Շոտլանդիայի ամենախոր լճի առեղծվածային հրեշի պատմությունը նոր շրջադարձ է գրանցել. ըստ Daily Mail-ի` հնարավոր է Լոխ Նեսի հրեշին ֆիքսել են հիդրոլոկատորով: Եվ, ըստ լրատվամիջոցի, հույս կա, որ հենց այս պատկերը կլուծի հրեշի առեղծվածը:
Լոխնեսում նավավարող Մարկուս Աթքինսոնը հիդրոլոկատորով ստացել է լճի ջրերում շրջող կենդանի «օձակերպ արարածի» պատկերներ:
Անհայտ էակը ունի մոտ 150 սմ երկարություն, նրան ֆիքսել են մոտ 22 մ խորության վրա: Անհայտ արարածը իրեն նկարահանող նավին հետևել է 2 րոպե:
Լոխ Նեսի հրեշի «որսորդները» հոռետեսական մոտեցում ունեն այս նորությանը, իսկ Աթքինսոնի աշխատանքը արդեն իսկ նրան առաջին մրցանակ է ապահովել William Hill-ի Նեսսի տարվա լավագույն տեսարան անվանակարգում:
пятница, 20 апреля 2012 г.
Նոր հեռախոսը հնարավորություն է ընձեռում տեսնել պատի և հագուստի միջով
ԱՄՆ-ի Տեխասի համալսարանի գիտնականներն ստեղծել են մի հեռախոս, որը կարող է աշխատել իբրև ռենտգենի ապարատ, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:
«Բարձր տեխնոլոգիաներով հագեցած չիպը հեռախոսին թույլ է տալիս «տեսնել» պատի, փայտի, կտորի, հագուստի միջով»,- ասել են գիտնականները:
Նշվում է, որ բժիշկները կարող են նոր սարքի միջոցով ավելի մանրակրկիտ ուսումնասիրել մարդու մարմինը:
Սարքն աշխատում է 3 հերցանոց լայնույթ ունեցող ազդանշանների շնորհիվ, առանց ոսպնյակների անհրաժեշտության:
Այս տեխնոլոգիան թույլ է տալիս հեռախոսն օգտագործել նաև կենցաղում: «Երեքհերցանոց լայնույթն իր մեջ անսահմանափակ ներուժ ունի»,- ասել է Տեխասի Համալսարանի պրոֆեսոր Քենեթ Օն:
Կայացել է «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթի առաջին փուլը
Կայացել է «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթի առաջին փուլը, որի ընթացքում մոտ 30 երիտասարդներ ներկայացրեցին 14 նորարարական գաղափարներ: Հիմնական հայտերը ներկայացված էին Երեւանի պետական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի եւ այլ բուհերի ուսանողների կողմից:
Առաջին փուլում ընտրվեցին նորարար եւ մրցունակ գաղափարներ, որոնց հիման վրա մասնակիցների ցանկությամբ ձեւավորվեցին աշխատանքային թիմեր: Վերջիններս մինչեւ մայիսի 1-ը պետք է ամբողջացնեն եւ ներկայացնեն ինչպես բիզնես-գաղափարները, այնպես էլ աշխատանքային թիմերի կազմը: Մրցույթի հետագա փուլերի ընթացքում աշխատանքային թիմերը կկազմեն իրենց գաղափարների բիզնես-մոդելները, կմշակեն իրենց բիզնեսի փորձնական նախատիպերը:
Հաղթող թիմերը նորարարության եւ մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը հնարավորություն կունենան ներկայացնելու հունիսի 15-16 կայանալիք ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում, ինչպես նաև մայիսի 17-19 անցկացվող Եվրասիա միջազգային երիտասարդական համաժողովում:
Մրցույթի նպատակն է խթանել ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացումն ու էլեկտրոնային բիզնեսը: Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես Ինկուբատորը եւ Եվրասիա Միջազգային Համալսարանը (ԵՄՀ) և Key Solutions խորհրդատվական ընկերությունը:

