вторник, 14 августа 2012 г.

Кунг фу кролик- Խաղալ Օնլայն

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը 10 տարի անց կարող է անհետանալ. գիտնականներ

Մի խումբ եվրոպացի գիտնականներ, հաշվի առնելով գլոբալ տաքացման և սառցաշերտի հալման աննախադեպ բարձր ցուցանիշները, կանխատեսել են, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն արդեն 10 տարի անց կարող է անհետանալ, գրում է Daily Mail-ը:

Եվրոպական Տիեզերական Գործակալության աշխատակիցների խոսքերով` արբանյակներից արված վերջին լուսանկարների ուսումնասիրությունը վկայում է, որ միայն վերջին տարում օվկիանոսում 900 խ/կմ սառույց է անհետացել, ինչը 50%-ով ավելի է , քան նշում են բնապահպանները:

Մասնագետները նշում են, որ նման իրավիճակի պատճառ է հանդիսացել գլոբալ տաքացման և ջերմոցային գազերի արտանետումների տոկոսի ավելացումը: Եթե դրությունն այսպես շարունակվի, ապա ողջ օվկիանոսը կզրկվի սառցե «վերմակից» և այս հատվածում իսկական նավթային «ոսկե տենդ » կսկսվի:


Թուրքիան կարող է չմասնակցել «Եվրատեսիլին». հաղթողը նախօրոք որոշված է, իսկ մենք միամիտ քվեարկում ենք

Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության՝ TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը լրագրողներին հետ Ռամադանի տոնական իֆթարի սեղանի շուրջ հայտարարել է, թե Թուրքիան այսուհետ կարող է չմասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը, անդրադառնալով «Եվրատեսիլին», նշել է, թե իրենք կարող են օգտագործել իրենց իրավունքը եւ չմասնակցել մի մրցույթի, որի արդյունքները նախօրոք որոշված են:

«Որոշ երկրներ նստում են, որոշում հաղթողին, իսկ մենք էլ միամիտ քվեարկում ենք: Մենք որոշել էին Ադրբեջանում անցկացված «Եվրատեսիլին» էլ չմասնակցել, սակայն մտածեցինք, որ դա Ադրբեջանի համար ամոթ կլինի եւ մասնակցեցինք»,-ասել է Իբրահիմ Շահինը:

TRT-ի գլխավոր տնօրենի այս հայտարարությունը Թուրքիայում մեծ արձագանք է գտել: Մի շարք լրատվամիջոցներ քննադատել են այս հայտարարությունը:

Գիտնականները փորձում են հասկանալ նորածինների լեզուն

Յուրաքանչյուր ծնող գիտի այն մասին, որ փոքրիկը ինչ-որ կերպ փորձում է հասկացնել, թե ինչ է ցանկանում։ Այսինքն՝ երեխաները եւս խոսում են, միայն թե իրենց լեզվով, եւ անում են այդ միմիկաների, ձայների եւ շարժումներ միջոցով։ «Росбалт»-ը տեղեկացնում է, որ նույն եզրահանգման են եկել նաեւ գիտնականները, ովքեր 6 տարի շարունակ հետեւել են հարյուրավոր նործինների։ Փորձի հիման վրա գիրք է հրատարակվել, որում առաջարկում են հետեւել երեխաների դեմքի արտահայտությանը, հետո այն նույնությամբ կրկնել, ապա հասկացնել, որ փոքրիկին իրենք լսում եւ հասկանում են։

Ըստ Գրագիտության ազգային հիմնադրամի գիտնականների՝ երեխան ծնվելուց հետո պատրաստ է հաղորդակցման, սակայն անում են դա շատ պարզունակ։ Ի դեպ նույն կերպ են հաղորդակցվում նաեւ կենդանիները։

Փերսիեդայի հոսքը գերազանցեց բոլոր սպասելիքները

Օգոստոսյան աստղային անձրեւը`Փերսիեդայի երկնաքարային հոսքն այս տարի սպասվածից ավելի հզոր է եղել. երկուշաբթի գիշերն աստղային անձրեւի արագությունը կազմել է ժամում 125 երկնաքար` սպասված 100-ի փոխարեն, հաղորդում է Միջազգային մթնոլորտային կազմակերպությունը (IMO):

