понедельник, 30 января 2012 г.

Սմարթֆոնների միջոցով հնարավոր կլինի հիվանդություններ ախտորոշել

  Երբ մենք վատ ենք զգում, մեզ դժվար է համոզել գնալ բժշկի մոտ՝ ստուգվելու: Բայց եթե գիտնականների խումբը կարողանա իրականացնել իր ծրագիրը, ապա շուտով մենք կարող ենք ստանալ մեր հիվանդությունների ախտորոշումը` պարզապես օգտագործելով մեր հեռախոսները:

  Daily Mail-ը գրում է, որ Հարավային Կորեայի գիտնականները ձևավորել են նոր հեռախոս-տեխնոլոգիան, որը հիվանդություններ ախտորոշելու համար է: Անհավանական է թվում, բայց սարքը կարող է ակնթարթային կերպով ախտորոշել հիվանդությունը՝ սմարթֆոնի էկրանին մի կաթիլ արյուն կամ թուք կաթեցնելու միջոցով:

  Նոր տեխնոլոգիայի հեղինակներն ասում են, որ ախտորոշումը գրեթե 100 տոկոսով ճիշտ է և արդյունավետ, ինչպես այլ բժշկական սարքերինը:

  Կորեայի Գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականների թիմն ասում է, որ երբ իրենց սարքը գովազդվի, այն հեղափոխություն կլինի ախտորոշիչ բժշկության մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий