вторник, 31 января 2012 г.

Փոքր սառցե դարաշրջանը սկսվել է հրաբուխների ժայթքման պատճառով

  13-րդ դարում հրաբուխների ժայթքման շարքը կարող էր խթանիչ գործոն հանդիսանալ «փոքր սառցե դարաշրջանի» (ուշ միջնադարի ուժեղ սառեցման ժամանակաշրջան) առաջացման համար, այս մասին հայտարարում են ամերիկյան գիտնականները Geophysical Research Letters ամսագրում հրապարակված հոդվածում:

  Սառեցման այդ ժամանակաշրջանի ճշգրիտ ժամանակահատվածը դեռևս որոշված չէ, ՆԱՍԱ-ի պաշտոնական սամանմանման համաձայն փոքր, սառցե դարաշրջանը, կարճատև տաքացումներով, տևել է 1550 – 1850թթ.: Գիտնականների մեծ մասը այդ երևույթի ակտիվ փուլը կապում են 1640 – 1710թթ. «Մաունդերյան մինիմում» կոչված արևային ակտիվության նվազման հետ: Այնուամենայնիվ, այդ երևույթի այլ պատճառների և ժամանակահատվածի տարբերակները նույնպես չեն բացառվում:
ԱՄՆ-ի Կոլորադո քաղաքի համալսարանի գիտնականների պնդմամբ` փոքր սառցապատման ժամանակաշրջանի հնարավոր սկզբնապաճառներից մեկը հրաբուխների ակտիվությունն է:

  Ուսումնասիրելով Բաֆինի հող կղզու սառույցներում մ.թ. 800 – 2000թթ. պահպանված բույսերի մնացորդները նրանք պարզել են, որ բույսերի մնացորդների հիմնական մասը 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին են պատկանում:Դա վկայում է այն մասին, որ այդ ժամանակաշրջանում կլիմայական պայմանները խիստ վատացել են, ինչը պատճառ է դարձել բույսերի համարյա միաժամանակյա ոչնչացման և սառույցի հաստ շերտի տակ մնալուն:

  Սառցադաշտերի տարածման սկիզբը, ժամանակային իմաստով համընկնում է հրաբխային ծծումբի շերտերի կուտակման հետ: 
Գիտնականների հաշվարկներով, այդ ժայթքումները տեղի են ունեցել Երկրի հասարակածային գոտու սառեցումից 50 տարի առաջ: Դա գիտնականներին թույլ է տալիս պնդել, որ հենց այդ տարերային երևույթները կարող էին պատճառ դառնալ «փոքր սառցաե դարաշրջանի» համար:

  Մասնագետները կարծում են, որ մեծ քանակի մրի մասնիկների և օդի ջերմաստիճանի աստիճանական նվազման հետևանքով խախտվել է հասարակածից դեպի միջին լայնություններ տաքության փոխանցման պատասխանատու Ատլանտյան օվկիանոսի հոսանքների աշխատանքը: Այդ խախտումն էլ հետևանք է դարձել ջերմաստիճանի աստիճանական գլոբալ նվազման:

  Գիտնականների պնդմամբ` 15-րդ դարի հրաբխային ակտիվության ևս մեկ շրջանը և արևային ակտիվության նվազումը խորացրեցին երևույթը և երկարաձգեցին «փոքր սառցե դարաշրջանը» մինչև 19-րդ դար:

Комментариев нет:

Отправить комментарий