вторник, 14 августа 2012 г.

Кунг фу кролик- Խաղալ Օնլայն

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը 10 տարի անց կարող է անհետանալ. գիտնականներ

Մի խումբ եվրոպացի գիտնականներ, հաշվի առնելով գլոբալ տաքացման և սառցաշերտի հալման աննախադեպ բարձր ցուցանիշները, կանխատեսել են, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսն արդեն 10 տարի անց կարող է անհետանալ, գրում է Daily Mail-ը:

Եվրոպական Տիեզերական Գործակալության աշխատակիցների խոսքերով` արբանյակներից արված վերջին լուսանկարների ուսումնասիրությունը վկայում է, որ միայն վերջին տարում օվկիանոսում 900 խ/կմ սառույց է անհետացել, ինչը 50%-ով ավելի է , քան նշում են բնապահպանները:

Մասնագետները նշում են, որ նման իրավիճակի պատճառ է հանդիսացել գլոբալ տաքացման և ջերմոցային գազերի արտանետումների տոկոսի ավելացումը: Եթե դրությունն այսպես շարունակվի, ապա ողջ օվկիանոսը կզրկվի սառցե «վերմակից» և այս հատվածում իսկական նավթային «ոսկե տենդ » կսկսվի:


Թուրքիան կարող է չմասնակցել «Եվրատեսիլին». հաղթողը նախօրոք որոշված է, իսկ մենք միամիտ քվեարկում ենք

Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության՝ TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը լրագրողներին հետ Ռամադանի տոնական իֆթարի սեղանի շուրջ հայտարարել է, թե Թուրքիան այսուհետ կարող է չմասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը, անդրադառնալով «Եվրատեսիլին», նշել է, թե իրենք կարող են օգտագործել իրենց իրավունքը եւ չմասնակցել մի մրցույթի, որի արդյունքները նախօրոք որոշված են:

«Որոշ երկրներ նստում են, որոշում հաղթողին, իսկ մենք էլ միամիտ քվեարկում ենք: Մենք որոշել էին Ադրբեջանում անցկացված «Եվրատեսիլին» էլ չմասնակցել, սակայն մտածեցինք, որ դա Ադրբեջանի համար ամոթ կլինի եւ մասնակցեցինք»,-ասել է Իբրահիմ Շահինը:

TRT-ի գլխավոր տնօրենի այս հայտարարությունը Թուրքիայում մեծ արձագանք է գտել: Մի շարք լրատվամիջոցներ քննադատել են այս հայտարարությունը:

Գիտնականները փորձում են հասկանալ նորածինների լեզուն

Յուրաքանչյուր ծնող գիտի այն մասին, որ փոքրիկը ինչ-որ կերպ փորձում է հասկացնել, թե ինչ է ցանկանում։ Այսինքն՝ երեխաները եւս խոսում են, միայն թե իրենց լեզվով, եւ անում են այդ միմիկաների, ձայների եւ շարժումներ միջոցով։ «Росбалт»-ը տեղեկացնում է, որ նույն եզրահանգման են եկել նաեւ գիտնականները, ովքեր 6 տարի շարունակ հետեւել են հարյուրավոր նործինների։ Փորձի հիման վրա գիրք է հրատարակվել, որում առաջարկում են հետեւել երեխաների դեմքի արտահայտությանը, հետո այն նույնությամբ կրկնել, ապա հասկացնել, որ փոքրիկին իրենք լսում եւ հասկանում են։

Ըստ Գրագիտության ազգային հիմնադրամի գիտնականների՝ երեխան ծնվելուց հետո պատրաստ է հաղորդակցման, սակայն անում են դա շատ պարզունակ։ Ի դեպ նույն կերպ են հաղորդակցվում նաեւ կենդանիները։

Փերսիեդայի հոսքը գերազանցեց բոլոր սպասելիքները

Օգոստոսյան աստղային անձրեւը`Փերսիեդայի երկնաքարային հոսքն այս տարի սպասվածից ավելի հզոր է եղել. երկուշաբթի գիշերն աստղային անձրեւի արագությունը կազմել է ժամում 125 երկնաքար` սպասված 100-ի փոխարեն, հաղորդում է Միջազգային մթնոլորտային կազմակերպությունը (IMO):

Ընկնող աստղերը` երկնաքարերը իրենցից ներկայացնում են միջմոլորակային նյութեր` ավազահատիկից մինչեւ սիսեռահատիկի չափով: Դրանք երկնային մթնոլորտ են դուրս գալիս վայրկյանում մոտ 20կմ արագությամբ` մոտ 130 կմ բարձրությունից եւ գրեթե ակնթարթորեն մարում:

IMO-ի կանխատեսմամբ, աստղային անձրեւի ամենամեծ ակտիվությունը պետք է արձանագրվեր օգոստոսի 12 –ին, ժամը 12.00 -14.30-ը` Գրինվիչով (16.00 - 18.30-ին` երեւանյան ժամանակով): Սակայն իրականում պիկը գրանցվել է ժամը 15.19-ին (19.19-ին` երեւանյան ժամանակով): Հենց այդ ժամանակ էլ ZHR-ը (երկնքարերի ժամային թիվը) հասել է 25-ին:

воскресенье, 12 августа 2012 г.

Бильярд - Խաղալ օնլայն


Ամերիկացիները տեսախցիկներն են ամրացրել կատուների վրա եւ սարսափահար եղել

Պարզվել է, որ տնային կատուները, որոնց տերերը թույլ են տալիս ինքնուրույն զբոսնել, լուրջ վտանգ են ներկայացնում ԱՄՆ ֆաունայի համար:

«Կատվային կյանքին» հետեւելու համար Ջորջիայի համալսարանի հետազոտողները իրենց աշխատանքներում ընդգրել են 60 կատու պահողների: Ամեն առավոտ նրանք տեսախցիկներ են ամրացրել կատուների վրա եւ բաց թողել զբոսնելու, որից հետո վերցրել են կադրերը: Յուրաքանչյուր կատվի գործունեությունն արձանագրվել է 10 օր:

Պարզվել է, որ կատուները տուն են տանում իրենց սպանած կենդանիների մեկ քառորդը, ուտում են մեկ երրորդը եւ թողնում են 49% -ը:

Նրանց սպանած կենդանիների 41%-ը կազմում են մողեսները, օձերն ու գորտերը, մկներն ու այլ կրծողները` 21%, միջատներն ու որդերը` 20%, թռչունները` 12%:

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում մոտ 74 մլն կատուն է հաշվվում, այդ արդյունքները լորջորեն անհանգստացրել են բնապահպաներին: Կատուների գիշատիչությունը պատճառներից մեկն է, որ Ամերիկայում յուրաքանչյուր երրորդ թռչնատեսակ նվազում է:

Գիտնականների մյուս եզրահանգումն այն է, որ կատուները վտանգավոր են ոչ միայն շրջակա միջավայրի, այլեւ իրենք իրենց համար, քանի որ հաճախ շատ ռիսկային են գործում:

Քարդաշյան քույրերն ակնոցների իրենց առաջին հավաքածուն են ներկայացնում

Քարդաշյան քույրերը` Քիմը, Քլոեն եւ Քորթնին նկարահանվել են ակնոցների իրենց առաջին հավաքածուի գովազդային արշավում:

«Հուսով եմ, ձեզ դուր կգա հագուստի եւ ակնոցների մեր նոր հավաքածում: Ժանյակը այնքան կանացի է եւ այն մշատապես նորաձեւ է»,-գրել է Քիմը` նոր հավաքածուի մասին:

Լուսանկարում քույրեը հերարձակ են եւ կրում են սեփական հավաքածուից ժանյակե զգեստներ:

суббота, 11 августа 2012 г.

Volkswagen-ը թողարկման է պատրաստում BMW X6-ի մրցակցին

Սպորտային BMW X6 ավտոմեքենային առաջիկայում մրցակիցներ են սպասվում: Ըստ լուրերի`սպորտային մեքենաների գնորդներ գրավելու պատերազմին Audi-ին եւ Mercedes-ին զուգահեռ, մտադիր է միանալ նաեւ Volkswagen-ը` հավանաբար Volkswagen Touareg-ի նոր տարբերակով:

Ինչպես Autobild.de-ին վկայակոչելով հայտնում է vesti.ru-ն, նախագիծը վերջնական հավանության չի արժանացել, սակայն Volkswagen-ի ղեկավարությունը ակնդետ հետեւում է BMW X6-ի շուկայական հաջողություններին եւ մտադիր է մասնակցել սպառողներ գրավելու մրցավազքին:

Նշենք, որ ապագա նորույթի մասին որոշակի ակնարկ եղել է. Ժնեւի եւ Տոկիոի ավտոսրահներում ընկերությունը ներկայացրել VW Cross Coupe-ի նախատիպը` կառուցված MQB տեխնոլոգիայով:

Պամելա Անդերսոնը կրծքով պաշտպանում է շնաձկներին

Պամելա Անդերսոնը իր հայրենի Բրիտանական Կոլումբիայի բոլոր քաղաքներին կոչ է անում ստորագրել նոր կանադական օրենքը` շնաձկների լողաթեւերից պատրաստված ցանկացած արտադրանք արգելելու մասին:

Կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող դերասանուհին ուրախ է, որ անցած տարի Տորնոտոյի խորհուրդը քվեարկել էր ռեստորաններում այնպիսի կերակրատեսակների մատուցումն արգելելու օգտին, ինչպիսին էր շնաձկի լողաթեւից պատրաստված ապուրը: Նա ցանկանում է, որ Տորնոտոյի օրինակին հետեւեն նաեւ Ռիչմոնդն ու Լենգլին: Նոր օրենքը ուժի մեջ կմտնի հաջորդ ամսին, սակայն այն պետք է հավանության արժանանա մունիցիպալ մակարդակով, գրում է MIGNews-ը:

«Որսանոլվ շնաձկներին, կտրելով նրանց լողաթեւերը, իսկ հետ նորից նետել օվկիանոս, որպեսզի շնաձկները տառապանքով մահանան` ուղղակի սրասափեի է»,-ասել է Անդերսոնը «Global Toronto» թերթին:

Արեգակի շուրջը շատ մութ մատերիա կա

Արագակի շուրջը, հավանական է, մութ մատերիայի հսկայական քանակություն կա, որը լցնում է տիեզերքը: Այսպիսին են նոր հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են Ցյուրիխի համալսարանի գիտախմբի կողմից:

Մութ մատերիայի մասնիկները, ըստ գիտնականների, հազվադեպ են փոխգործակցում նորմալ մատերիայի հետ, եւ դրանց ոչ մի այլ միջոցով հնարվոր չէ նկատել, բացի նորմալ մատերիայի վրա նրանց գրավիտացիոն ազդեցությամբ:

Գիտնականների հաշվարկները վկայում են, որ Արեգակի շուրջ մութ մատերիան կարող է ավելի լայն տարածված լինել, քան ենթադրվում էր` կազմելով 90 տոկոս:

Օգոստոսի 12-ին Երկրի վրա երկնաքարային անձրեւ կտեղա

Փերսեիդայի երկնաքարային հոսքն օգոստոսի 12-ին առավելագույն ակտիվության կհասնի: Այդ օրը երկնքում հնարավոր կլինի տեսնել ժամում մինչեւ 100 ընկնող աստղ:

Փերսեիդան Սվիֆթ Տուլի գիսավորի հետքն է: Երկիրն ամեն տարի մոտնում է այդ հոսքին, ինչը թույլ է տալիս հետեւել երկնաքարային անձրեւին:

Ընկնող աստղերը` երկնաքարերը իրենցից ներկայացնում են միջմոլորակային նյութեր` ավազահատիկից մինչեւ սիսեռահատիկի չափով: Դրանք երկնային մթնոլորտ են դուրս գալիս վայրկյանում մոտ 20կմ արագությամբ` մոտ 130 կմ բարձրությունից եւ գրեթե ակնթարթորեն մարում:

Ամերիկուհու մարմնի վրա մազերի փոխարեն եղունգներ են աճում

ԱՄՆ-ի Մեմֆիս քաղաքի 28-ամյա բնակչուհի Շանին Այսոմը տառապում է հազվադեպ հիվանդությամբ. նրա մոտ մաշկի վրա մազերի փոխարեն աճում են եղունգներ, գրում է The Dailymail պարբերականը:

Երեք տարի առաջ ստերոիդների ընդունումը կնոջ մոտ առաջացրել է ալերգիկ ռեակցիա, ինչը հանգեցրել է ամբողջ մարմնի մազածածկ մասերում եղունգների աճի՝ մազերի աճի փոխարեն:

Բժիշկները փակուղու առաջ են հայտնվել. նրանք չգիտեն, թե ինչպես բուժել այդ արտասովոր հիվանդությունը: Նրանց միայն հաջողվել է վերահսկել հիվանդության ախտանիշների դրսևորումը:

Շանինը ստիպված է ընդունել 17 տեսակի դեղամիջոց: «Ես չէի կարող նստել ու քայլել, սակայն այժմ ես կարող եմ քայլել ձեռնափայտի օգնությամբ, երբեմն նույնիսկ առանց դրա» - պատմել է աղջիկը:

пятница, 10 августа 2012 г.

Գիտնականները գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ կստեղծեն


Սկրիպսի Հետազոտական ինստիտուտի համաճարակաբանները` Հայան Ուիլսոնի գլխավորությամբ, մի քանի տարի շարունակ աշխատում են գրիպի միանգամից մի քանի տեսակներ վերացնող հակամարմիններ ստանալու ուղղությամբ:

Խմբի առաջին հաջողությունը գրանցվել են 2011 թ-ին, երբ մասնագետներին հաջողվել է տարրանջատել А տեսակի գրիպի բոլոր տեսակները վերացնող СR8020 եւ CR6261 հակամարմինները: Միայն թե անհրաժեշտ էր գտնել А եւ В վիրուսներից պաշտպանող ունիվերսալ միջոց: Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել երեք նոր հակամարմիններ` CR8033, CR8071 եւ CR9114 եւ նրանցից մեկը (CR9114), ինչպես ցույց են տվել կրծողների վրա իրականացված փորձարկումները, հաջողությամբ պաշտպանում է գրիպի բոլոր տեսակներից` այդ թվում Խոզի (H1N1) եւ թռչնի (H5N1) գրիպներից:

Գրիպի վիրուսով վարակված մկների վրա փորձարկումները ցույց են տվել CR9114 հակամարմնի ազդեցության մեծ հնարավորությունները, թեեւ փորձարկումների նախնական փուլում այն բավականին ցածր արդյունքներ էր գրանցել, հայտնում է «Ինտերնովոստին»:

Եթե հետագա ուսումնասիրությունները հաստատեն CR9114 հակամարմնի արդյունավետությունը գրիպի բոլոր տեսակների վերացման հարցում, ապա կարելի կլինի համարել, որ նրա հիմքի վրա ստեղծվել է գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութ:

Մարսագնացը Մարսի վրա շարժվող օբյեկտ է գրանցել

Խորհրդավոր օբյեկտին Կարմիր մոլորակի վրա լուսանկարել է Curiosity մարսագնացը: Որոշ ինտերնետ-օգտատերեր միանգամից ենթադրել են, որ լուսանկարի վրա «երեւակայվել» է մարսաբնակը:

Կարմիր մոլորակից Curiosity-ի ուղարկած առաջին սեւ-սպիտակ լուսանկարի վրա ֆիքսվել էր հորիզոնի վրա կախված խոշոր սեւ հետք:Երկու ժամ անց նույն վայրում, ավելի մեծ բարձրությունից արված լուսանկարի վրա հետքն այլեւս չի երեւում:

Աստղագիտության սիրահարները սկսել են ենթադրել , թե ինչ կարող էր դա լինել` կեղտ, թե տեսախցիկի օբեկտիվի ստվերը: Գտնվել են նաեւ այնպիսիք, ովքեր, կես կատակ, կես լուրջ, ենթադրել են, որ լուսանկարում պատկերվել է իրական մարսաբնակ: Որոշ բլոգերների կարծիքով այլմոլորակայինը նկատել է Curiosity-ին եւ շտապել թաքնվել տեսախցիկի տեսադաշտից, հայտնում է «Ուտրո.ru»-ն:

Ինչպես պարզաբանել են NASA-ից, լուսանկարի մեջ է ընկել ապարատի մասերից մեկը, որի միջոցով մարսագնացը իջեցվել է Կարմիր մոլորակի վրա: Այս մասին վկայում են նաեւ Curiosity-ի վայրէջքի վայրը լուսանկարած արբանյակային լուսանկարները: Մարսագնացից 600 մետր հեռավորության վրա է ընկել այն շարժիչը, որը վայրէջքի վերջին վայրկյաններին արգելակել է Curiosity-ին: Հենց շարժիչի անկման պահն է լուսանկարել մարսագնացը:

Առաջին հայացքից քիչ հավանական թվացող այս տեսակետը հաստատում են նաեւ արբանյակային լուսանկարները: Նրանցում երեւում են , որ Մարսի մակերեւույթի այն վայրերում, որտեղ մասեր են ընկել խոր փոսեր են առաջացել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Curiosity-ն հաջողությամբ վայրէջք է կատարել Մարսի մակերեւույթին` Գեյլ խառնարանի տարածքում:

Gmail-ից կարող են արդյունքներ տեղակայել Google-ի որոնիչում

Google-ի որոնիչում կարելի կլինի տեղակայել Gmail էլեկտրանային փոստի ծառայությունում օգտվողի հաշվի արդյունքները, հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:

Որոնման հիմնական արդյունքներից աջ կերեւան հարցմանը համապատասխան նամակներն ու հասցեատերերը:

Google-ն առանձին ընդգծում է, որ կարող է տեղեկատվություն «կորզել» նախատեսված չվերթների մասին` զբոսաշրջային ընկերությունների համապատասխան հաղորդագրություններից: Առայժմ գործառույթը փորձնական ռեժիմով է աշխատում, հարկավոր է հարցում թողնել հատուկ էջում, գրում է NEWSLAND-ը:

Google-ը նաեւ նշել է, որ անգլիախոս բոլոր երկրներում օգտվողի որոնած օբյեկտների մասին համահավաք տեղեկատվություն կներկայացնի: Աջ կողմում տեղեկատվական բլոկը հայտնվել էր 2012-ի մայիսին, բայց հասանելի էր միայն ԱՄՆ-ում:

Տեղեկատվությունից բացի Google-ն այժմ ցույց կտա տարբեր ցուցակներ` հայտնի երգահանների, հետաքրքիր վայրերի եւ այլն:

Աստղագետները գտել են «հրեշավոր աստղերի» գաղտնիքը

Գիտնականները նոր տեսություն են առաջարկել տիեզերքի գաղտնիքներից մեկի՝ «հրեշավոր աստղերի» առաջացման ուղղությամբ։ Աստղագետների կարծիքով՝ հսկայական չափերի հասնող աստղերը առաջանում են միաձուլման եւ կլանման արդյունքում։

Նշենք, որ գիտական թնջուկն սկսվել էր այն պահից, երբ NASA-ն 2010թ.-ին «Մագելանի մեծ ամպ» գալակտիկայի R136 գիգանտ կլաստերում հայտնաբերել էին Արեգակից 300 անգամ ավելի մեծ աստղեր։ Մինչեւ այս հայտնագործությունը աստղագետները կարծում էին, որ աստղերը չեն կարող այդպիսի մեծություն ունենալ։

Տեսությունն առաջարկել են գերմանացի գիտնականները։ Նրանք համակարգչային ծրագրով ստեղծել են R136 կլաստերի թվային մոդել, որի միջոցով պարզել են, որ երկնային մարմինը կարող է այնուամենայնիվ միաձուլման եւ կլանման արդյունքում հասնել նման չափերի։ Ըստ նոր տեսության՝ աստղերն առաջանում են կլաստերի կազմավորման սկզբնական շրջանում։ Արեգակից 300 անգամ ավելի մեծ մարմինները, սակայն, չեն կարող ինքնուրույն առաջանալ։

Նշենք, որ մինչեւ այս աստղագետները կարծում էին, որ տիեզերական միջավայրում մարմինը կարող է արեգակից մեծ լինել միայն մինչեւ 150 անգամ:

1 մլն կիլոմետրանոց ճեղքվածք է հայտնաբերվել Արևի վրա

Աստղագետներին մտահոգել է նոր հայտնագործությունը. Արևի վրա շուրջ 1 մլն կմ ձգվող ճեղքվածք կա, որը շարունակում է ծավալվել:
Սակայն գիտնականները չեն կիսում այն ապոկալիպտիկ տեսությունները, որոնց համաձայն Արևը շուտով պայթելու է և վերացնելու է Երկիրը: Արևը բաղկացած է հելիումից և ջրածնից. թե մեկը, թե մյուսը գազեր են, որոնք չեն կարող ճաքել. ուստի խոսքը տվյալ դեպքում պրոտուբերանցների (հարաբերականորեն սառը նյութերի խտացում Արևի վրա) մասին է:

Նման երևույթները Երկիր մոլորակի վրա ազդեցություն են ունենում մագնիսային փոթորիկների տեսքով, որոնք մետեոկախվածություն ունեցող մարդկանց շրջանում գլխացավեր են առաջացնում և խափանում տեխնիկայի աշխատանքը:

четверг, 9 августа 2012 г.

Супер Дрифт 3D- Խանալ Օնլայն



Ինտերնետի պատմության առաջին էջը կրկին հասանելի է համացանցում

1991 թ-ին ինտերնետը քիչ էր հիշեցնում այն, ինչ մենք այսօր գիտենք:
Համացանցը ստեղծող Թիմ Բերներս Լին այն ժամանակ աշխատում էր CERN-ում, որտեղ էլ ստեղծել է առաջին կայքը, որն այժմ դարձյալ հասանելի է ` դարձյալ շնորհիվ CERN-ի:
Ինչպես տեղեկացնում է computerra.ru-ն` էջում տրվում է համաշխարհային սարդոստայնի` WorldWideWeb-ի նկարագրությունը, հիպերտեքստը, ինչպես նաև տեղեկացվում է, որ ցանցը չունի գլխավոր էջ և կան տարբեր փաստաթղթերի հղումներ: Կա նաև բազմաթիվ տեխնիկական տեղեկատվության հղումներ` WWW, HTTP և HTML:

Նշվում է, որ հրապարակված էջը 1991 թ-ին ստեղծված էջի ճշգրիտ կրկնօրինակը չէ: Վերջին թարմացումն այստեղ արվել է 1992 թ-ին, չնայած ամեն դեպքում, ինտերնետի չափանիշներով դա նախապատմական ժամանակաշրջան է համարվում:

ՆԱՍԱ-ի տիեզերական սարքը վայրէջք է կատարել Մարսի վրա

ՆԱՍԱ-ի Curiosity սարքն այսօր առավոտյան հասել է նպատակին՝ վայրէջք կատարելով Մարս մոլորակի վրա: Հաջող վայրէջքի մասին տեղեկությունը տարածվել է ՆԱՍԱ-ի կայքում:

Սարքի հիմնական նպատակը նախկինում և ներկայումս գոյություն ունեցող կյանքի ապացույցներ գտնելն է, ինչպես նաև ուսումնասիրել կարմիր մոլորակի երկրաբանությունն ու կլիման:

ՆԱՍԱ-ի գիտնականները վստահ են, որ այս կարևոր տեղեկությունները ստանալու գլխավոր գրավականն է սարքի` ճշգրիտ վայրում և ժամանակին իրականցված վայրէջքը, ինչն իրականցվել է ուլտրաձայնային պարաշյուտի միջոցով:


Ավելի վաղ գիտնականները հայտարարել էին, որ եթե վայրէջքի ընթացքում որևէ բան այնպես չլինի, ապա իրենց բավական թանկարժեք նախաձեռնությունն ամբողջությամբ կտապալվի:

Թուրինջի հյութը 3,5 անգամ ուժեղացնում է քաղցկեղի բուժման դեղերի ազդեցությունը. հետազոտություն

Քաղցկեղով հիվանդների սննդակարգում թուրինջի հյութը ավելացնելով ԱՄՆ Չիկագո քաղաքի հիվանդանոցներում հնարավոր է եղել 3 անգամ ուժեղացնել քաղցկեղի դեմ դեղերի ազդեցությունը, ինչը թույլ է տալիս բժիշկներին թուլացնել թունավոր դեղերի չափաբաժինն ու խուսափել տհաճ հետևանքներից, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակված են Clinical Cancer Research ամսագրում:

«Թուրինջի հյութը և դեղամիջոցները համանման ազդեցություն ունեն և կարող են զգալիորեն ավելացնել շատ դեղամիջոցների կոնցենտրացիան հիվանդի արյան մեջ: Երկար ժամանակ այդ ֆենոմենը դիտարկվում էր որպես դեղի չափաբաժնի խախտման հնարավոր պատճառ: Մենք որոշեցինք ստուգել, թե ինչպես կազդի հյութի ընդունումը սիրոլիմուսի (հակաքաղցկեղային դեղ) արդյունավետության և բիոմատչելիության վրա»,- բացատրել է Չիկագոյի համալսարանի գիտաբժշկական խմբի ղեկավար Էզրա Կոհենը:

Գիտնականները փորձի ճշգրտության համար հետազոտվող հիվանդներին 3 խմբի են բաժանել: Առաջին խմբին միայն սիրոլիմուս է տրվել, 2-րդ խմբին դեղամիջոցից բացի միայն մեկ բաժակ թուրինջի հյութ է տրվել, իսկ 3-րդ խումբը ստացել է սիրոլիմուս և կետոկոնազոլ (այլ դեղամիջոցների ազդեցությունը ուժեղացնող հատուկ պրեպարատ) :

Պարզվել է, որ երկրորդ և երրորդ խմբերի հիվանդների օրգանիզմը ավելի լավ է յուրացրել սիրոլիմուսը, քան առաջին ստուգվող խմբի կամավորների օրգանիզմը:

Բժիշկների խոսքով, կետոկոնազոլը դեղամիջոցների ազդեցությունը բարելավել է 5 անգամ, իսկ մեկ բաժակ թուրինջի հյութը սիրոլիմուսի ազդեցությունը բարձրացրել է մոտ 3,5 անգամ:

Միայն օրական մեկ բաժակ հյութի շնորհիվ հնարավոր է եղել դեղի չափաբաժինը նվազեցնել մինչև շաբաթական 16 միլիգրամի:

Բժիշկները պարզել են, որ թուրինջի հյութի նման ազդեցությունը պայմանավորված է նրանում առկա քիմիական ակտիվ նյութերով, որոնք կարողանում են սիրոլիմուսի և այլ հակաքաղցկեղային պրեպարատների մոլեկուլները քայքայող ստոմոքսահյությում եղած ֆերմենտները չեզոքացնել:

Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր վարորդին` Հակոբ Մանուկյանին

Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր վարորդին: Աստղը նախկին վարորդին մեղադրում է շանտաժի մեջ, հայտնելով, որ նա պահանջում է 2,8 միլիոն դոլար, մեքենայի մեջ պատահական լսած զրույցը չհրապարակելոււ համար:

Ավելի վաղ Լոպեսի նախկին վարորդ Հակոբ Մանուկյանը ինքն է ցանկացել դատի տալ երգչուհուն եւ նրա գործակալ Բենի Մեդինային: Նա վստահեցնում է, որ Մեդինան քննադատում էր իր արտաքին տեսքը եւ անգլերենի իմացությունը, իսկ Լոպեսին մեղադրել է աշխատանքից ստիպողաբար հեռացման եւ աշխատանքային պայմանագրի ու վճարման պայմանների խախտման մեջ:

Ջենիֆեր Լոպեսը պատասխան հայց է ներկայացրել Մանուկյանի դեմ: Հայցաչափը կազմում է 20 միլիոն դոլար, հայտնում է Life News-ը:

Աստղը վստահեցնում է, որ Մանուկյանը բազմիցս հարբած նստել է ղեկին, փորձել է ղեկավարել երգչուհու անվտանգության եւ պաշտպանության ծառայությունը, որի համար հավելավճար է պահանջել:

суббота, 14 июля 2012 г.

Կատալոնական դպրոցներում թղթե գրքերը կփոխեն iPad-ով

Կատալոնիայի դպրոցներում մտադիր են սովորական դասագրքերի փոխարեն iPad-ներ օգտագործել: Շուրջ 480 դպրոցականներ սեպտեմբերին իրենց դասագրքերը կփոխարինեն Apple ընկերության պլանշետներով, քանի որ դպրոցների ղեկավարությունը անհրաժեշտ է համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում:

Ընդ որում, շատ ուսուցիչներ դասերի ժամանակ նման սարքերի օգտագործումը շատ օգտակար եւ հարմարավետ են համարում:
Այդուհանդերձ, դպրոցականների մոտ կշարունակեն մնալ ընթերցանության համար նախատեսված գրքերն ու տետրերը, նշում է La Vanguardia-ն:

Բացառապես պլանշետներով ուսման մեթոդի անցնող դպրոցներում անհրաժեշտություն է ծագել փոխել ուսումնական պլանը եւ մշակել նոր ուսումնական ծրագրեր: «Մեր նպատակը չէ iPad-ի օգտագործումը, որովհետեւ դա iPad է: Մենք ցանկանում են օգտվել ռեսուրսներից, որը iPad-ն առաջարկում է եւ դրանով բարելավել դասագրքերի արդյունքները»,-նշել է դպրոցների մեկի տնօրենը:

Facebook-ը սքանավորում է օգտվողների չաթերը

Facebook սոցիալական ցանցը ԱՄՆ-ում օգտագործում է չաթերի եւ այլ անձնական տեղեկությունների սքանավորման ավտոմատ ալգորիթմեր` հանցագործությունների հայտնաբերման եւ վաղ կանխման նպատակով: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Facebook-ի անվտանգության հարցերով տնօրեն Ջո Սալիվանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ալգորիթմը սքանավորում է նամակագրությունն ու հրապարակումները եւ եթե կասկածելի ակտիվություն է նկատում, հաղորդում է Facebook-ի հատուկ աշխատակցին: Այս աշխատակիցն, իր հերթին գնահատում է վտանգի աստիճանը եւ առկայության դեպքում տեղեկացնում իրավապահներին: Սալիվանի խոսքով, համակարգն այնքա ճիշտ է, որ օրինապահ օգտվողների նամակագրությունը զուր տեղը չստուգվի: Այս տարվա մարտին համակարգը ուշադրություն էր հրավիրել 30-ամյա տղամարդու եւ 13-ամյա աղջկա նամակագրության վրա, որում պարբերաբար «սեքս» բառն էր օգտագործվել: Ըստ նամակագրության, տղամարդը հաջորդ օրը պետք է դպրոցի մոտ հանդիպեր աղջկան: Ոստիկանությունը ձերբակալել է նրան: Համակարգը հիմնականում ուղղված է մանկապիղծների դեմ, սակայն կարող է ուղղված լինել նաեւ այլ հանցագործների դեմ:

пятница, 20 апреля 2012 г.

Լոխ Նեսի հրեշին ֆիքսել են հիդրոլոկատորով (լուսանկարներ)

Շոտլանդիայի ամենախոր լճի առեղծվածային հրեշի պատմությունը նոր շրջադարձ է գրանցել. ըստ Daily Mail-ի` հնարավոր է Լոխ Նեսի հրեշին ֆիքսել են հիդրոլոկատորով: Եվ, ըստ լրատվամիջոցի, հույս կա, որ հենց այս պատկերը կլուծի հրեշի առեղծվածը:

Լոխնեսում նավավարող Մարկուս Աթքինսոնը հիդրոլոկատորով ստացել է լճի ջրերում շրջող կենդանի «օձակերպ արարածի» պատկերներ:

Անհայտ էակը ունի մոտ 150 սմ երկարություն, նրան ֆիքսել են մոտ 22 մ խորության վրա: Անհայտ արարածը իրեն նկարահանող նավին հետևել է 2 րոպե:

Լոխ Նեսի հրեշի «որսորդները» հոռետեսական մոտեցում ունեն այս նորությանը, իսկ Աթքինսոնի աշխատանքը արդեն իսկ նրան առաջին մրցանակ է ապահովել William Hill-ի Նեսսի տարվա լավագույն տեսարան անվանակարգում:

Նոր հեռախոսը հնարավորություն է ընձեռում տեսնել պատի և հագուստի միջով

ԱՄՆ-ի Տեխասի համալսարանի գիտնականներն ստեղծել են մի հեռախոս, որը կարող է աշխատել իբրև ռենտգենի ապարատ, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը: «Բարձր տեխնոլոգիաներով հագեցած չիպը հեռախոսին թույլ է տալիս «տեսնել» պատի, փայտի, կտորի, հագուստի միջով»,- ասել են գիտնականները: Նշվում է, որ բժիշկները կարող են նոր սարքի միջոցով ավելի մանրակրկիտ ուսումնասիրել մարդու մարմինը: Սարքն աշխատում է 3 հերցանոց լայնույթ ունեցող ազդանշանների շնորհիվ, առանց ոսպնյակների անհրաժեշտության: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս հեռախոսն օգտագործել նաև կենցաղում: «Երեքհերցանոց լայնույթն իր մեջ անսահմանափակ ներուժ ունի»,- ասել է Տեխասի Համալսարանի պրոֆեսոր Քենեթ Օն:

Կայացել է «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթի առաջին փուլը

Կայացել է «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցույթի առաջին փուլը, որի ընթացքում մոտ 30 երիտասարդներ ներկայացրեցին 14 նորարարական գաղափարներ: Հիմնական հայտերը ներկայացված էին Երեւանի պետական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի եւ այլ բուհերի ուսանողների կողմից:

Առաջին փուլում ընտրվեցին նորարար եւ մրցունակ գաղափարներ, որոնց հիման վրա մասնակիցների ցանկությամբ ձեւավորվեցին աշխատանքային թիմեր: Վերջիններս մինչեւ մայիսի 1-ը պետք է ամբողջացնեն եւ ներկայացնեն ինչպես բիզնես-գաղափարները, այնպես էլ աշխատանքային թիմերի կազմը: Մրցույթի հետագա փուլերի ընթացքում աշխատանքային թիմերը կկազմեն իրենց գաղափարների բիզնես-մոդելները, կմշակեն իրենց բիզնեսի փորձնական նախատիպերը:

Հաղթող թիմերը նորարարության եւ մրցունակության բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը հնարավորություն կունենան ներկայացնելու հունիսի 15-16 կայանալիք ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում, ինչպես նաև մայիսի 17-19 անցկացվող Եվրասիա միջազգային երիտասարդական համաժողովում:

Մրցույթի նպատակն է խթանել ՏՀՏ միջոցներով տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացումն ու էլեկտրոնային բիզնեսը: Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բիզնես Ինկուբատորը եւ Եվրասիա Միջազգային Համալսարանը (ԵՄՀ) և Key Solutions խորհրդատվական ընկերությունը:

Ջոբսի չհրապարակված հարցազրույցները շատ հարցերի պատասխաններ են տալիս

Նյույորքյան Fast Compan ամսագրի լրագրող Բրենթ Շլենդերն իր արխիվում հայտնաբերել է ավելի քան երեք տասնյակ ձայնագրություններ` 1985-2010 թթ. ընթացքում Սթիվ Ջոբսից վերցված հարցազրույցներով: Որոշ հարցազրույցներ ամբողջական պատկերացում են տալիս Apple-ի լեգենդար ղեկավարի եւ նրա ապագա հաջողության պատճառների մասին, հայտնում է rbcdaily-ին:

1986 թվականին Սթիվ Ջոբսն արտաքսվել էր Apple-ից` այն ժամանակվա գլխավոր տնօրեն Ջոն Սքալիի կողմից: Apple -ից դուրս գտնվելու ժամանակահատվածում նա հիմնադրել էր NeXT համակարգչային ընկերությունը (որը հետագայում միավորվեց Apple-ին), ինչպես նաեւ գնել էր Lucasfilm կինոստուդիայից The Graphics Group-ը եւ այն վերածել հանրահայտ Pixar Studios-ի: 2006 թվականին Walt Disney կինոընկերությունը գնել է Pixar-ը 7,4 միիարդ դոլարով: Ջոբսը Apple է վերադարձել 1997 թվականին:

Ջոբսը լրագրողին պատմել էր, որ մնալով առանց Apple-ի, նա հասկացել էր, որ անձնական հաջողության համար ինչքան կարեւոր է ճիշտ ընտրված թիմի աշխատանքը: Ջոն Լասեթեի հետ աշխատելով, որը Pixar-ի գլխավոր ստեղծագործական անիմատորն է եղել, Ջոբսը ոգեշնչվել է Apple-ը նորից ղեկավարելու համար. «Իմ հաջողության գաղտնիքն այն է, որ մենք շատ միջոցներ ենք ծախսում աշխարհի լավագույն մասնագետներին վարձելու համար»:

Pixar-ում իր աշխատանքը Ջոբսը համեմատել The Beatles խմբի հաջողության հետ:

Շլենդերի նյութերը վկայում են նաեւ, որ Ջոբսը բաց է թողել շուկայի զարգացման մի քանի կաերւոր հեռանկարներ, սակայն հասցրել է ուղղել իր բազմաթիվ սխալները մինչ 2011 թվականի հոկտեմբերը` իր մահը:

Այսպես, 1991 թվականին Ջոբսը խոստովանել էր, որ երկար ժամանակ ինքը հեռանկար չի տեսել մի ցանցում համակարգիչների միավորման մեջ: Իսկ այսօր արդեն Apple-ը բավականին շահույթներ է ստանում բիզնեսի այդ տեսակից:

Սակայն մինչ օրս արդիական է Ջոբսի այն եզրահանգումը, թե ինչպիսի բարդ տեխնոլոգիա էլ որ ընկած լինի վերջնական արտադրանքի հիմքում, գնորդին դա քիչ է հետաքրքրում: Որպեսզի հաճախորդն ապրանքն ընդունի, գրել է Ջոբսը 1995 թվականին, պարտադիր չէ, որ նա իմանա, թե ինչպես է տեղի ունենում ստեղծման գործընթացը:

ԱՄՆ բնակիչը «Wikipedia»-ում ավելի քան մեկ միլիոն ուղղում է կատարել

ԱՄՆ Ինդիանապոլիս նահանգի բնակիչ Ջասթին Նէպն առաջին մարդն է, ով «Wikipedia» հանրահայտ օնլայն հանրագիտարանում ավելի քան 1 մլն ուղղում է կատարել:

Ինչպես հաղորդում է Gawker-ը, Նէպը «Wikipedia»-ն խմբագրում է 2005 թ. մարտից: Միջինը, ստացվում է, որ Նէպը հանրագիտարանում օրական 385 ուղղում է կատարել:

«Wikipedia»-ի ամենաակատիվ խմբագիրը 30 տարեկան է: Նա փիլիսոփայություն եւ քաղաքագիտություն է ուսանել Ինդիանայի համալսարանում: Կրթությամբ պայմանավորված` նա ավելի շատ խմբագրումներ է արել քաղաքականությանը, փիլիսոփայությանը, մշակույթին վերաբերող հոդվածներում:

понедельник, 20 февраля 2012 г.

5 տարեկան տղան աղջիկ է դարձել

Լոնդոնի բնակիչ 5-ամյա Զաք Ավերիի վիրահատությունը համաշխարհային բժշկության պատմության մեջ եզակի դեպք է համարվում, տեղեկացնում է The Telegraph-ը:

Բրիտանացի բժիշկները, երեխայի ցանկությամբ վիրահատությամբ փոխել են նրա սեռը և նրան աղջիկ դարձել:

Երեխայի ծնողների հավաստմամբ` Զաքը երեք տարեկանից նախընտրել է խաղալ կանացի իրերով: Սիրել է տիկնիկներ ու վարդագուն զգեստներ, շպարվել ու դուրս է եկել փողոց:

«Մենք որևէ կասկած չունեինք, կարծում էինք, որ ամեն ինչ բնական է, բոլոր տղաները չէ, որ մեքենաներով են խաղում: Սակայն, մեկ տարի առաջ, հանկարծ Զաքը լացելով մոտեցավ ու ասաց, որ ուզում է աղջիկ լինել», - ասել է երեխայի մայրը` Թերեզա Ավերին:

Մի քանի բժշկական խորհրդատվությունից հետո, ծնողները որոշել են վիրահատել երեխային:

Ինտերնետը կօգնի փրկել անհետացող լեզուները

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի Սվարթմորի քոլեջի լեզվաբանները կարծում են, որ ինտերնետի միջոցով հանարավոր է փրկել ոչնչացման վտանգի տակ գտնվող բոլոր լեզուները, տեղեկացնում է vesti.ru հեռուստատեսության կայքը:

Մասնագետների կարծիքով` գոյություն ունեցող 7 հազ լեզուներից մոտավորապես կեսին անհետացման վտանգ է սպառնում, սակայն մի շարք սոցիալական կայքերի` Facebook-ի, Twitter-ի, նաև YouTube-ի ու SMS հաղորդագրությունների շնորհիվ հնարավոր է փրկել այդ լեզուները:

Սվարթմորի քոլեջի լեզվաբանները, Ազգային Աշխարհագրական ընկերության հետ համատեղ մի ծրագիր են մշակել, որի շրջանակներում արդեն ստեղծվել է 8 «խոսող» բառարան, որոնք պարունակում են ավելի քան 24 հազ. տեսաձայնային նյութ և 32 հազ բառ:

«Բոլոր այն լեզուներով, որոնցով խոսում է գոնե 50 կամ 500 մարդ, թվային տեխնոլոգիաների շնորհիվ այսօր կարող են դրանք տարածվել ողջ աշխարհում», - ասել է ծրագրի մասնակիցներից Դեվիդ Հարիսոնը:

2010թ. ստաղծված բառարաններից մեկը պարունակում է կորո լեզվի բառեր, որով խոսում է մոտ 500 մարդ Հնդկաստանի հյուսիսարևելյան հատվածում: Իսկ մեկ այլ բառարան պարունակում է Պարագվայի հյուսիսում բնակվող ցեղախմբերից մեկի լեզուն` չամակոկոն:

Լեզվաբանները նախատեսում են այսկերպ հնարավորինս շատ լեզուներ թվայնացնել:

Մարդիկ ավելի շուտ սկսում են կատակել, քան խոսել

Երեխաները մինչ խոսելն ի վիճակի են ընկերանալ և նույնիսկ կատակել:

Չարլզ Ստարտի համալսարանի գիտնականները հատուկ տեսախցիկներ են ամրացրել երեխաների գլխին, որպեսզի հասկանան, թե ինչպես են նրանք նայում աշխարհին, գրում է The Telegraph-ը: Ընդհանուր առմամբ փորձին մասնակցել են 6-18 ամսական երեխաներ:

Պարզվում է 18 ամսականից փոքր երեխաները միմյանց հետ հաղորդակցվում են ժեստերով, ձայներով և խաղերով:

«Երեխաներն ի վիճակի են հաղորդակցվել միմյանց հետ տեսողական կոնտակտի, ժեստերի և նույնիսկ հումորի միջոցով»,-ասել է պրոֆեսոր Ջենիֆեր Սամշնը:

Օրինակ, երեխան մեկ այլ երեխային տվել է խաղալիք, բայց վերջին վայրկյանին հետ է քաշել ձեռքը: Նման վարքագիծ երեխան դրսևորել է մի քանի անգամ, մինչև տվել է խաղալիքը:

Գրասենյակային աշխատանքը քաղցկեղ է առաջացնում. հետազոտություն

Ավստրալացի գիտնականները եկել են այն համոզման, որ գրասենյակային երկարատև աշխատանքը կարող է քաղցկեղի պատճառ հանդիսանալ, տեղեկացնում է News.au.com կայքը:

Պրոֆեսոր Լին Ֆրիթչին նշում է, որ առնվազն 5000 դեպք է գրանցվել, երբ գրասենյակային աշխատողի մոտ այդ հիվանդութունն է հայտնաբերվել:

«Գրասենակներում մեզ շրջապատող տեխնիկան, գրապահարանները, պլաստիկ նյութերը վտանգավոր տարրեր են արտազատում, ինչը քաղցկեղի պատճառ կարող է հանդիսանալ», - ասել է Ֆրիթչին:

Գիտնականը նշել է նաև, որ գրասենյակների օդափոխման համակարգերում և բույսերում սնկեր են բազմանում, որոնք նույնպես լուրջ վնաս են հասցնում օրգանիզմին:

Գրասենյակներում ամենատարածված վտանգավոր նյութերը բենզոլն ու ֆորմալդեհիդն են: Առաջինը հիմնականում հանդիպում է ներկված առարկաներում, սինթեթիկ ռետինի ու պլաստիկի մեջ: Իսկ երկրորդը` լայնորեն օգտագործվում է սոսնձված նրբատախտակներում:

Google Translate–ի հերթական զավեշտը. «Ես սիրում եմ հայերին»–ը՝ I love turkey

Google Translate թարգմանչական ծրագրում հերթական զավեշտալի «միջադեպն» է արձանագրվել։ «Ես սիրում եմ հայերին» արտահայտությունը հայերենից անգլերեն ծրագիրը թարգմանում որպես I love turkey։ Սա ի դեպ երկակի կարելի ընկալել, որովհետև «turkey» բառը երկու իմաստ ունի՝ «հնդկահավ»և «Թուրքիա»։ Ի դեպ, այս երկիմաստության հետ կապված մի հետաքրքիր դեպք էլ եղավ շուրջ երկու ամիս, երբ ազգությամբ թուրք Facebook–ի մի օգտատեր հայկական «Հայերեն հարցեր» էջում փորձել էր իր երկիրը «գովազդել»՝ գրելով «Long live Turkey» արտահայտությունը և ստացել «Կեցցե հնդկահավ»։

Հետաքրքիր է սակայն, որ «Ես սիրում եմ հայերին» արտահայտությունը գրվում է միայն մեծատառերով՝ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԵՐԻՆ, ծրագիրը այն թարգմանում է որպես I love Armenia։

воскресенье, 19 февраля 2012 г.

2014թ.-ից նոր սառցե շրջան կսկսվի. ռուս գիտնականներ



Աշխարհի վերջի քիչ թե շատ հավանական սցենարը ոչ թե գլոբալ տաքացումն է, այլ ընդհակառակը` էքստրեմալ ցրտերը, որոնք սպասվում են 2014 թվականին: Ինչպես գրում է Meteoweb-ը` վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պուլկովոի աստղադիտարանի տիեզերական հետազոտությունների բաժնի պետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հաբիբուլո Աբդուսամատովին, երկու տարուց Երկիր մոլորակը կսկսի կտրուկ ցրտել:

Նոր սառցե դարաշրջանը կտևի երկու դարից ոչ պակաս: Աբդուսամատովը վստահ է, որ նոր գլոբալ սառցակալման գագաթնակետը կլինի 2055 թվականին:

Հետաքրքրական է, որ գլոբալ տաքացման թեորեմի կողմնակիցները գտնում են, որ 2012թ.-ին մեր մոլորակը, ընդհակառակը, «կեռա, ինչպես կրակի վրա այրվող կաթսան»:

Գիտնականի խոսքով` Երկիրը 1990-ականներից սկսել է զովանալ: Նախորդ հարյուրամյակներին մոլորակը ներծծել է բավականին արևային ջերմություն, և այժմ դանդաղ սառչում է:

Կանխատեսվող ցրտերը կլինեն արդեն հինգերորդ «փոքր սառցե շրջանը» վերջին 9 հարյուրակում: Նմանատիպ կլիմայական երևույթներ են գրանցվել նաև 8-րդ, 15-րդ, 17-րդ և 19-րդ դարերում:

Աբդուսամատովը նախազգուշացնում է, որ եթե սառցե շրջանն անվանվում է «փոքր», դեռ չի նշանակում, որ այն աննկատ կանցնի: Որպես կանոն` ցրտերի յուրաքանչյուր շրջան ուղեկցվում է համաճարակներով, սովով, և, որպես հետևանք, ազգերի զանգվածային գաղթով:

Քաղցր ըմպելիքներից հրաժարվելը կօգնի նիհարել



Հյուսիսային Կարոլինայի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ դիետիկ ըմպելիքների օգտագործումը ընդամենը 6 ամսում օգնում են նիհարել 5 %-ով:

Հետազոտությանը մասնակցել է 318 կամավոր, ովքեր տառապել են ավելորդ քաշից և ճարպակալումից, գրում է Medikforum.ru-ն:

Մասնագետները չեն կասկածում, որ դիետիկ կոլայի և նման ոչ ալկոհոլային խմիչքների օգտագործումը նիհարելու ամենահասարակ և ամենահեշտ տարբերակն են:

Հետազոտության ժամանակ կամավորներին երեք խմբի են բաժանել: Առաջին խումբը կալորիաներով հարուստ, գազավորված ըմպելիքը փոխարինել էր դիետիկով, երկրորդ խմբում` ջրով, իսկ երրորդ խմբում ոչիչն չէր փոխվել (նրանց պարզապես տեղեկացրել էին, թե ինչպիսի փոփոխություններն են օգնում նիհարել):

6 ամիս շարունակ հետևելով կամավորների քաշին, մասնագետները փաստել են, որ բոլորի մոտ էլ որոշակի փոփոխություններ նկատվել են, սակայն առաջին երկու խմբի անդամները երկու անգամ ավելի հեշտ են նիհարել:

Կարևորն այն է, որ ըմպելիքը կալորիա չպարունակի, անկախ այն հանգամանքից այն ջուր է, թե գազավորված ըմպելիք:

Մի շարք հետազոտությունները ցուց են տալիս, որ քաղցր ըմպելիքներ օգտագործողները չգիրանալու և շաքարախտով չհիվանդանալու շատ ավելի մեծ շանսեր ունեն:

Կարիճներն ունակ են տեսնել մարմնով



Գիտնականները կարիճների մոտ նոր, բնատուր ֆենոմենալ ունակություն են հայտնաբերել, այն է` նրանք կարողանում են տեսնել ոչ միայն աչքերով, այլ նաև ամբողջ մարմնով:

«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի համաձայն` ամերիկյան Օկլահոմա նահանգի համալսարանի գիտական խումբը, իրականացված փորձերի արդյունքում, պարզել է, որ կարիճի պատյանի բջիջներն ուլտրամանուշակագույն տիրույթում օժտված են տեսողությամբ:

Հետազոտությունների ժամանակ գիտնականները հատուկ ակնոցներով փակել են կարիճների աչքերը` զրկելով նրանց որոշ ժամանակով շրջակա միջավայրը տեսնելու կարողությունից: Նման վիճակում կարիճները գերադասել են չշարժվել: Սակայն, երբ սովորական լույսի հետ օգտագործվել են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, նրանք սկսել են լավ կողմնորոշվել տեղանքում:

Հիպոթեզի համաձայն` մարմնով տեսնելու ունակությունը կարիճների մոտ առաջացել է էվոլյուցիայի արդյունքում, քանի որ նրանք ակտիվ կենսակերպ են վարում լուսնի լույսի տակ: Իսկ լուսնային լույսը պարունակում է զգալի քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ:

Բրիտանացին ձվի 5000 արկղից տանկ է պատրաստել



Բրտանացի 57-ամյա Ստյուարտ Մուրդոչն, օգտագործելով ձվի 5016 արկղից տանկ է պատրաստել, տեղեկացնում է metro.co.uk լրատվական կայքը

Մուրդոչն օգտագործել է նաև 26 լիտր սոսինձ և ավելի քան 10 հազ մեխ։

Բրիտանացուց ավելի քան 512 ժամ է պահանջվել, որպեսզի պատրաստի 10մ երկարություն ունեցող ստվարաթղթե քանդակը։

Աշխատանքը ստեղծվել է մարտի 4-ին ամենամյա «Ձվեր հանուն զինվորների» կայանալիք միջոցառումը նշելու համար։

Տանկը գտնվում է Լոնդոնի կայսերական պատերազմի թանգարանում։

среда, 1 февраля 2012 г.

40 տարի հետո Լուսնի վրա բնակելի բազաներ կստեղծվեն

  Լուսնի այն շրջանները, որոնց վրա սառույց է հայտնաբերվել, կարող են օգտագործվել բնակեցված բազաների ստեղծման նպատակով:

  «Նման շրջանները սկզբունքորեն հարմար են լուսնային բազաների ստեղծման համար, որտեղ կարող են տեղադրվել օպտիկական հեռադիտակներ կամ ռադիոդիտակներ, տիեզերական ճառագայթների գրանցման սարքեր», - այսօր ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լև Զելյոնին:

  Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, գիտնականը նշել է, որ հեռանկարում այդ լուսնային շրջաններում կարելի է տեղակայել աստղադիտարան` մի շարք ռադիոաստղագիտական երևույթների դիտարկման համար, քանի որ Երկրի վրա նման հետազոտությունների իրականացումը դժվարիրագործելի է:

  Նրա խոսքով` նման աստղադիտարան լավագույն դեպքում կստեղծվի 2040-50-ական թվականներին, իսկ առաջիկա տարիներին ծրագրվում է բնակեցված բազաների վայրն ընտրել: 

вторник, 31 января 2012 г.

iPad-ը Apple-ին դարձրել է անձնական համակարգիչների ամենախոշոր արտադրողը

  Canalys վերլուծական ընկերության հետազոտությունը վկայում է, որ iPad պլանշետը Apple ընկերությանը թույլ է տվել դառնալ 2011 թվականի չորրորդ եռամսյակում անձնական համակարգիչների խոշորագույն արտադրողը` շրջանցելով նախկին առաջնորդ HP-ին: 

  Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Canalys-ը վերլուծական ընկերություններից առաջիններից էր, որ սկսեց պլանշետները համարել անձնական համակարգիչներ: Մնացած ընկերություններն այս պրակտիկան կիրառում են աստիճանաբար: 

  2011 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվող ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում Apple-ը վաճառել է 15.43 միլիոն iPad, որը նոր ռեկորդ էր: Բացի այդ, ընկերությունը վաճառել է 5.2 միլիոն Mac համակարգիչ: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատածում դա կազմել է անձնական համակարգիչների ամբողջ շուկայի 17 տոկոսը: 

  Սակայն եթե այս ամենից հանեն պլանշետները, ստացվում է, որ անձնական համակարգիչների շուկան, հակառակը, 2010 թվականի այս նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.4 տոկոսով: Դա կապված է Թաիլանդի ջրհեղեղի հետ, որտեղ արտադրվում են կոշտ սկավառակները: Տարերային աղետի հետևանքները անձնական համակարգիչների շուկան շարունակելու է իր վրա զգալ 2012 թվականի առաջին եռամսյակում: 

Facebook-ի տնօրենը մեղադրվել է «ստվերային» ինքնության մեջ

Անցած շաբաթ Facebook-ի տնօրենը հայտնել էր, որ ընկերությունը կայքից հեռացնելու է այն մարդկանց, ովքեր բազմակի անվանումներ ունեն կայքում: Մինչդեռ պարզվում է, որ ինքը ևս «ստվերային» մուտք ուներ դեպի սոցիալական ցանց:

Facebook-ի տնօրեն Ռիչարդ Ալանը Leveson Inquiry-ին հայտնել էր, որ ընկերությունը խստիվ արգելք էր դրել այն մարդկանց վրա, ովքեր չեն ներկայանում իրենց իրական ինքնությամբ:

Daily Mail-ը հաղորդում է, որ ըստ Ալանի՝ այդպիսով իրենք մարդկանց կստիպեն չօգտագործել կեղծ անվանումներ` չար գործողություններ իրականացնելու նպատակով:

Բայց հենց այն ժամանակ, երբ Ալանը խոսել է այս մասին, նա սոցիալական ցանցում արդեն իսկ բազմակի «ներկայություն» ուներ: Առաջինը Richard Allan անվանումն էր, որը ցույց էր տալիս իր կատարած աշխատանքի վերաբերյալ նկարները և հղումները, իսկ մյուսը՝ Ric Allan-ը:

Երբ այսօր The Mail-ը փորձել է պարզել, թե ով է Ric Allan-ը, նա արագորեն անհետացել է սոցիալական ցանցից:

Facebook-ում գեղեցկության մրցույթի կազմակերպիչներին Իրանում ձերբակալել են «կոռուպցիայի եւ անամոթության» համար

  Իրանում ոստիկանության աշխատակիցները, ովքեր պատասխանատու են կիբերհանցագործությունների համար, ձերբակալել են Facebook սոցիալական ցանցում խմբերից մեկի 4 ադմինների:

  Խմբում գեղեցկության վիրտուալ մրցույթ է կազմակերպվել, որի պատճառով ադմիններին մեղադրել են «կոռուպցիայի եւ անամոթության» համար:

  Ձերբակալվածներից երկուսը կին են, երկուսը` տղամարդ: Նրանց խմբում ընդգրկվել են շուրջ 25 հազար իրանցի աղջիկներ ու տղաներ, ովքեր ադմինների կոչով հրապարակել են իրենց լուսանկարները: Հիմա բոլոր նրանց նկատմամբ հնարավոր է հետապնդում սկսվի, հաղորդում է Gazeta.ru-ն:

  Նշենք, որ Իրանում Facebook սոցիալական ցանցի հասանելիությունը սահմանափակված է, սակայն շատերը եղանակներ են գտնում արգելքը հաղթահարելու համար, օգտագործելով տարբեր ծրագրեր:

«Ֆոբոս Գրունտը» «ձեռքից բաց են թողել» ոչ թե ամերիկացիները, այլ ռուս ծրագրավորողները

  «Ֆոբոս Գրունտի» վթարի ամենից հավանական պատճառը կարող է դառնալ ծրագրավորման աշխատանքների ժամանակ թույլ տված սխալը: Նման եզրահանգման է եկել միջգերատեսչական հանձնաժողովը: Զեկույցը ներկայացվել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Վլադիրմիր Պոպովկինին:

  Հիշեցնենք, որ «Ֆոբուս-Գրունտի» կայանի մեկնարկումը տեղի է ունեցել 2011-ի նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը: Մասնագետները կարծում են, որ սարքը ճիշտ կողմորոշում չի ունեցել Արեւի հանդեպ: Դրա հետեւանքով «Ֆոբոս-Գրունտի» հետ կապը կտրվել է: Այն 2012-ի հունվարի 15-ին ընկել է Վելինգթոն կղզուց 1,25 կիլոմետր հեռավորության վրա»:

Փոքր սառցե դարաշրջանը սկսվել է հրաբուխների ժայթքման պատճառով

  13-րդ դարում հրաբուխների ժայթքման շարքը կարող էր խթանիչ գործոն հանդիսանալ «փոքր սառցե դարաշրջանի» (ուշ միջնադարի ուժեղ սառեցման ժամանակաշրջան) առաջացման համար, այս մասին հայտարարում են ամերիկյան գիտնականները Geophysical Research Letters ամսագրում հրապարակված հոդվածում:

  Սառեցման այդ ժամանակաշրջանի ճշգրիտ ժամանակահատվածը դեռևս որոշված չէ, ՆԱՍԱ-ի պաշտոնական սամանմանման համաձայն փոքր, սառցե դարաշրջանը, կարճատև տաքացումներով, տևել է 1550 – 1850թթ.: Գիտնականների մեծ մասը այդ երևույթի ակտիվ փուլը կապում են 1640 – 1710թթ. «Մաունդերյան մինիմում» կոչված արևային ակտիվության նվազման հետ: Այնուամենայնիվ, այդ երևույթի այլ պատճառների և ժամանակահատվածի տարբերակները նույնպես չեն բացառվում:
ԱՄՆ-ի Կոլորադո քաղաքի համալսարանի գիտնականների պնդմամբ` փոքր սառցապատման ժամանակաշրջանի հնարավոր սկզբնապաճառներից մեկը հրաբուխների ակտիվությունն է:

  Ուսումնասիրելով Բաֆինի հող կղզու սառույցներում մ.թ. 800 – 2000թթ. պահպանված բույսերի մնացորդները նրանք պարզել են, որ բույսերի մնացորդների հիմնական մասը 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին են պատկանում:Դա վկայում է այն մասին, որ այդ ժամանակաշրջանում կլիմայական պայմանները խիստ վատացել են, ինչը պատճառ է դարձել բույսերի համարյա միաժամանակյա ոչնչացման և սառույցի հաստ շերտի տակ մնալուն:

  Սառցադաշտերի տարածման սկիզբը, ժամանակային իմաստով համընկնում է հրաբխային ծծումբի շերտերի կուտակման հետ: 
Գիտնականների հաշվարկներով, այդ ժայթքումները տեղի են ունեցել Երկրի հասարակածային գոտու սառեցումից 50 տարի առաջ: Դա գիտնականներին թույլ է տալիս պնդել, որ հենց այդ տարերային երևույթները կարող էին պատճառ դառնալ «փոքր սառցաե դարաշրջանի» համար:

  Մասնագետները կարծում են, որ մեծ քանակի մրի մասնիկների և օդի ջերմաստիճանի աստիճանական նվազման հետևանքով խախտվել է հասարակածից դեպի միջին լայնություններ տաքության փոխանցման պատասխանատու Ատլանտյան օվկիանոսի հոսանքների աշխատանքը: Այդ խախտումն էլ հետևանք է դարձել ջերմաստիճանի աստիճանական գլոբալ նվազման:

  Գիտնականների պնդմամբ` 15-րդ դարի հրաբխային ակտիվության ևս մեկ շրջանը և արևային ակտիվության նվազումը խորացրեցին երևույթը և երկարաձգեցին «փոքր սառցե դարաշրջանը» մինչև 19-րդ դար:

понедельник, 30 января 2012 г.

Սմարթֆոնների միջոցով հնարավոր կլինի հիվանդություններ ախտորոշել

  Երբ մենք վատ ենք զգում, մեզ դժվար է համոզել գնալ բժշկի մոտ՝ ստուգվելու: Բայց եթե գիտնականների խումբը կարողանա իրականացնել իր ծրագիրը, ապա շուտով մենք կարող ենք ստանալ մեր հիվանդությունների ախտորոշումը` պարզապես օգտագործելով մեր հեռախոսները:

  Daily Mail-ը գրում է, որ Հարավային Կորեայի գիտնականները ձևավորել են նոր հեռախոս-տեխնոլոգիան, որը հիվանդություններ ախտորոշելու համար է: Անհավանական է թվում, բայց սարքը կարող է ակնթարթային կերպով ախտորոշել հիվանդությունը՝ սմարթֆոնի էկրանին մի կաթիլ արյուն կամ թուք կաթեցնելու միջոցով:

  Նոր տեխնոլոգիայի հեղինակներն ասում են, որ ախտորոշումը գրեթե 100 տոկոսով ճիշտ է և արդյունավետ, ինչպես այլ բժշկական սարքերինը:

  Կորեայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների թիմն ասում է, որ երբ իրենց սարքը գովազդվի, այն հեղափոխություն կլինի ախտորոշիչ բժշկության մեջ: