ԱՄՆ-ի Մեմֆիս քաղաքի 28-ամյա բնակչուհի Շանին Այսոմը տառապում է հազվադեպ հիվանդությամբ. նրա մոտ մաշկի վրա մազերի փոխարեն աճում են եղունգներ, գրում է The Dailymail պարբերականը:
Երեք տարի առաջ ստերոիդների ընդունումը կնոջ մոտ առաջացրել է ալերգիկ ռեակցիա, ինչը հանգեցրել է ամբողջ մարմնի մազածածկ մասերում եղունգների աճի՝ մազերի աճի փոխարեն:
Բժիշկները փակուղու առաջ են հայտնվել. նրանք չգիտեն, թե ինչպես բուժել այդ արտասովոր հիվանդությունը: Նրանց միայն հաջողվել է վերահսկել հիվանդության ախտանիշների դրսևորումը:
Շանինը ստիպված է ընդունել 17 տեսակի դեղամիջոց: «Ես չէի կարող նստել ու քայլել, սակայն այժմ ես կարող եմ քայլել ձեռնափայտի օգնությամբ, երբեմն նույնիսկ առանց դրա» - պատմել է աղջիկը:
Комментариев нет:
Отправить комментарий