вторник, 14 августа 2012 г.

Кунг фу кролик- Խաղալ Օնլայն

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը 10 տարի անց կարող է անհետանալ. գիտնականներ

Մի խումբ եվրոպացի գիտնականներ, հաշվի առնելով գլոբալ տաքացման և սառցաշերտի հալման աննախադեպ բարձր ցուցանիշները, կանխատեսել են, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն արդեն 10 տարի անց կարող է անհետանալ, գրում է Daily Mail-ը:

Եվրոպական Տիեզերական Գործակալության աշխատակիցների խոսքերով` արբանյակներից արված վերջին լուսանկարների ուսումնասիրությունը վկայում է, որ միայն վերջին տարում օվկիանոսում 900 խ/կմ սառույց է անհետացել, ինչը 50%-ով ավելի է , քան նշում են բնապահպանները:

Մասնագետները նշում են, որ նման իրավիճակի պատճառ է հանդիսացել գլոբալ տաքացման և ջերմոցային գազերի արտանետումների տոկոսի ավելացումը: Եթե դրությունն այսպես շարունակվի, ապա ողջ օվկիանոսը կզրկվի սառցե «վերմակից» և այս հատվածում իսկական նավթային «ոսկե տենդ » կսկսվի:


Թուրքիան կարող է չմասնակցել «Եվրատեսիլին». հաղթողը նախօրոք որոշված է, իսկ մենք միամիտ քվեարկում ենք

Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության՝ TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը լրագրողներին հետ Ռամադանի տոնական իֆթարի սեղանի շուրջ հայտարարել է, թե Թուրքիան այսուհետ կարող է չմասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը, անդրադառնալով «Եվրատեսիլին», նշել է, թե իրենք կարող են օգտագործել իրենց իրավունքը եւ չմասնակցել մի մրցույթի, որի արդյունքները նախօրոք որոշված են:

«Որոշ երկրներ նստում են, որոշում հաղթողին, իսկ մենք էլ միամիտ քվեարկում ենք: Մենք որոշել էին Ադրբեջանում անցկացված «Եվրատեսիլին» էլ չմասնակցել, սակայն մտածեցինք, որ դա Ադրբեջանի համար ամոթ կլինի եւ մասնակցեցինք»,-ասել է Իբրահիմ Շահինը:

TRT-ի գլխավոր տնօրենի այս հայտարարությունը Թուրքիայում մեծ արձագանք է գտել: Մի շարք լրատվամիջոցներ քննադատել են այս հայտարարությունը:

Գիտնականները փորձում են հասկանալ նորածինների լեզուն

Յուրաքանչյուր ծնող գիտի այն մասին, որ փոքրիկը ինչ-որ կերպ փորձում է հասկացնել, թե ինչ է ցանկանում։ Այսինքն՝ երեխաները եւս խոսում են, միայն թե իրենց լեզվով, եւ անում են այդ միմիկաների, ձայների եւ շարժումներ միջոցով։ «Росбалт»-ը տեղեկացնում է, որ նույն եզրահանգման են եկել նաեւ գիտնականները, ովքեր 6 տարի շարունակ հետեւել են հարյուրավոր նործինների։ Փորձի հիման վրա գիրք է հրատարակվել, որում առաջարկում են հետեւել երեխաների դեմքի արտահայտությանը, հետո այն նույնությամբ կրկնել, ապա հասկացնել, որ փոքրիկին իրենք լսում եւ հասկանում են։

Ըստ Գրագիտության ազգային հիմնադրամի գիտնականների՝ երեխան ծնվելուց հետո պատրաստ է հաղորդակցման, սակայն անում են դա շատ պարզունակ։ Ի դեպ նույն կերպ են հաղորդակցվում նաեւ կենդանիները։

Փերսիեդայի հոսքը գերազանցեց բոլոր սպասելիքները

Օգոստոսյան աստղային անձրեւը`Փերսիեդայի երկնաքարային հոսքն այս տարի սպասվածից ավելի հզոր է եղել. երկուշաբթի գիշերն աստղային անձրեւի արագությունը կազմել է ժամում 125 երկնաքար` սպասված 100-ի փոխարեն, հաղորդում է Միջազգային մթնոլորտային կազմակերպությունը (IMO):

Ընկնող աստղերը` երկնաքարերը իրենցից ներկայացնում են միջմոլորակային նյութեր` ավազահատիկից մինչեւ սիսեռահատիկի չափով: Դրանք երկնային մթնոլորտ են դուրս գալիս վայրկյանում մոտ 20կմ արագությամբ` մոտ 130 կմ բարձրությունից եւ գրեթե ակնթարթորեն մարում:

IMO-ի կանխատեսմամբ, աստղային անձրեւի ամենամեծ ակտիվությունը պետք է արձանագրվեր օգոստոսի 12 –ին, ժամը 12.00 -14.30-ը` Գրինվիչով (16.00 - 18.30-ին` երեւանյան ժամանակով): Սակայն իրականում պիկը գրանցվել է ժամը 15.19-ին (19.19-ին` երեւանյան ժամանակով): Հենց այդ ժամանակ էլ ZHR-ը (երկնքարերի ժամային թիվը) հասել է 25-ին:

воскресенье, 12 августа 2012 г.

Бильярд - Խաղալ օնլայն


Ամերիկացիները տեսախցիկներն են ամրացրել կատուների վրա եւ սարսափահար եղել

Պարզվել է, որ տնային կատուները, որոնց տերերը թույլ են տալիս ինքնուրույն զբոսնել, լուրջ վտանգ են ներկայացնում ԱՄՆ ֆաունայի համար:

«Կատվային կյանքին» հետեւելու համար Ջորջիայի համալսարանի հետազոտողները իրենց աշխատանքներում ընդգրել են 60 կատու պահողների: Ամեն առավոտ նրանք տեսախցիկներ են ամրացրել կատուների վրա եւ բաց թողել զբոսնելու, որից հետո վերցրել են կադրերը: Յուրաքանչյուր կատվի գործունեությունն արձանագրվել է 10 օր:

Պարզվել է, որ կատուները տուն են տանում իրենց սպանած կենդանիների մեկ քառորդը, ուտում են մեկ երրորդը եւ թողնում են 49% -ը:

Նրանց սպանած կենդանիների 41%-ը կազմում են մողեսները, օձերն ու գորտերը, մկներն ու այլ կրծողները` 21%, միջատներն ու որդերը` 20%, թռչունները` 12%:

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում մոտ 74 մլն կատուն է հաշվվում, այդ արդյունքները լորջորեն անհանգստացրել են բնապահպաներին: Կատուների գիշատիչությունը պատճառներից մեկն է, որ Ամերիկայում յուրաքանչյուր երրորդ թռչնատեսակ նվազում է:

Գիտնականների մյուս եզրահանգումն այն է, որ կատուները վտանգավոր են ոչ միայն շրջակա միջավայրի, այլեւ իրենք իրենց համար, քանի որ հաճախ շատ ռիսկային են գործում:

Քարդաշյան քույրերն ակնոցների իրենց առաջին հավաքածուն են ներկայացնում

Քարդաշյան քույրերը` Քիմը, Քլոեն եւ Քորթնին նկարահանվել են ակնոցների իրենց առաջին հավաքածուի գովազդային արշավում:

«Հուսով եմ, ձեզ դուր կգա հագուստի եւ ակնոցների մեր նոր հավաքածում: Ժանյակը այնքան կանացի է եւ այն մշատապես նորաձեւ է»,-գրել է Քիմը` նոր հավաքածուի մասին:

Լուսանկարում քույրեը հերարձակ են եւ կրում են սեփական հավաքածուից ժանյակե զգեստներ:

суббота, 11 августа 2012 г.

Volkswagen-ը թողարկման է պատրաստում BMW X6-ի մրցակցին

Սպորտային BMW X6 ավտոմեքենային առաջիկայում մրցակիցներ են սպասվում: Ըստ լուրերի`սպորտային մեքենաների գնորդներ գրավելու պատերազմին Audi-ին եւ Mercedes-ին զուգահեռ, մտադիր է միանալ նաեւ Volkswagen-ը` հավանաբար Volkswagen Touareg-ի նոր տարբերակով:

Ինչպես Autobild.de-ին վկայակոչելով հայտնում է vesti.ru-ն, նախագիծը վերջնական հավանության չի արժանացել, սակայն Volkswagen-ի ղեկավարությունը ակնդետ հետեւում է BMW X6-ի շուկայական հաջողություններին եւ մտադիր է մասնակցել սպառողներ գրավելու մրցավազքին:

Նշենք, որ ապագա նորույթի մասին որոշակի ակնարկ եղել է. Ժնեւի եւ Տոկիոի ավտոսրահներում ընկերությունը ներկայացրել VW Cross Coupe-ի նախատիպը` կառուցված MQB տեխնոլոգիայով:

Պամելա Անդերսոնը կրծքով պաշտպանում է շնաձկներին

Պամելա Անդերսոնը իր հայրենի Բրիտանական Կոլումբիայի բոլոր քաղաքներին կոչ է անում ստորագրել նոր կանադական օրենքը` շնաձկների լողաթեւերից պատրաստված ցանկացած արտադրանք արգելելու մասին:

Կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող դերասանուհին ուրախ է, որ անցած տարի Տորնոտոյի խորհուրդը քվեարկել էր ռեստորաններում այնպիսի կերակրատեսակների մատուցումն արգելելու օգտին, ինչպիսին էր շնաձկի լողաթեւից պատրաստված ապուրը: Նա ցանկանում է, որ Տորնոտոյի օրինակին հետեւեն նաեւ Ռիչմոնդն ու Լենգլին: Նոր օրենքը ուժի մեջ կմտնի հաջորդ ամսին, սակայն այն պետք է հավանության արժանանա մունիցիպալ մակարդակով, գրում է MIGNews-ը:

«Որսանոլվ շնաձկներին, կտրելով նրանց լողաթեւերը, իսկ հետ նորից նետել օվկիանոս, որպեսզի շնաձկները տառապանքով մահանան` ուղղակի սրասափեի է»,-ասել է Անդերսոնը «Global Toronto» թերթին:

Արեգակի շուրջը շատ մութ մատերիա կա

Արագակի շուրջը, հավանական է, մութ մատերիայի հսկայական քանակություն կա, որը լցնում է տիեզերքը: Այսպիսին են նոր հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են Ցյուրիխի համալսարանի գիտախմբի կողմից:

Մութ մատերիայի մասնիկները, ըստ գիտնականների, հազվադեպ են փոխգործակցում նորմալ մատերիայի հետ, եւ դրանց ոչ մի այլ միջոցով հնարվոր չէ նկատել, բացի նորմալ մատերիայի վրա նրանց գրավիտացիոն ազդեցությամբ:

Գիտնականների հաշվարկները վկայում են, որ Արեգակի շուրջ մութ մատերիան կարող է ավելի լայն տարածված լինել, քան ենթադրվում էր` կազմելով 90 տոկոս: