воскресенье, 1 января 2012 г.

Google-ը դարձել է 2011 թվականի ամենաշատ հաճախվող կայքը

2011 թվականի ամենաշատ հաճախվող կայքը Google որոնողական համակարգն է, միջինը ամեն ամիս այցելել են 153 մլն մարդ: Այդ մասին ասվում է Nielsen վերլուծական ընկերության նոր հաշվետվության մեջ: Ինտերնետային հսկային լուրջ տարբերությամբ հաջողրդում է Facebook սոցիալական ցանցը` 137,6 մլն այցելու:

CNews-ի տվյալներով, սոցիալական ցանցերի մեջ Facebook-ը միանձնյա առաջատարն է` գերազանցելով մերձակա հետապնդողներին` Blogger-ին եւ Twitter-ին: Երրորդ տեղում կայքերի մեջ Yahoo ընկերությունն է, չորրորդը` Microsoft-ի կայքերը:

Նշենք, որ վարկանիշում չեն հաշվարկվել բջջային սարքավորումներից այցելությունները:

Комментариев нет:

Отправить комментарий