիզիկոսները այդ տեսությունը փորձարկել են գործնականում` երկու լազերներից, հերմետիկ կամերայից և ածխածնով գլանից կազմված սարգի միջոցով:

  Ինչպես և սպասվում էր, ածխածնի գոլոշացումը և դրան հաջորդած պլազմայի ընդլայնումը հարվածային ալիքներ են առաջացրել, որոնց տարածումը բավականին հզոր մագնիսական դաշտ է ստեղծել:

  Մագնիսական դաշտի առաջացման ժամանակը, դրա գագաթնակետը և ենթադրյալ տարածական կոնֆիգուրացիան ընդանուր առմամբ համապատասխանում է նման պայմաններում Բիրմանի մարտկոցի ձևավորման նկարագրությանը:


Հարուստները կունենան իրենց սոցիալական ցանցը

  Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը սկսվել է ժամանակակից կապիտալիզմի վերջի կանխատեսմամբ, իսկ շատ փորձագետներ կարծիքներ են հայտնել, որ հարստության անհավասարաչափ բաշխումը դա ներկա ժամանակների խարազանն է: Դրա համար հարուստները որոշել են տարանջատել իրենց մյուսներից ոչ միայն իրական կյանքում, այլ նաեւ ինտերնետային աշխարհում: Նրանք քննարկել են մոլորակի երկու հարյուր ամենաազդեցիկ մարդկանց միեւնույն սոցիալական ցանցում ընդգրկելու հարցը:

  Ցանցի ստեղծման նախաձեռնող Վիվեք Ռանադիվը կարծիք է հայտնել, որ նման միավորումը թույլ կտա գերտերությունների առաջնորդներին «փոփոխել աշխարհը դրական ուղղությամբ»: Նրանք կարող են առանց խոչընդոտների միավորել ջանքերը, որոնք ուղղված են գլոբալ խնդիրների լուծմանը: Ռանադիվի նախաձեռնությունը պաշտպանել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը:

Ստեղծվել է «նկարիչ-ծրագիր» (տեսանյութ)

  ThePaintingFool.com կայքն ինքնուրույն կարողանում է մշակել նկարները, ինչպես նաև ստեղծել նորերը՝ օգտագործելով տարբեր պատրաստի ոճեր: Ծրագրի հեղինակը Սայմոն Կոլտոնն է, ով «սովորեցրել» է ծրագրին ստեղծագործել, ինչպես նկարիչը:

  Կայքը հնարավորություն է տալիս հետևել նկարելու ընթացքին, ինչպես նաև ծանոթանալ նկարների հավաքածուներին:

воскресенье, 29 января 2012 г.

Motorola-ն կրկին դատի է տվել Apple-ին

  Motorola Mobility ընկերությունը արտոնագրային նոր հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ՝ մեղադրելով վերջինիս iPhone 4S-ի և iCloud ամպային ծառայության մեջ իր տեխնոլոգիաները կիրառելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

  Apple-ի ու Motorola-ի արտոնագրային պատերազմը սկսվել է 2010-ի հոկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր ընկերություններն իրար դեմ ներկայացել են մոտ 40 արտոնագրային հայցեր:

  Motorola-ն այս անգամ մեղադրում է Apple-ին 6 արտոնագրերի խախտման մեջ, որոնք վերաբերում են անլար կապի, հավելվածների կառավարման, տվյալների ֆիլտրացման և էլ-փոստի հետ աշխատելու տեխնոլոգիաներին:

  Նշենք, որ Apple-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Motorola Mobility-ի հայցը:

Nokia ընկերությունը մեկ միլիարդ եվրո է կորցրել

  Nokia ընկերությունը, որը շարունակում է մնալ բջջային հեռախոսների աշխարհի խոշորագույն արտադրողը, հայտարարել է 2011-ի չորրորդ եռամսյակի ֆինանսկական արդյունքների մասին:
  The New York Times-ը գրում է, որ ընկերությունը կորցրել է այս ժամանակահատվածում ավելի քան մեկ միլիարդ եվրո:

  Փոխարենը Nokia-ն կարողացել է այս ընթացքում վաճառել մեկ միլիոն Lumia սմարթֆոն, որն աշխատում է Windows Phone օպերացիոն համակարգով:

  2010-ի չորրորդ եռամսյակում Nokia-ի ֆինանսական արդյունքները շատ ավելի լավ էին. ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցել էր 745 միլիոն եվրո եկամուտ:
 
  Այնուամենայնիվ, ընկերության բաժնետոմսերը ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո նկատելիորեն թանկացել են: Պատճառն Lumia սմարթֆոնի վաճառքի հաջողություններն են:

Գիտնականները շագանակագեղձի քաղծկեղի ախտանիշներ են գտել 2200 տարի առաջ ապրած տղամարդու մումիֆիկացված մնացորդներում

  Գիտնականները շագանակագեղձի քաղծկեղի ախտանիշներ են գտել 2200 տարի առաջ ապրած տղամարդու մումիֆիկացված մնացորդներում, այս մասին հաղորդում է LIFE NEWS-ը:

  Կահիրեի ամերիկյան համալսարանի գիտնականները 2 տարի ուսումնասիրելով աճյունը` եկել են այն եզրահանգման, որ դա 40-ամյա տղամարդ է, ով մահացել է շագանակագեղձի քաղծկեղից:

  Հայտնագործությունը գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ հիվանդության պատճառը ոչ թե շրջակա միջավայրի ազդեցությունն է, այլ գենետիկ նախահակումը:

  «Հին Եգիպտոսի կենսապայմանները խիստ տարբերվում էին ժամանակակիցներից: Չկար օդի աղտոտումը կամ մոդիֆիկացված սննդամթերքը, որից մենք ենթադրում ենք, թե հիվանդությունը անպայման պայմանավորված չի արդյունաբերական գործոններով»,- հայտարարել է պրոֆեսոր Սալիմա Իկրամը:

  Քաղծկեղի հայտնաբերման այս դեպքը բժշկական հնագիտության պատմության մեջ երկրորդ ամենահինն է:

  Ռեկորդը պատկանում է 2700 տարի առաջ ժամանակակից Ռուսաստանի տարածքում ապրած սկյութական թագավորին, որի աճյունի մնացորդներում ևս քաղծկեղ էր հայտնաբերվել:

Google+-ն արդեն բաց է դեռահասների համար

  Google-ի փոխտնօրեն Բրեդլի Հորովիցը հայտարարել է, որ Google+ սոցցանցում արդեն կարող են գրանցվել նաև 13 տարեկանը լրացած դեռահասները, հաղորդոմ է PCNews-ը:

  Նախկինում Google+-ում կարող էին գրանցվել միայն 18 տարեկանից բարձր օգտագտերերը: Սակայն անչափահաս օգտագտերի համար գործում են մի շարք սահմանափակումներ:

  «Ֆրանս Պրես»-ը գրում է, որ նման օգտատերերին կարող են հաղորդագրություններ ուղարկել միայն նրանց ընկերները, իսկ հրապարակային կարգավիճակներ տեղադրելու դեպքում դեռահասն ավտոմատ կերպով կստանա զգուշացում:

  Google+ սոցցանցը գործարկվել է կես տարի առաջ և արդեն ունի մոտ 90 մլն գրանցված օգտատեր: 

суббота, 28 января 2012 г.

FEMEN–ի կիսամերկ ակտիվիստները հասան նաև Դավոս

  Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստները «հասել են» Շվեյցարիայի Դավոս քաղաք, որտեղ հունվարի 25–ին մեկնարկել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը։

  Ինչպես հաղորդում է ամերիկյան Associated Press գործակալությունը, կիսամերկ աղջիկներն այս անգամ համաժողովի անցկացման վայրում են հավաքվել և հայտարարել, որ իրենց ակցիայի նպատակն աղքատության խնդրի վրա համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրելն է։

  FEMEN շարժումը հայտնի է իր սկանդալային ակցիաներով: Շարժման ակտիվիստներն ամենատարբեր միջոցառումների ժամանակ կիսամերկ վիճակում «հայտնվում» և քաղաքական հայտարարություններով են հանդես գալիս։

Ղազախը 8 տարի ննջասենյակում պահել է կնոջ մումիան

  Ղազախստանի Քոքշեթաու քաղաքի տներից մեկում ոստիկանության աշխատակիցները 45-50 տարեկան կնոջ մումիայի վերածված դիակ են գտել:

  «Փրոֆի-նյուզ»-ի փոխանցմամբ, տանտերը ոստիկաններին հայտնել է, որ դա 2004թ. մահացած իր կնոջ մարմինն է: Նրա խոսքով` կինը մահից առաջ խնդրել է իրեն մումիա դարձնել: Այժմ մնում է պարզել, թե արդյոք դա հենց այն կինն է, որի անհետացման մասին հայտարարել էին հարազատները եւ որին 2004 թվականից փնտրում են իրավապահները:

  Տվյալ փաստի առիթով այժմ մի շարք դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել:

Հերթական հզոր բռնկումը` Արեգակի վրա

  Հունվարի 28-ի գիշերը գիտնականները հերթական հզոր բռնկումն են արձանագրել Արեգակի վրա:

  Վերջին օրերին նմանատիպ մի շարք բռնկումներ են նկատվել: Վերջին յոթ տարվա մեջ ամենաուժեղ բռնկումն  արձանագրվել է  հունվարի 23-ին:

  Երկիրը գտնվել է գեոմագնիսական փոթորկի իշխանության տակ: Շատերն են իրենց վրա զգացել հետեւանքները` մարդկանց մոտ վատացել է ինքնազգացողությունը: ԱՄՆ-ում ավիափոխադրողներն ստիպված են եղել փոխել անդրմայրցամաքային չվերթերը` հաշվի առնելով, որ արեւային ճառագայթումը կարող է խափանել նավիգացիոն սարքավորումները: Հնարավոր են նաեւ տիեզերական սարքավումների խափանումներ, հաղորդում է  «Վեստին»:

«Զայրացած թռչունները»` Facebook-ում

  Մեր ժամանակներ բջջայիննների (iOS, Android) խաղային հերոսը կհայտնվի ֆեյսբուքում փետրվարի 14-ից: Խաղի հիմնական մասը կլինի անվճար , սակայան նոր հնարավորություններ ձեռք բերելու համար դուք ստիպված կլինեք վճարել 99 ցենտ (օրինակ ավելի մեծ և կործանիչ թռչուններ կամ հատուկ հարձակումներ կատարող թռչուններ ձեռք բերելու համար):

  Զվարճանքը կհամալրի ամբողջ էկրանով խաղալու հնարավորությունը, կատարելագործված անիմացիան, նոր բոնուսները և ցանցային ռեյթինգները:

  Ֆինական Rovio ընկերությունը խաղը շուկա է հանել 2009թ-ի դեկտեմբերի 10-ին: Ընդամենը մեկ տարում այն կարողացավ հավաքել $50 մլն:

пятница, 27 января 2012 г.

Աստերոիդը Երկրի կողքով անցել է 60 հազ կմ հեռավորության վրա

  2012 BX34 անվամբ աստերոիդը, ուրբաթ երեկոյան 50 տարվա մեջ նվազագույն (մոտավորապես 60 000 կմ) հեռավորության վրա անցել է Երկրի կողքով, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

  Մոտ երեք հարկանի տան չափ աստերոիդը հաջորդ անգամ Երկրի մոլորակին կմոտենա 2013թ հոկտեմբերին, սակայն կանցնի արդեն շատ ավելի մեծ` 54 մլն կմ հեռավորության վրա:

  Հունվարի 25-ին հայտնաբերված օբյեկտն ընդգրկվել է այն տիեզերական մարմինների շարքում, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են Երկրին մոտենալ:

  Այդուհանդերձ, այն չի գրանցվել պոտենցիալ վտանգավոր աստերոիդների շարքը, որոնց պարագայում բացառված չէ մեր մոլորակի հետ բախվելու հավանականությունը:

«Նորածին» ռոբոտը սարսափեցնում է իր տեսքով (տեսանյութ)

  Հատուկ էֆեկտների մշակմամբ զբաղվող Քրիս Քլարկը օպերաներից մեկի համար պատրաստել է նորածին ռոբոտ:

  Ռոբոտը ճշգրիտ կերպով կրկնում է նորածնի շարժումները: Այն նույնիսկ օժտված է Մորո ռեֆլեքսով, որը համարվում է երեխաներին բնորոշ ի ծնե ֆիզիոլոգիական ռեֆլեքս, գրում է The Daily Mail-ը: Միակ թերությունն այն է, որ ռոբոտը դեռ մաշկ չունի:

  Քրիս Քլարկը, ով զբաղվել է Սթիվեն Սփիլբերգի «Մարտական նժույգ» ֆիլմի հատուկ էֆեկտներով, մինչ ռոբոտին ստեղծելը, մանրամասն ուսումնասիրել է մանուկների փիլիսոփայությունը:

  «Ես հատուկ այնպես եմ արել, որ ռոբոտի մեխանիկական վերջույթները շարժվեն նորածին երեխայի պես»,- ասել է նա:

  Սակայն ռոբոտը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել: Բլոգերները համարում են, որ նորածին ռոբոտին հազիվ թե կարելի է համարել հաճելի և գրավիչ: «Նման տեսարանից կարելի սարսափելի երազներ տեսնել»: 

Սարդի թելից պատրաստված զգեստ (տեսանյութ)

  Օրերս Լոնդոնի Victoria and Albert թանգարանում ցուցադրվել է հազվագյուտ և յուրահատուկ մի գործվածք` տեղեկացնում է Fox New-ը, հավելելով, որ գործվածքի ստեղծումը զբաղեցրել է ավելի քան 4 տարի:

  Զգեստը պատրաստելու համար անհրաժեշտ է եղել ավելի քան 1.2 մլն Նեփհիլիա (հուն. նշ.` հյուսք սիրող) տեսակի սարդ, որոնք բնակվում են միայն Մադագասկարում: Այս սարդերը բացառիկ` ոսկեգույն թել են արտազատում:

  Զգեստը պատրաստել են բրիտանացիներ Սիմոն Փիրսին և Նիկոլա Գոդլին, որոնք այս պահի դրությամբ համարվում են աշխարհում միակ այս տեսակի գործվածք արտադրողները:

  Հեղինակները շեշտում են, ամեն առավոտ սարդերից հավաքվել է թելը, ինչից հետո դրանց բաց են թողել և կենդանիներից ոչ մեկը չի վնասվել:

  Նշենք նաև, որ նմանատիպ զգեստ վերջին անգամ ցուցադրվել էր 1900թ. Փարիզում:

Բեկոնը կանգնեցնում է արնահոսությունը

  ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքի բժշկական կենտրոնի մասնագետները վստահ են, որ արնահոսությունը կարելի է դադարեցնել բեկոնի օգնությամբ, գրում է ABC News-ը:

  Իրենց խոսքով` քթի արյունահոսությունը կանգնեցնելու համար պետք է բեկոնը փաթաթել և դրանից տամպոն պատրաստել:

  Նման արտասովոր մեթոդն օգտագործվել է 4-ամյա երեխայի արնահոսությունը դադարեցնելու համար, ով տառապում էր եզակի խրոնիկ արնահոսությամբ:

  Հավելենք, որ մսի անգնահատելի ուժի մասին խոսվել է դեռ 40-50-ական թվականերին: Սակայն, բեկոնը բժշկական պրակտիկայում լայնորեն կիրառելուն խանգարել են մսի մեջ առկա բակտերիաների վնասակարության մտավախությունները:

Twitter-ն աշխարհագրական գրաքննություն է մտցնում

  Twitter միկրոբլոգի ղեկավարությունը հայտարարել է, որ այժմ նրանք կարող են «աշխարհագրական սկզբունքով» արգելափակել կայքի բովանդակության մի մասը, նշվում է Twitter Inc.-ի պաշտոնական հայտարարությունում:

  Մշակված համակարգը թույլ կտա նշել որոշ հայտարարություններ և այդ կերպ օգտատերերի «թվիթները» բաժանել` ըստ աշխարհագրական տարածաշրջանների:

  Այսպես, այն տեղեկությունը, որը կարող է վիրավորել այսպես կոչված «հատուկ շրջանների» օգտատերերին, չի հայտնվի նրանց էջում, միաժամանակ այն հասանելի կլինի աշխարհի այլ տարածաշրջանների օգտատերերի համար, գրում է The Wall Street Journal-ը:

  Այս կերպ ընկերությունը փորձում է հաղթահարել էթնիկ խոչընդոտը, որոնք առկա են բոլոր հայտնի ինտերնետ ծրագրերում:

четверг, 26 января 2012 г.

Յուրահատուկ լուսային «փոթորիկ» սկանդինավյան երկնքում (լուսանկարներ, տեսանյութեր)

  Գիտնականները զարմանքով են խոսում սկանդինավյան երկրների երկնքում տեղի ունեցող հյուսիսափայլի մասին` տեղեկացնում է Huffington Post-ը, հավելելով, որ երկուշաբթի երեկոյան արևի վրա տեղի է ունեցել արտասովոր ուժգնությամբ ժայթքում, որի ինտենսիվությունը հասել է մինչև 9մ:

  Մի քանի օր շարունակ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը ինչպես նաև այլ սկանդինավյան քաղաքների բնակիչներ հնարավորություն են ունեցել տեսնել ավանդույթ դարձած հյուսիսափայլերը:

  Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի գիտնականներին չի հաջողվել պարզաբանել երկնքում տեղի ունեցող «լուսային ներկայացման» աննախադեպ ինտենսիվությունը:

  «Այն բոլորովին անհավատալի»,- ասել է բրիտանացի աստղագետ Ջոն Մեսոնը:

  Յուրահատուկ լուսային «փոթորիկը» արդեն հազարավոր զբոսաշրջիկների է գրավել:




Սև շոկոլադն այնքան էլ օգտակար չէ. դիետոլոգներ

   Շոկոլադի սիրահարները, ովքեր կարծում են, որ սև շոկոլադն ամենաօգտակարն է, պետք է վերանայեն իրենց որոշումը, նշում են մասնագետները:

   Ընդունված է համարել, որ սև շոկոլադը նպաստում է ճնշման իջեցմանը և օգտակար է սրտի համար, գրում է The Daily Mail-ը:

   Սակայն, չնայած սև շոկոլադն իսկապես ավելի օգտակար է քան կաթնայինը կամ սպիտակը, այնուամենայնիվ, հակաօքսիդանտների շնորհիվ այն կալորիապես ավելի հարուստ է դառնում և պարունակում է ավելի մեծ քանակի ճարպ:

   Օրինակ 85% կակաոյի պարունակությամբ 40 գ սև շոկոլադը պարունակում է 227 կալորիա և 12 գրամ ճարպ: Իսկ նույն քանակությամբ կաթնային շոկոլադում առկա է 210 կալորիա և 7 գ ճարպ:

   Այսպես, դիետոլոգները խորհուրդ չեն տալիս օրական 1-2 կտոր սև շոկոլադից ավել օգտագործել:

вторник, 24 января 2012 г.

Facebook-ը, Twitter-ն ու Myspace-ը ցույց են տվել՝ ինչպես է Google-ը խաբում օգտագործողներին

   Facebook սոցցանցն ու Twitter միկրոբլոգային համակարգը որոշել են ցույց տալ օգտագործողներին՝ ինչպես է Google-ը փոխում որոնման արդյունքները սեփական ծառայությունները, մասնավորապես Google+ սոցցանցն առաջ տանելու նպատակով: Հաղորդում է Guardian-ը:

   Facebook-ի ծրագրավորող Բլեյք Ռոսը Myspace-ի և Twitter-ի իր կոլեգաների հետ միասին գրել է Java-սկրիպտ, որը թույլ է տալիս տեսնել Google-ի միջամտությունը որոնողական հարցումներում:
Այսպես, օրինակ՝ «movies», «music», «photography», «programming», «cars», «cooking» կամ «science» որոնելու դեպքում առաջին հերթին ցուցադրվում են Google+-ում նման բովանդակությամբ հղումները: Նույնիսկ այն դեպքում, երբ օգտագործողը գրանցված չէ այդ սոցցանցում:

   Իսկ հայտնի ընկերությունների անունները որոնելիս, օրինակ՝ «The New York Times», «Martha Stewart» կամ «AT&T», դրանց պաշտոնական կայքերի փոխարեն առաջինը ցուցադրվում են կրկին Google+-ի էջերը:
   Սկրիպտն ու դրա օգտագործման ուղեցույցը տեղադրված են focusontheuser.org կայքում:

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է, որը կշարունակվի առավոտ (տեսանյութ)

   Մագնիսական փոթորիկը, որը առաջացել է երկուշաբթի օրը Արեգակից պլազմայի արտազատման հետևանքով, հասել է Երկրին: Սպասվում է, որ փոթորիկը չափավոր ինտենսիվության կլինի և կշարունակվի մինչ առավոտ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն, հղում անելով ՌԴ երկրային մագնետիզմի, իոնոլորտի և ռադիոալիքների տարածման ինսիտուտի` (ИЗМИРАН) տիեզերական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշին:

   «Ինչպես և սպասվում էր, արևային պլազմայի ճակատը հասավ մեզ: Այն արդեն իր գործն արել է, հանկարծակի մագնիսական իմպուլս է տեղի ունեցել, որը գրանցվել է գրեթե բոլոր մագնիսական դիտարաններում», - ասել է գիտնականը:

   Նրա խոսքով գեոմագնիսական խաթարումների ցուցանիշը հասել է 5-ի, որը փոթորիկ համարվելու նվազագույն ցուցանիշն է: 
«Արդեն կարելի է պնդել, որ մագնիսական փոթրիկ կա: Բայց այն չափավոր կլինի: Իսկ թե ինչքանով ուժգնությունը կաճի հետագայում` դեռ պարզ չէ, սակայն արդեն առավոտյան ամեն բան կավարտվի», - ասել է Գայդաշը:

Վոլեյբոլի գնդակը հայտնվել էր դելֆինի ստամոքսում

   Չինացի բժիշկները վիրահատել են մի դելֆինի, որը վոլեյբոլի գնդակ էր կուլ տվել, գրում է Shanghai Daily-ն:

   Գնդակը ընկել է դելֆինի մարսողական համակարգ , երբ նա խաղալիս է եղել իր լողավազանում: Մի քանի օր շարունակ գնդակը մնացել է կաթնասունի օրգանիզմում:

   Սկզբում ոչ մասնագետներն են փորձել օգնել դելֆինին, սակայն ոչինչ չի ստացվել և ջրային կենտրոնի աշխատակիցները ստիպված են եղել դիմել անասնաբույժների օգնությանը:

   5-ամյա դելֆինին մոտ 3 ժամ վիրահատել են, չնայած նախատեսված էր 30 րոպե: Այժմ կենդանու կյանքին ոչինչ չի սպառնում և արդեն տեխափոխվել է իր դելֆինարիում:

Վիրահատություն` 3D ակնոցով

   Իսպանացի գիտնականները բժշկության ոլորտում հերթական բացահայտումն են կատարել:

   Երկու ամիս շարունակ Բարսելոնայի կլինիկաներից մեկում բժիշկները հաջողությամբ իրականացնում են լապորասկոպիա`օգտագործելով եռաչափ տեսախցիկներ: Բժիշկները վիրահատությունն անկացրել են 3D ակնոցներով:

   Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ` նոր տեխնոլոգիան էապես կրճատում է վիրահատության տևողությունը, թույլ է տալիս հստակ գործել և նվազեցնում է հետվիրահատական բարդությունները:

   Բժիշկները խոստովանում են, որ 3D ակնոցները թեթևացնում է իրենց աշխատանքը և ավելի հուսալի է: Մասնագետները նշել են, որ 2013 թ. այս ծրագիրը ավելի լայն տարածում կստանա:

   «Ես դրական եմ վերաբերվում վիրահատության ժամանակ նման տեխնոլոգիայի կիրառմանը: Եռաչափ տեսախցիկները թույլ են տալիս ներքին օրգանները վիրահատել ավելի արագ` հիվանդին նվազագույն վնաս պատճառելով: Վիրաբույժը 3D ակնոցով ղեկավարում է վիրահատությունը էկրանի միջոցով: Ի վերջո, վիրահատությունը ավելի ճշգրիտ և արագ արդյունք է տալիս:

   Միաժամանակ, բժիշկը պետք է օժտված լինի նաև որոշակի գիտելիքներով և փորձով»,- հայտարարել է բժշկական գիտությունների դոկտոր Բորիս Մալյուգինը:

Apple-ի էլ. դասագրքերը մեծ հետաքրքրություն են առաջացրել

   Apple ընկերությունը դեռ պաշտոնական հայտարարություններ չի արել, սակայն iBooks էլեկտրոնային դասագրքերը լավ արձագանք են ստացել:

   Global Equities Research ընկերության տվյալներով՝ երեք օրվա ընթացքում 350,000 անգամ բեռնվել են տարբեր էլեկտրոնային գրքեր, իսկ iBook-ի Author հարթակը տեղադրել է 90 հազ. օգտագործող:

пятница, 13 января 2012 г.

Ինտերնետից կախվածությունը փոխում է մարդու ուղեղը, ինչպես ալկոհոլն ու կոկաինը

Առաջին անգամ գիտականորեն ապացուցվել է ինտերնետ- կախվածության և մարդու ուղեղի փոփոխությունների միջև կապը: Ինչպես ապացուցել են չինացի գիտնականները, դրանք նման են ալկոհոլից, կոկաինից կամ մարիխուանայից կախվածության փոփոխություններին:

Ինչպես գրում է The Independent-ը, չինացի գիտնականները հետազոտության են ենթարկել 17 մարդու, ում մոտ ինտերնետային կախվածություն է ախտորոշվել: Նրանք MPT-սքանավորում են անցկացրել , այնուհետև համեմատել արդյունքները 16 առողջ մարդկանց ուղեղների նկարների հետ: «Հիվանդ» խմբի ներկայացուցիչների նկարներում հայտնաբերվել են ուղեղի այնպիսի փոփոխություններ, որոնք ի հայտ են գալիս ալկոհոլից և կոկաինից կախվածության դեպքում:

Ինտերնետի հանդեպ հիվանդագին մոլուցքով է տառապում օգտվողների 5-10 տոկոսը, որոնց մեծամասնությունը տարված է համակարգչային խաղերով: Ցանցը նրանց այնքան է «քաշում», որ դա անդրադառնում է վերջինների կրթության, աշխատանքի և անձնական կյանքի վրա:

Աշխարհի ամենաբարակ պլանշետը

Լաս Վեգասում տեղի ունեցած տեխնիկայի խոշորագույն ցուցահանդեսի ժամանակ, Toshiba ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաբարակ պլանշետային համակարգիչը` տեղեկացնում է Vesti.ru կայքը:

Excite X10 պլանշետն ունի մոտ 77մմ հաստություն, երկու տեսախցիկ, 1գբ օպերատիվ հիշողություն:

Toshiba-ն պլանավորում է Excite X10-ը վաճառքի հանել այս տարվա երկրորդ կեսին: Ամենաբարակ պլանշետը կարժենա 499-599 ԱՄՆ դոլար:

Apple-ը փետրվարի 19-ին կներկայացնի նոր արտադրանք

Apple ընկերությունը մեկ շաբաթ անց կանցկացնի լրագրողների հետ հատուկ հանդիպում ՝ նվիրված կրթությանը: Այս մասին կարելի է ենթադրել լրագրողներին ուղարկված հրավերից:

The New York Times-ը գրում է, որ միջոցառմանը Apple-ը կներկայացնի էլեկտրոնային գրքեր: Սա Apple-ի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի ծրագրերից մեկի իրականացնում է. նա ցանկանում էր փոխել դպրոցականների դասագքրերը՝ վերածելով դրանք iPad պլանշետի համար նախատեսված էլեկտրոնային տարբերակի: Ջոբսը ծրագրում էր նաև նման գրքերի օգտագործումը դարձնել անվճար:

Կա նաև մեկ այլ վարկած, ըստ որի՝ միջոցառմանը կներկայացվի iTunes U-ի հետ կապված օնլայն հարթակ, որտեղ կտեղադրվեն տեսանյութեր, դասախոսություններ և այլ կրթական բովանդակություն:

Նոր դեղահաբ, որը կփոխարինի ֆիզիկական մարզումներին

Գիտնականների հավաստմամբ` ստեղծվել է նոր դեղահաբ, որի օգտագործման դեպքում կարելի է չմարզվել: Նոր դեղահաբը նիհարելու հնարավորություն է տալիս առանց որևէ ֆիզիկական ծանրաբեռնվածության` տեղեկացնում է The Telegraph-ը:

Հայտնվելով մկանային հյուսվածքներում վերջինս ներծծվում է, որի արդյունքում կալորիաների այրում է տեղի ունենում: Դեղամիջոցը նաև վերահսկում է արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը:

Հարվարդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ նոր դեղամիջոցի շնորհիվ կարող են բուժվել մի շարք հիվանդություններ, այդ թվում` քաղցկեղը, ճարպակալումը, դիաբետը, և այլն:

Սակայն, բժիշկները հավելում են, որ ցանկալի չէ ֆիզիկական մարզումները փոխարինել հաբի օգտագործմամբ:

Հայտնաբերվել է աշխարհի ամենափոքր ողնաշարավոր կենդանին

Պապու Նոր Գվինեայում ԱՄՆ-ի Լուիզիանայի համալսարանի կենդանաբանները հայտնաբերել են աշխարհի ամենափոքր գորտը, որն աշխարհի ամենափոքր ողնաշարավորն է:

Գորտի երկարությունը 7.7 մմ է: Մետաղադրամի վրա հանգիստ տեղավորվում է 3 նման երկկենցաղ: Ավելի վաղ այդ ռեկորդը պատկանում էր ինդոնեզական ձկանը`7.9 մմ:

Science-ը նշում է նաև, որ երկրում նման 29 փոքր էակները 13 մմ-ից կարճ են:

Գորտերի այս նոր տեսակը կոչվում է Paedophryne amauensi, իսկ նրանց ավելի մեծ տեսակները`Paedophryne swiftorum, դրանք հասնում են 8.3-8.9 մմ-ի:

Աստղագետները հայտնաբերել են ռեկորդային փոքր էկզոմոլորակներ

Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են ռեկորդային փոքր երեք էկզոմոլորակներ: Գիտնականներն իրենց հայտնագործությունը ներկայացրել են Օսթին քաղաքում անցկացված Աստղագետների ամերիկյան միության նիստում:

Հետազոտությունը կհրապարակվի The Astrophysical Journal ամսագրում, իսկ դրա հակիրճ բովանդակությունը ներկայացրել է NASA-ն:

Մոլորակները հայտնաբերվել են KOI-961 կարմիր գաճաճ աստղի շուրջ, որը գտնվում է Երկիր մոլորակից մոտ 130 լուսային տարի հեռավորության վրա, Կարապի համաստեղությունում:

Գիտնականներն ընդգծում են, որ աշխատանքի ընթացքում նրանք օգտվել են «Քեփլեր» հեռադիտակի տվյալներից:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2011 թվականի դեկտեմբերին, երբ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակի չափերի երկու մոլորակ:

Սթիվ Ջոբսի մասին կոմիքսները արդեն վաճառքում են

Bluewater Productions ընկերությունը հայտնել է, որ արդեն պատրաստ են 2 նոր կոմիքսների ամսագրեր: Դրանցից առաջինը Սթիվ Ջոբսի մասին է: Երկրորդը` Բիլ Գեյթսի մասին է, այս մեկը լույս կտեսնի մարտ ամսին:

iPhones.ru-ի հաղորդմամբ` այդ կոմիքսների օգնությամբ ընթերցողը հնարավորություն կունենա բիզնեսի զարգացման և ընդհանրապես հաջողալ գործարարության օրինակներ ուսումնասիրել: Ոչ ոք ավելի լավ չի կարող մարմնավորել խորաթափանց, տաղանդավոր գիտելիքներով ճարտարագիտական մտքի հեռանկարայնությունը:

Ջոբսի կյանքի և աշխատանքի երեսուն երկու էջանոց` դյուցազներգական ոճով նկարագրությունը գրվել և պատկերապատվել է դեռևս նրա կյանքի օրոք: Այդ պատճառով այնտեղ բացակայում են Սթիվի կյանքի վերջին ամիսները: Կոմիքսների համար ողբերգական սյուժեն այնքան էլ համապատասխան չէ: Շատ ավելի հետաքրքիր է կարդալ և տեսնել մի հերոսի, որի մարմնավորողը հիանալի մարդ և տաղանդավոր գործարար է:

Polaroid-ը Android-ով ֆոտոխցիկ է ներկայացրել

Polaroid ընկերությունը CES 2012 ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել է SC1630 սարքը, որը ֆոտոխցիկի ու հեռախոսի հիբրիդ է և կառավարվում է Android-ով: Սարքով կարելի է հեռախոսազանգեր կատարել և բարձր որակի լուսանկարներ ստանալ: Ֆոտոխցիկը 16 մեգապիքսել է` եռակի խոշորացմամբ օպտիկական ոսպնյակներով: PCWorld-ի հաղորդմամբ` SC1630 -ը վաճառկի կհանվի Android օպերացիոն համակարգի վերջին` 4-րդ տարբերակով: Սարքի տերերը կկարողանան օգտվել Android Market-ից:

Նոր սարքը կունենա Wi-Fi, Bluetooth, GPS և FM ռադիոընդունիչ, ինչպես նաև micro USB: Ամերիկյան Polaroid-ը, որի ստեղծագործական տնօրենը երգչուհի Լեդի Գագան է, հանդես է գալիս նոր և ինքնատիպ արտադրանքով, սակայն «ֆոտոհեռախոսներ» արտադրող միակ ընկերությունը չէ, նման սարքավորումներ ունի նաև Panasonic-ը:

четверг, 12 января 2012 г.

Աշխարհի առաջին շարժիչով կոշիկները (տեսանյութ)

Լաս Վեգասի կենցաղային տեխնիկայի ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել է աշխարհում առաջին շարժիչով կոշիկը` տեղեկացնում է BBC-ն:

Այս տարօրինակ կոշիկը շատ հեշտ է կիրառել. պարզապես պետք է հագնել այն, վերցնել հեռակառավարման վահանակն ու վերջ: Կոշիկները մեխանիկորեն կշարժվեն, պետք է միայն վահանակի օգնությամբ որոշել դրանց արագությունը:

Նախաձեռնության հեղինակները հուսով են, որ հասարակությանը կհետաքրքրի «մեքենա» կոշիկ ունենալու գաղափարը:

Մարիխուանան ավելի անվտանգ է, քան ծխախոտը

Ժամանակ առ ժամանակ մարիխուանա ծխելն այդքան վնասակար չէ թոքերի համար, ինչ ծխախոտը: Այս եզրակացությանն են եկել Ալաբամայի և Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

Նրանք գնահատել են թմրանյութ կամ սովորական ծխախոտ ծխող 5000 մարդու առողջական վիճակը: Այս մասին գրում է ABC News-ը:

Գիտնականները հետազոտել են մասնակիցների թոքերը և արդյոք դրանք հեշտությամբ օդով են լցվել: Վերջին 20 տարվա ընթացքում հետազոտությունները մի քանի անգամ կրկնվել են: Պարզվում է, որ սովորական ծխողների առողջական վիճակը տարիների ընթացքում ավելի շատ է վատացել, քան թմրանյութ օգտագործողներինը (բացառություն են կազմում չափազանց մեծ չափաբաժին օգտագործողները):

Այսպես, բժիշկ Ստեֆան Քերտեզը մեկնաբանում է, որ մարիխուանայի չափավոր օգտագործումն անվտանգ է:

Հարկ է նշել, որ միջին հաշվով հետազոտության մասնակիցները մարիխուանա ծխել են ամսական 2-3 անգամ, իսկ սովորական ծխախոտ ծխողները`օրվա մեջ 8 անգամ:

Բացի դրանից, գիտնականները փաստում են, որ ծխող մեծահասակ տղամարդիկ մեկ վայրկյանում շնչում են 4 լ օդ, մինչդեռ մարիխուանա ծխողները`4լ և 50 մլ, ինչը նշանակում է, որ վերջիններիս թոքերն ավելի բարվոք վիճակում են:

Որքան «բարձր» ես ապրում, այնքան արագ ես ծերանում

Մարդու կյանքի տևողությունը, պարզվում է, միայն վնասակար սովորույթներից ու առողջական խնդիրներից չէ կախված: Կարևոր է նաև, թե որ հարկում է նա բնակվում:

Ամերիկյան ստանդարտների ու տեխնոլոգիաների ինստիտուտի` NISIT-ի գիտնականները եկել են այն համոզման, որ այն մարդիկ, որոնք բարձրահարկերում են բնակվում, ավելի շուտ են ծերանում , քան նրանք, ովքեր ապրում են մեկհարկանի տներում:

Ինչպես գրում է Independent-ը, գիտնականներն իրենց հիպոթեզի համար օգտագործել են չափազանց ճշգրիտ ատոմային ժամացույցներ: Նրանք զույգ ժամացույցներից մեկը դրել են գետնից 30 սմ բարձրության վրա, մյուսը` գետնին: Պարզվել է, որ վերևում ժամանակը մի քանի միլիարդավոր վայրկյաններ ավելի արագ է ընթանում, քան ներքևում: Որքան այս կամ այն օբյեկտը մոտ է գտնվում գետնի մակերևույթին, այնքան ժամանակը դրա համար դանդաղ է ընթանում:

Այնպես որ, գիտնականները խորհուրդ են տալիս` եթե ցանկանում եք երիտասարդ մնալ, ապա տեղափոխվեք ներքին հարկեր:

вторник, 10 января 2012 г.

CES 2012. շվեյցարական դանակում տեղավորել են 1 տերաբայթ հիշողություն

Victorinox շվեյցարական ընկերությունը ներկայացրել է բազմաֆունկցիոնալ զինվորական դանակ, որն ունի նաև 1 տերաբայթ ծավալով տվյալներ պահելու հնարավորություն: Սա թույլ կտա դանակի մեջ պահել 220 մլն էջ տեքստ կամ 330 հազ. լուսանկար:

Աքսեսուարն ունի գրաֆիկական էկրան, ինչպես նաև կարողանում է ավտոմատ կերպով սինխրոնիզացնել համակարգչի ֆայլներն ու ստեղծել դրանց պահեստային պատճենները: Հաղորդում է BGR տեխնոբլոգը:

Դանակն ունի նաև մի քանի սայրեր, մկրատ, բացիչ և այլն: Այն միանում է համակարգչին USB 2.0-ով կամ 3.0-ով: Հասանելի են հիշողության հետևյալ ծավալները՝ 64 գբ, 128 գբ, 256 գբ կամ 1 տերաբայթ:

Դանակը կներկայացվի CES 2012-ին (Conusmer Electronics Show), որն արդեն մեկնարկել է Լաս Վեգասում:

Apple-ի ղեկավարը 2011-ին ստացել է $378 մլն պարգևատրում

Apple-ի ղեկավար Թիմ Քուքն, ով 2011-ի օգոստոսից փոխարինում է Սթիվ Ջոբսին, ստացել է 378 միլիոն դոլարի պարգևատրում: Ընկերության տվյալներով՝ Քուքի աշխատավարձը 2011-ին կազմել է 900 հազ. դոլար, սակայն Քուքը ստացել է նաև 376,1 մլն դոլարի չափով արժեթղթեր:

Ինչպես գրում է Associated Press-ը, Apple-ի ղեկավարը կարող է դառնալ ԱՄՆ-ի 2011-ի ընթացքում ամենաբարձր վարձատրված գլխավոր մենեջերը:

Apple-ի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսն իր աշխատանքի դիմաց ստանում էր սիմվոլիկ 1 դոլար, սակայն ուներ նաև ընկերության 5,5 մլն ակցիա, մինչդեռ Քուքն ունի 1 մլն ակցիա, որոնց մի մասը կփոխանցվի իրեն հինգ տարի անց, իսկ մյուսը՝ 2021թ:

Կենսաբանները ստորգետնյա որսորդ բույս են հայտնաբերել

Կենսաբանները, առաջին անգամ, հայտնաբերել են բույս, որը միջատակեր է և գետնի տակ որդեր է որսում: Գիտնականները Proceedings of the National Academy of Sciences ամսագրում ներկայացրել են այդ առեղծվածային բույսի ուսումնասիրության մանրամասները:

Ուսումնասիրության առարկան Philcoxia տեսակի բույսն է, որն առաջին անգամ նկարագրվել է 2000 թվականին: Անմիջապես հայտնաբերելուց հետո(Բույսը դեռևս 3 տեսակով է հայտնի` P. bahiensis, P. minensis և P. goiasensis) գիտնականները Philcoxia-ին կասկածել են կենդանակերության մեջ: Այդ մասին առաջին վկայությունը կպչուն լուծույթ արտազատող խցուկներով տերևներն են:

Այժմ գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ Philcoxia տեսակը բաղկացած է գիշատիչ բույսերից: Պարզեվել է, որ տեսակի ներկայացուցիչներն իրենց կպչուն տերևները թաքցնում են ավազի տակ: Նրանց որսի հիմնական թիրախը` կլոր նեմատոդ ճիճուներն են: Կպչուն լուծույթը բույսի համար նաև մարսողական լուծույթի դեր է կատարում:

Ուսումնասիրողները պնդում են, որ սա գիշատիչ բույսերի համար բոլորովին նոր որսի ձև է: Մինչ այս հայտնի էին միայն վերգետնյա տարբերակներ: Նոր ուսումնասիրությունները գիտնականներին բերել են այն եզրահանգման, որ գիշատիչ բույսերի քանակը (ներկայում 0.2%) կարող է զգալիորեն թերագնահատված լինել: Բացի այդ, որսի ռազմավարության մեծ թվով տարբերակների առկայությունը վկայում է նոր ռազմավարության համար էվոլյուցիայի երկար ճանապարհ չի պահանջվում:

Չինացիները 15 օրում 30 հարկանի երկնաքեր են կառուցել (տեսանյութ)

Broad Group ընկերության ճարտարագետները նոր ռեկորդ են սահմանել` 15 օր (360 ժամ) անընդմեջ աշխատանքի արդյունքում 30 հարկանի, 17,000 քառակուսի մետր մակերեսով հյուրանոց են կառուցել:

Նախորդ տարի նույն ընկերությունը զարմացրել էր 16 հարկանի շենքն ընդամենը 5 օրում կառուցելով, իսկ այժմ նոր` անհավանական արագություն:

Կառուցապատողի տվյալներով` շենքը կարող է դիմակայել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին: Այս կառույցը էներգախնայողության բարձր ցուցանիշներ ունի, էկոլոգիապես շատ ավելի մաքուր է:

Հատկանշական է, որ շինարարության ընթացքում ոչ մի պատահար չի գրանցվել:

понедельник, 9 января 2012 г.

Սուրճը, քաղցրավենիքը և կարմիր միսը` դեպրեսիայի պատճառ. գիտնականներ

Բժիշկները եկել են այն եզրակացության, որ մարդու մոտ դեպրեսիա առաջանում է ոչ թե ֆասթ ֆուդից, չիփսերից, այլ ընդհակառակը` բավական բնական ուտելիքներից: Այս մասին գրում է ТСН-ը:

Մասնագետները դեպրեսիվ տրամադրություն ունեցողներին խորհուրդ են տալիս իրենց սննդակարգից բացառել սուրճը, քաղցրավենիքները և կարմիր միսը:

Սուրճի չափից ավելի օգտագործումը մի որոշ ժամանակ անց անձի մոտ կախվածություն է առաջացնում, ինչն էլ նպաստում է դեպրեսիվ տրամադրության առաջացման:

Ինչ վերաբերում է քաղցրասերներին, ապա նրանց օրգանիզմը ստիպված է լինում մեծ քանակությամբ ինսուլին արտադրել` ողջ շաքարը վերամշակելու համար: Դեպրեսիվ տրամադրությունը բարձրանում է նաև այն դեպքում, երբ քաղցրասերները սկսում են նյարդայնանալ իրենց կազմվածքի համար:

Պակաս վտանգավոր չէ նաև կարմիր միսը: Այն դանդաղ մարսվում է ստամոքսում, և տարրալուծման գործընթացում օրգանիզմում կուտակվում են այնպիսի թունանյութեր, որոնք բացասաբար են անդրադառնում նյարդային համակարգի վրա:

Ավելի վաղ հետազոտողները հայտարարել էին, որ տարատեսակ ձկներով հարուստ դիետան պաշտպանում է գլխուղեղը ծերացումից:

Ալպյան մարգագետինները ոչնչացման վտանգի տակ են. գիտնականներ

Մի շարք գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Եվրոպայում ալպյան մարգագետինները ոչնչացման վտանգի տակ են` տեղեկացնում է BBC-ն:

Ըստ 13 եվրոպական երկրների գիտնականների համատեղ հայտարարության` մի քանի տասնամյակ հետո դրանք ամբողջովին ոչնչացած կլինեն:

Հատկապես խիստ վտանգված են մի քանի բուսատեսակներ:

Հավելենք, որ այս վտանգը հիմնականում կապված է ամառային ջերմաստիճանի բարձրացման հետ: