Անցած շաբաթ Facebook-ի տնօրենը հայտնել էր, որ ընկերությունը կայքից հեռացնելու է այն մարդկանց, ովքեր բազմակի անվանումներ ունեն կայքում: Մինչդեռ պարզվում է, որ ինքը ևս «ստվերային» մուտք ուներ դեպի սոցիալական ցանց: Facebook-ի տնօրեն Ռիչարդ Ալանը Leveson Inquiry-ին հայտնել էր, որ ընկերությունը խստիվ արգելք էր դրել այն մարդկանց վրա, ովքեր չեն ներկայանում իրենց իրական ինքնությամբ: Daily Mail-ը հաղորդում է, որ ըստ Ալանի՝ այդպիսով իրենք մարդկանց կստիպեն չօգտագործել կեղծ անվանումներ` չար գործողություններ իրականացնելու նպատակով: Բայց հենց այն ժամանակ, երբ Ալանը խոսել է այս մասին, նա սոցիալական ցանցում արդեն իսկ բազմակի «ներկայություն» ուներ: Առաջինը Richard Allan անվանումն էր, որը ցույց էր տալիս իր կատարած աշխատանքի վերաբերյալ նկարները և հղումները, իսկ մյուսը՝ Ric Allan-ը: Երբ այսօր The Mail-ը փորձել է պարզել, թե ով է Ric Allan-ը, նա արագորեն անհետացել է սոցիալական ցանցից:
вторник, 31 января 2012 г.
Facebook-ի տնօրենը մեղադրվել է «ստվերային» ինքնության մեջ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий