Կատալոնիայի դպրոցներում մտադիր են սովորական դասագրքերի փոխարեն iPad-ներ օգտագործել: Շուրջ 480 դպրոցականներ սեպտեմբերին իրենց դասագրքերը կփոխարինեն Apple ընկերության պլանշետներով, քանի որ դպրոցների ղեկավարությունը անհրաժեշտ է համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում:
Ընդ որում, շատ ուսուցիչներ դասերի ժամանակ նման սարքերի օգտագործումը շատ օգտակար եւ հարմարավետ են համարում:
Այդուհանդերձ, դպրոցականների մոտ կշարունակեն մնալ ընթերցանության համար նախատեսված գրքերն ու տետրերը, նշում է La Vanguardia-ն:
Բացառապես պլանշետներով ուսման մեթոդի անցնող դպրոցներում անհրաժեշտություն է ծագել փոխել ուսումնական պլանը եւ մշակել նոր ուսումնական ծրագրեր: «Մեր նպատակը չէ iPad-ի օգտագործումը, որովհետեւ դա iPad է: Մենք ցանկանում են օգտվել ռեսուրսներից, որը iPad-ն առաջարկում է եւ դրանով բարելավել դասագրքերի արդյունքները»,-նշել է դպրոցների մեկի տնօրենը:
Комментариев нет:
Отправить комментарий