Ընկնող աստղերը` երկնաքարերը իրենցից ներկայացնում են միջմոլորակային նյութեր` ավազահատիկից մինչեւ սիսեռահատիկի չափով: Դրանք երկնային մթնոլորտ են դուրս գալիս վայրկյանում մոտ 20կմ արագությամբ` մոտ 130 կմ բարձրությունից եւ գրեթե ակնթարթորեն մարում:

IMO-ի կանխատեսմամբ, աստղային անձրեւի ամենամեծ ակտիվությունը պետք է արձանագրվեր օգոստոսի 12 –ին, ժամը 12.00 -14.30-ը` Գրինվիչով (16.00 - 18.30-ին` երեւանյան ժամանակով): Սակայն իրականում պիկը գրանցվել է ժամը 15.19-ին (19.19-ին` երեւանյան ժամանակով): Հենց այդ ժամանակ էլ ZHR-ը (երկնքարերի ժամային թիվը) հասել է 25-ին:

воскресенье, 12 августа 2012 г.

Бильярд - Խաղալ օնլայն


Ամերիկացիները տեսախցիկներն են ամրացրել կատուների վրա եւ սարսափահար եղել

Պարզվել է, որ տնային կատուները, որոնց տերերը թույլ են տալիս ինքնուրույն զբոսնել, լուրջ վտանգ են ներկայացնում ԱՄՆ ֆաունայի համար:

«Կատվային կյանքին» հետեւելու համար Ջորջիայի համալսարանի հետազոտողները իրենց աշխատանքներում ընդգրել են 60 կատու պահողների: Ամեն առավոտ նրանք տեսախցիկներ են ամրացրել կատուների վրա եւ բաց թողել զբոսնելու, որից հետո վերցրել են կադրերը: Յուրաքանչյուր կատվի գործունեությունն արձանագրվել է 10 օր:

Պարզվել է, որ կատուները տուն են տանում իրենց սպանած կենդանիների մեկ քառորդը, ուտում են մեկ երրորդը եւ թողնում են 49% -ը:

Նրանց սպանած կենդանիների 41%-ը կազմում են մողեսները, օձերն ու գորտերը, մկներն ու այլ կրծողները` 21%, միջատներն ու որդերը` 20%, թռչունները` 12%:

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում մոտ 74 մլն կատուն է հաշվվում, այդ արդյունքները լորջորեն անհանգստացրել են բնապահպաներին: Կատուների գիշատիչությունը պատճառներից մեկն է, որ Ամերիկայում յուրաքանչյուր երրորդ թռչնատեսակ նվազում է:

Գիտնականների մյուս եզրահանգումն այն է, որ կատուները վտանգավոր են ոչ միայն շրջակա միջավայրի, այլեւ իրենք իրենց համար, քանի որ հաճախ շատ ռիսկային են գործում:

Քարդաշյան քույրերն ակնոցների իրենց առաջին հավաքածուն են ներկայացնում

Քարդաշյան քույրերը` Քիմը, Քլոեն եւ Քորթնին նկարահանվել են ակնոցների իրենց առաջին հավաքածուի գովազդային արշավում:

«Հուսով եմ, ձեզ դուր կգա հագուստի եւ ակնոցների մեր նոր հավաքածում: Ժանյակը այնքան կանացի է եւ այն մշատապես նորաձեւ է»,-գրել է Քիմը` նոր հավաքածուի մասին:

Լուսանկարում քույրեը հերարձակ են եւ կրում են սեփական հավաքածուից ժանյակե զգեստներ:

суббота, 11 августа 2012 г.

Volkswagen-ը թողարկման է պատրաստում BMW X6-ի մրցակցին

Սպորտային BMW X6 ավտոմեքենային առաջիկայում մրցակիցներ են սպասվում: Ըստ լուրերի`սպորտային մեքենաների գնորդներ գրավելու պատերազմին Audi-ին եւ Mercedes-ին զուգահեռ, մտադիր է միանալ նաեւ Volkswagen-ը` հավանաբար Volkswagen Touareg-ի նոր տարբերակով:

Ինչպես Autobild.de-ին վկայակոչելով հայտնում է vesti.ru-ն, նախագիծը վերջնական հավանության չի արժանացել, սակայն Volkswagen-ի ղեկավարությունը ակնդետ հետեւում է BMW X6-ի շուկայական հաջողություններին եւ մտադիր է մասնակցել սպառողներ գրավելու մրցավազքին:

Նշենք, որ ապագա նորույթի մասին որոշակի ակնարկ եղել է. Ժնեւի եւ Տոկիոի ավտոսրահներում ընկերությունը ներկայացրել VW Cross Coupe-ի նախատիպը` կառուցված MQB տեխնոլոգիայով:

Պամելա Անդերսոնը կրծքով պաշտպանում է շնաձկներին

Պամելա Անդերսոնը իր հայրենի Բրիտանական Կոլումբիայի բոլոր քաղաքներին կոչ է անում ստորագրել նոր կանադական օրենքը` շնաձկների լողաթեւերից պատրաստված ցանկացած արտադրանք արգելելու մասին:

Կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող դերասանուհին ուրախ է, որ անցած տարի Տորնոտոյի խորհուրդը քվեարկել էր ռեստորաններում այնպիսի կերակրատեսակների մատուցումն արգելելու օգտին, ինչպիսին էր շնաձկի լողաթեւից պատրաստված ապուրը: Նա ցանկանում է, որ Տորնոտոյի օրինակին հետեւեն նաեւ Ռիչմոնդն ու Լենգլին: Նոր օրենքը ուժի մեջ կմտնի հաջորդ ամսին, սակայն այն պետք է հավանության արժանանա մունիցիպալ մակարդակով, գրում է MIGNews-ը:

«Որսանոլվ շնաձկներին, կտրելով նրանց լողաթեւերը, իսկ հետ նորից նետել օվկիանոս, որպեսզի շնաձկները տառապանքով մահանան` ուղղակի սրասափեի է»,-ասել է Անդերսոնը «Global Toronto» թերթին:

Արեգակի շուրջը շատ մութ մատերիա կա

Արագակի շուրջը, հավանական է, մութ մատերիայի հսկայական քանակություն կա, որը լցնում է տիեզերքը: Այսպիսին են նոր հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են Ցյուրիխի համալսարանի գիտախմբի կողմից:

Մութ մատերիայի մասնիկները, ըստ գիտնականների, հազվադեպ են փոխգործակցում նորմալ մատերիայի հետ, եւ դրանց ոչ մի այլ միջոցով հնարվոր չէ նկատել, բացի նորմալ մատերիայի վրա նրանց գրավիտացիոն ազդեցությամբ:

Գիտնականների հաշվարկները վկայում են, որ Արեգակի շուրջ մութ մատերիան կարող է ավելի լայն տարածված լինել, քան ենթադրվում էր` կազմելով 90 տոկոս:

Օգոստոսի 12-ին Երկրի վրա երկնաքարային անձրեւ կտեղա

Փերսեիդայի երկնաքարային հոսքն օգոստոսի 12-ին առավելագույն ակտիվության կհասնի: Այդ օրը երկնքում հնարավոր կլինի տեսնել ժամում մինչեւ 100 ընկնող աստղ:

Փերսեիդան Սվիֆթ Տուլի գիսավորի հետքն է: Երկիրն ամեն տարի մոտնում է այդ հոսքին, ինչը թույլ է տալիս հետեւել երկնաքարային անձրեւին:

Ընկնող աստղերը` երկնաքարերը իրենցից ներկայացնում են միջմոլորակային նյութեր` ավազահատիկից մինչեւ սիսեռահատիկի չափով: Դրանք երկնային մթնոլորտ են դուրս գալիս վայրկյանում մոտ 20կմ արագությամբ` մոտ 130 կմ բարձրությունից եւ գրեթե ակնթարթորեն մարում:

Ամերիկուհու մարմնի վրա մազերի փոխարեն եղունգներ են աճում

ԱՄՆ-ի Մեմֆիս քաղաքի 28-ամյա բնակչուհի Շանին Այսոմը տառապում է հազվադեպ հիվանդությամբ. նրա մոտ մաշկի վրա մազերի փոխարեն աճում են եղունգներ, գրում է The Dailymail պարբերականը:

Երեք տարի առաջ ստերոիդների ընդունումը կնոջ մոտ առաջացրել է ալերգիկ ռեակցիա, ինչը հանգեցրել է ամբողջ մարմնի մազածածկ մասերում եղունգների աճի՝ մազերի աճի փոխարեն:

Բժիշկները փակուղու առաջ են հայտնվել. նրանք չգիտեն, թե ինչպես բուժել այդ արտասովոր հիվանդությունը: Նրանց միայն հաջողվել է վերահսկել հիվանդության ախտանիշների դրսևորումը:

Շանինը ստիպված է ընդունել 17 տեսակի դեղամիջոց: «Ես չէի կարող նստել ու քայլել, սակայն այժմ ես կարող եմ քայլել ձեռնափայտի օգնությամբ, երբեմն նույնիսկ առանց դրա» - պատմել է աղջիկը:

пятница, 10 августа 2012 г.

Գիտնականները գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ կստեղծեն


Սկրիպսի Հետազոտական ինստիտուտի համաճարակաբանները` Հայան Ուիլսոնի գլխավորությամբ, մի քանի տարի շարունակ աշխատում են գրիպի միանգամից մի քանի տեսակներ վերացնող հակամարմիններ ստանալու ուղղությամբ:

Խմբի առաջին հաջողությունը գրանցվել են 2011 թ-ին, երբ մասնագետներին հաջողվել է տարրանջատել А տեսակի գրիպի բոլոր տեսակները վերացնող СR8020 եւ CR6261 հակամարմինները: Միայն թե անհրաժեշտ էր գտնել А եւ В վիրուսներից պաշտպանող ունիվերսալ միջոց: Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել երեք նոր հակամարմիններ` CR8033, CR8071 եւ CR9114 եւ նրանցից մեկը (CR9114), ինչպես ցույց են տվել կրծողների վրա իրականացված փորձարկումները, հաջողությամբ պաշտպանում է գրիպի բոլոր տեսակներից` այդ թվում Խոզի (H1N1) եւ թռչնի (H5N1) գրիպներից:

Գրիպի վիրուսով վարակված մկների վրա փորձարկումները ցույց են տվել CR9114 հակամարմնի ազդեցության մեծ հնարավորությունները, թեեւ փորձարկումների նախնական փուլում այն բավականին ցածր արդյունքներ էր գրանցել, հայտնում է «Ինտերնովոստին»:

Եթե հետագա ուսումնասիրությունները հաստատեն CR9114 հակամարմնի արդյունավետությունը գրիպի բոլոր տեսակների վերացման հարցում, ապա կարելի կլինի համարել, որ նրա հիմքի վրա ստեղծվել է գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ:

Մարսագնացը Մարսի վրա շարժվող օբյեկտ է գրանցել

Խորհրդավոր օբյեկտին Կարմիր մոլորակի վրա լուսանկարել է Curiosity մարսագնացը: Որոշ ինտերնետ-օգտատերեր միանգամից ենթադրել են, որ լուսանկարի վրա «երեւակայվել» է մարսաբնակը:

Կարմիր մոլորակից Curiosity-ի ուղարկած առաջին սեւ-սպիտակ լուսանկարի վրա ֆիքսվել էր հորիզոնի վրա կախված խոշոր սեւ հետք:Երկու ժամ անց նույն վայրում, ավելի մեծ բարձրությունից արված լուսանկարի վրա հետքն այլեւս չի երեւում:

Աստղագիտության սիրահարները սկսել են ենթադրել , թե ինչ կարող էր դա լինել` կեղտ, թե տեսախցիկի օբեկտիվի ստվերը: Գտնվել են նաեւ այնպիսիք, ովքեր, կես կատակ, կես լուրջ, ենթադրել են, որ լուսանկարում պատկերվել է իրական մարսաբնակ: Որոշ բլոգերների կարծիքով այլմոլորակայինը նկատել է Curiosity-ին եւ շտապել թաքնվել տեսախցիկի տեսադաշտից, հայտնում է «Ուտրո.ru»-ն:

Ինչպես պարզաբանել են NASA-ից, լուսանկարի մեջ է ընկել ապարատի մասերից մեկը, որի միջոցով մարսագնացը իջեցվել է Կարմիր մոլորակի վրա: Այս մասին վկայում են նաեւ Curiosity-ի վայրէջքի վայրը լուսանկարած արբանյակային լուսանկարները: Մարսագնացից 600 մետր հեռավորության վրա է ընկել այն շարժիչը, որը վայրէջքի վերջին վայրկյաններին արգելակել է Curiosity-ին: Հենց շարժիչի անկման պահն է լուսանկարել մարսագնացը:

Առաջին հայացքից քիչ հավանական թվացող այս տեսակետը հաստատում են նաեւ արբանյակային լուսանկարները: Նրանցում երեւում են , որ Մարսի մակերեւույթի այն վայրերում, որտեղ մասեր են ընկել խոր փոսեր են առաջացել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Curiosity-ն հաջողությամբ վայրէջք է կատարել Մարսի մակերեւույթին` Գեյլ խառնարանի տարածքում:

Gmail-ից կարող են արդյունքներ տեղակայել Google-ի որոնիչում

Google-ի որոնիչում կարելի կլինի տեղակայել Gmail էլեկտրանային փոստի ծառայությունում օգտվողի հաշվի արդյունքները, հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:

Որոնման հիմնական արդյունքներից աջ կերեւան հարցմանը համապատասխան նամակներն ու հասցեատերերը:

Google-ն առանձին ընդգծում է, որ կարող է տեղեկատվություն «կորզել» նախատեսված չվերթների մասին` զբոսաշրջային ընկերությունների համապատասխան հաղորդագրություններից: Առայժմ գործառույթը փորձնական ռեժիմով է աշխատում, հարկավոր է հարցում թողնել հատուկ էջում, գրում է NEWSLAND-ը:

Google-ը նաեւ նշել է, որ անգլիախոս բոլոր երկրներում օգտվողի որոնած օբյեկտների մասին համահավաք տեղեկատվություն կներկայացնի: Աջ կողմում տեղեկատվական բլոկը հայտնվել էր 2012-ի մայիսին, բայց հասանելի էր միայն ԱՄՆ-ում:

Տեղեկատվությունից բացի Google-ն այժմ ցույց կտա տարբեր ցուցակներ` հայտնի երգահանների, հետաքրքիր վայրերի եւ այլն:

Աստղագետները գտել են «հրեշավոր աստղերի» գաղտնիքը

Գիտնականները նոր տեսություն են առաջարկել տիեզերքի գաղտնիքներից մեկի՝ «հրեշավոր աստղերի» առաջացման ուղղությամբ։ Աստղագետների կարծիքով՝ հսկայական չափերի հասնող աստղերը առաջանում են միաձուլման եւ կլանման արդյունքում։

Նշենք, որ գիտական թնջուկն սկսվել էր այն պահից, երբ NASA-ն 2010թ.-ին «Մագելանի մեծ ամպ» գալակտիկայի R136 գիգանտ կլաստերում հայտնաբերել էին Արեգակից 300 անգամ ավելի մեծ աստղեր։ Մինչեւ այս հայտնագործությունը աստղագետները կարծում էին, որ աստղերը չեն կարող այդպիսի մեծություն ունենալ։

Տեսությունն առաջարկել են գերմանացի գիտնականները։ Նրանք համակարգչային ծրագրով ստեղծել են R136 կլաստերի թվային մոդել, որի միջոցով պարզել են, որ երկնային մարմինը կարող է այնուամենայնիվ միաձուլման եւ կլանման արդյունքում հասնել նման չափերի։ Ըստ նոր տեսության՝ աստղերն առաջանում են կլաստերի կազմավորման սկզբնական շրջանում։ Արեգակից 300 անգամ ավելի մեծ մարմինները, սակայն, չեն կարող ինքնուրույն առաջանալ։

Նշենք, որ մինչեւ այս աստղագետները կարծում էին, որ տիեզերական միջավայրում մարմինը կարող է արեգակից մեծ լինել միայն մինչեւ 150 անգամ:

1 մլն կիլոմետրանոց ճեղքվածք է հայտնաբերվել Արևի վրա

Աստղագետներին մտահոգել է նոր հայտնագործությունը. Արևի վրա շուրջ 1 մլն կմ ձգվող ճեղքվածք կա, որը շարունակում է ծավալվել:
Սակայն գիտնականները չեն կիսում այն ապոկալիպտիկ տեսությունները, որոնց համաձայն Արևը շուտով պայթելու է և վերացնելու է Երկիրը: Արևը բաղկացած է հելիումից և ջրածնից. թե մեկը, թե մյուսը գազեր են, որոնք չեն կարող ճաքել. ուստի խոսքը տվյալ դեպքում պրոտուբերանցների (հարաբերականորեն սառը նյութերի խտացում Արևի վրա) մասին է:

Նման երևույթները Երկիր մոլորակի վրա ազդեցություն են ունենում մագնիսային փոթորիկների տեսքով, որոնք մետեոկախվածություն ունեցող մարդկանց շրջանում գլխացավեր են առաջացնում և խափանում տեխնիկայի աշխատանքը:

четверг, 9 августа 2012 г.

Супер Дрифт 3D- Խանալ Օնլայն



Ինտերնետի պատմության առաջին էջը կրկին հասանելի է համացանցում

1991 թ-ին ինտերնետը քիչ էր հիշեցնում այն, ինչ մենք այսօր գիտենք:
Համացանցը ստեղծող Թիմ Բերներս Լին այն ժամանակ աշխատում էր CERN-ում, որտեղ էլ ստեղծել է առաջին կայքը, որն այժմ դարձյալ հասանելի է ` դարձյալ շնորհիվ CERN-ի:
Ինչպես տեղեկացնում է computerra.ru-ն` էջում տրվում է համաշխարհային սարդոստայնի` WorldWideWeb-ի նկարագրությունը, հիպերտեքստը, ինչպես նաև տեղեկացվում է, որ ցանցը չունի գլխավոր էջ և կան տարբեր փաստաթղթերի հղումներ: Կա նաև բազմաթիվ տեխնիկական տեղեկատվության հղումներ` WWW, HTTP և HTML:

Նշվում է, որ հրապարակված էջը 1991 թ-ին ստեղծված էջի ճշգրիտ կրկնօրինակը չէ: Վերջին թարմացումն այստեղ արվել է 1992 թ-ին, չնայած ամեն դեպքում, ինտերնետի չափանիշներով դա նախապատմական ժամանակաշրջան է համարվում:

ՆԱՍԱ-ի տիեզերական սարքը վայրէջք է կատարել Մարսի վրա

ՆԱՍԱ-ի Curiosity սարքն այսօր առավոտյան հասել է նպատակին՝ վայրէջք կատարելով Մարս մոլորակի վրա: Հաջող վայրէջքի մասին տեղեկությունը տարածվել է ՆԱՍԱ-ի կայքում:

Սարքի հիմնական նպատակը նախկինում և ներկայումս գոյություն ունեցող կյանքի ապացույցներ գտնելն է, ինչպես նաև ուսումնասիրել կարմիր մոլորակի երկրաբանությունն ու կլիման:

ՆԱՍԱ-ի գիտնականները վստահ են, որ այս կարևոր տեղեկությունները ստանալու գլխավոր գրավականն է սարքի` ճշգրիտ վայրում և ժամանակին իրականցված վայրէջքը, ինչն իրականցվել է ուլտրաձայնային պարաշյուտի միջոցով:


Ավելի վաղ գիտնականները հայտարարել էին, որ եթե վայրէջքի ընթացքում որևէ բան այնպես չլինի, ապա իրենց բավական թանկարժեք նախաձեռնությունն ամբողջությամբ կտապալվի:

Թուրինջի հյութը 3,5 անգամ ուժեղացնում է քաղցկեղի բուժման դեղերի ազդեցությունը. հետազոտություն

Քաղցկեղով հիվանդների սննդակարգում թուրինջի հյութը ավելացնելով ԱՄՆ Չիկագո քաղաքի հիվանդանոցներում հնարավոր է եղել 3 անգամ ուժեղացնել քաղցկեղի դեմ դեղերի ազդեցությունը, ինչը թույլ է տալիս բժիշկներին թուլացնել թունավոր դեղերի չափաբաժինն ու խուսափել տհաճ հետևանքներից, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակված են Clinical Cancer Research ամսագրում:

«Թուրինջի հյութը և դեղամիջոցները համանման ազդեցություն ունեն և կարող են զգալիորեն ավելացնել շատ դեղամիջոցների կոնցենտրացիան հիվանդի արյան մեջ: Երկար ժամանակ այդ ֆենոմենը դիտարկվում էր որպես դեղի չափաբաժնի խախտման հնարավոր պատճառ: Մենք որոշեցինք ստուգել, թե ինչպես կազդի հյութի ընդունումը սիրոլիմուսի (հակաքաղցկեղային դեղ) արդյունավետության և բիոմատչելիության վրա»,- բացատրել է Չիկագոյի համալսարանի գիտաբժշկական խմբի ղեկավար Էզրա Կոհենը:

Գիտնականները փորձի ճշգրտության համար հետազոտվող հիվանդներին 3 խմբի են բաժանել: Առաջին խմբին միայն սիրոլիմուս է տրվել, 2-րդ խմբին դեղամիջոցից բացի միայն մեկ բաժակ թուրինջի հյութ է տրվել, իսկ 3-րդ խումբը ստացել է սիրոլիմուս և կետոկոնազոլ (այլ դեղամիջոցների ազդեցությունը ուժեղացնող հատուկ պրեպարատ) :

Պարզվել է, որ երկրորդ և երրորդ խմբերի հիվանդների օրգանիզմը ավելի լավ է յուրացրել սիրոլիմուսը, քան առաջին ստուգվող խմբի կամավորների օրգանիզմը:

Բժիշկների խոսքով, կետոկոնազոլը դեղամիջոցների ազդեցությունը բարելավել է 5 անգամ, իսկ մեկ բաժակ թուրինջի հյութը սիրոլիմուսի ազդեցությունը բարձրացրել է մոտ 3,5 անգամ:

Միայն օրական մեկ բաժակ հյութի շնորհիվ հնարավոր է եղել դեղի չափաբաժինը նվազեցնել մինչև շաբաթական 16 միլիգրամի:

Բժիշկները պարզել են, որ թուրինջի հյութի նման ազդեցությունը պայմանավորված է նրանում առկա քիմիական ակտիվ նյութերով, որոնք կարողանում են սիրոլիմուսի և այլ հակաքաղցկեղային պրեպարատների մոլեկուլները քայքայող ստոմոքսահյությում եղած ֆերմենտները չեզոքացնել:

Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր վարորդին` Հակոբ Մանուկյանին

Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր վարորդին: Աստղը նախկին վարորդին մեղադրում է շանտաժի մեջ, հայտնելով, որ նա պահանջում է 2,8 միլիոն դոլար, մեքենայի մեջ պատահական լսած զրույցը չհրապարակելոււ համար:

Ավելի վաղ Լոպեսի նախկին վարորդ Հակոբ Մանուկյանը ինքն է ցանկացել դատի տալ երգչուհուն եւ նրա գործակալ Բենի Մեդինային: Նա վստահեցնում է, որ Մեդինան քննադատում էր իր արտաքին տեսքը եւ անգլերենի իմացությունը, իսկ Լոպեսին մեղադրել է աշխատանքից ստիպողաբար հեռացման եւ աշխատանքային պայմանագրի ու վճարման պայմանների խախտման մեջ:

Ջենիֆեր Լոպեսը պատասխան հայց է ներկայացրել Մանուկյանի դեմ: Հայցաչափը կազմում է 20 միլիոն դոլար, հայտնում է Life News-ը:

Աստղը վստահեցնում է, որ Մանուկյանը բազմիցս հարբած նստել է ղեկին, փորձել է ղեկավարել երգչուհու անվտանգության եւ պաշտպանության ծառայությունը, որի համար հավելավճար է պահանջել: