Շոտլանդիայի ամենախոր լճի առեղծվածային հրեշի պատմությունը նոր շրջադարձ է գրանցել. ըստ Daily Mail-ի` հնարավոր է Լոխ Նեսի հրեշին ֆիքսել են հիդրոլոկատորով: Եվ, ըստ լրատվամիջոցի, հույս կա, որ հենց այս պատկերը կլուծի հրեշի առեղծվածը:
Լոխնեսում նավավարող Մարկուս Աթքինսոնը հիդրոլոկատորով ստացել է լճի ջրերում շրջող կենդանի «օձակերպ արարածի» պատկերներ:
Անհայտ էակը ունի մոտ 150 սմ երկարություն, նրան ֆիքսել են մոտ 22 մ խորության վրա: Անհայտ արարածը իրեն նկարահանող նավին հետևել է 2 րոպե:
Լոխ Նեսի հրեշի «որսորդները» հոռետեսական մոտեցում ունեն այս նորությանը, իսկ Աթքինսոնի աշխատանքը արդեն իսկ նրան առաջին մրցանակ է ապահովել William Hill-ի Նեսսի տարվա լավագույն տեսարան անվանակարգում:
Комментариев нет:
Отправить комментарий