вторник, 14 августа 2012 г.

Թուրքիան կարող է չմասնակցել «Եվրատեսիլին». հաղթողը նախօրոք որոշված է, իսկ մենք միամիտ քվեարկում ենք

Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության՝ TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը լրագրողներին հետ Ռամադանի տոնական իֆթարի սեղանի շուրջ հայտարարել է, թե Թուրքիան այսուհետ կարող է չմասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը, անդրադառնալով «Եվրատեսիլին», նշել է, թե իրենք կարող են օգտագործել իրենց իրավունքը եւ չմասնակցել մի մրցույթի, որի արդյունքները նախօրոք որոշված են:

«Որոշ երկրներ նստում են, որոշում հաղթողին, իսկ մենք էլ միամիտ քվեարկում ենք: Մենք որոշել էին Ադրբեջանում անցկացված «Եվրատեսիլին» էլ չմասնակցել, սակայն մտածեցինք, որ դա Ադրբեջանի համար ամոթ կլինի եւ մասնակցեցինք»,-ասել է Իբրահիմ Շահինը:

TRT-ի գլխավոր տնօրենի այս հայտարարությունը Թուրքիայում մեծ արձագանք է գտել: Մի շարք լրատվամիջոցներ քննադատել են այս հայտարարությունը:

Комментариев нет:

Отправить комментарий