пятница, 20 апреля 2012 г.

Ջոբսի չհրապարակված հարցազրույցները շատ հարցերի պատասխաններ են տալիս

Նյույորքյան Fast Compan ամսագրի լրագրող Բրենթ Շլենդերն իր արխիվում հայտնաբերել է ավելի քան երեք տասնյակ ձայնագրություններ` 1985-2010 թթ. ընթացքում Սթիվ Ջոբսից վերցված հարցազրույցներով: Որոշ հարցազրույցներ ամբողջական պատկերացում են տալիս Apple-ի լեգենդար ղեկավարի եւ նրա ապագա հաջողության պատճառների մասին, հայտնում է rbcdaily-ին:

1986 թվականին Սթիվ Ջոբսն արտաքսվել էր Apple-ից` այն ժամանակվա գլխավոր տնօրեն Ջոն Սքալիի կողմից: Apple -ից դուրս գտնվելու ժամանակահատվածում նա հիմնադրել էր NeXT համակարգչային ընկերությունը (որը հետագայում միավորվեց Apple-ին), ինչպես նաեւ գնել էր Lucasfilm կինոստուդիայից The Graphics Group-ը եւ այն վերածել հանրահայտ Pixar Studios-ի: 2006 թվականին Walt Disney կինոընկերությունը գնել է Pixar-ը 7,4 միիարդ դոլարով: Ջոբսը Apple է վերադարձել 1997 թվականին:

Ջոբսը լրագրողին պատմել էր, որ մնալով առանց Apple-ի, նա հասկացել էր, որ անձնական հաջողության համար ինչքան կարեւոր է ճիշտ ընտրված թիմի աշխատանքը: Ջոն Լասեթեի հետ աշխատելով, որը Pixar-ի գլխավոր ստեղծագործական անիմատորն է եղել, Ջոբսը ոգեշնչվել է Apple-ը նորից ղեկավարելու համար. «Իմ հաջողության գաղտնիքն այն է, որ մենք շատ միջոցներ ենք ծախսում աշխարհի լավագույն մասնագետներին վարձելու համար»:

Pixar-ում իր աշխատանքը Ջոբսը համեմատել The Beatles խմբի հաջողության հետ:

Շլենդերի նյութերը վկայում են նաեւ, որ Ջոբսը բաց է թողել շուկայի զարգացման մի քանի կաերւոր հեռանկարներ, սակայն հասցրել է ուղղել իր բազմաթիվ սխալները մինչ 2011 թվականի հոկտեմբերը` իր մահը:

Այսպես, 1991 թվականին Ջոբսը խոստովանել էր, որ երկար ժամանակ ինքը հեռանկար չի տեսել մի ցանցում համակարգիչների միավորման մեջ: Իսկ այսօր արդեն Apple-ը բավականին շահույթներ է ստանում բիզնեսի այդ տեսակից:

Սակայն մինչ օրս արդիական է Ջոբսի այն եզրահանգումը, թե ինչպիսի բարդ տեխնոլոգիա էլ որ ընկած լինի վերջնական արտադրանքի հիմքում, գնորդին դա քիչ է հետաքրքրում: Որպեսզի հաճախորդն ապրանքն ընդունի, գրել է Ջոբսը 1995 թվականին, պարտադիր չէ, որ նա իմանա, թե ինչպես է տեղի ունենում ստեղծման գործընթացը:

Комментариев нет:

Отправить комментарий