Ջոբսի չհրապարակված հարցազրույցները շատ հարցերի պատասխաններ են տալիս
Նյույորքյան Fast Compan ամսագրի լրագրող Բրենթ Շլենդերն իր արխիվում հայտնաբերել է ավելի քան երեք տասնյակ ձայնագրություններ` 1985-2010 թթ. ընթացքում Սթիվ Ջոբսից վերցված հարցազրույցներով: Որոշ հարցազրույցներ ամբողջական պատկերացում են տալիս Apple-ի լեգենդար ղեկավարի եւ նրա ապագա հաջողության պատճառների մասին, հայտնում է rbcdaily-ին:
1986 թվականին Սթիվ Ջոբսն արտաքսվել էր Apple-ից` այն ժամանակվա գլխավոր տնօրեն Ջոն Սքալիի կողմից: Apple -ից դուրս գտնվելու ժամանակահատվածում նա հիմնադրել էր NeXT համակարգչային ընկերությունը (որը հետագայում միավորվեց Apple-ին), ինչպես նաեւ գնել էր Lucasfilm կինոստուդիայից The Graphics Group-ը եւ այն վերածել հանրահայտ Pixar Studios-ի: 2006 թվականին Walt Disney կինոընկերությունը գնել է Pixar-ը 7,4 միիարդ դոլարով: Ջոբսը Apple է վերադարձել 1997 թվականին:
Ջոբսը լրագրողին պատմել էր, որ մնալով առանց Apple-ի, նա հասկացել էր, որ անձնական հաջողության համար ինչքան կարեւոր է ճիշտ ընտրված թիմի աշխատանքը: Ջոն Լասեթեի հետ աշխատելով, որը Pixar-ի գլխավոր ստեղծագործական անիմատորն է եղել, Ջոբսը ոգեշնչվել է Apple-ը նորից ղեկավարելու համար. «Իմ հաջողության գաղտնիքն այն է, որ մենք շատ միջոցներ ենք ծախսում աշխարհի լավագույն մասնագետներին վարձելու համար»:
Pixar-ում իր աշխատանքը Ջոբսը համեմատել The Beatles խմբի հաջողության հետ:
Շլենդերի նյութերը վկայում են նաեւ, որ Ջոբսը բաց է թողել շուկայի զարգացման մի քանի կաերւոր հեռանկարներ, սակայն հասցրել է ուղղել իր բազմաթիվ սխալները մինչ 2011 թվականի հոկտեմբերը` իր մահը:
Այսպես, 1991 թվականին Ջոբսը խոստովանել էր, որ երկար ժամանակ ինքը հեռանկար չի տեսել մի ցանցում համակարգիչների միավորման մեջ: Իսկ այսօր արդեն Apple-ը բավականին շահույթներ է ստանում բիզնեսի այդ տեսակից:
Սակայն մինչ օրս արդիական է Ջոբսի այն եզրահանգումը, թե ինչպիսի բարդ տեխնոլոգիա էլ որ ընկած լինի վերջնական արտադրանքի հիմքում, գնորդին դա քիչ է հետաքրքրում: Որպեսզի հաճախորդն ապրանքն ընդունի, գրել է Ջոբսը 1995 թվականին, պարտադիր չէ, որ նա իմանա, թե ինչպես է տեղի ունենում ստեղծման գործընթացը:

ԱՄՆ բնակիչը «Wikipedia»-ում ավելի քան մեկ միլիոն ուղղում է կատարել
ԱՄՆ Ինդիանապոլիս նահանգի բնակիչ Ջասթին Նէպն առաջին մարդն է, ով «Wikipedia» հանրահայտ օնլայն հանրագիտարանում ավելի քան 1 մլն ուղղում է կատարել:
Ինչպես հաղորդում է Gawker-ը, Նէպը «Wikipedia»-ն խմբագրում է 2005 թ. մարտից: Միջինը, ստացվում է, որ Նէպը հանրագիտարանում օրական 385 ուղղում է կատարել:
«Wikipedia»-ի ամենաակատիվ խմբագիրը 30 տարեկան է: Նա փիլիսոփայություն եւ քաղաքագիտություն է ուսանել Ինդիանայի համալսարանում: Կրթությամբ պայմանավորված` նա ավելի շատ խմբագրումներ է արել քաղաքականությանը, փիլիսոփայությանը, մշակույթին վերաբերող հոդվածներում:

Подписаться на:
Сообщения (Atom)