Լավ տապակած կարմիր միսը բարձրացնում է երիկամների քաղցկեղի առաջացման վտանգը:
Այս մասին նախազգուշացնում են ամերիկացի գիտնականները` American Journal of Clinical Nutrition պարբերականում:
Նրանք պարզել են, որ միջին տարիքի մսակեր մարդիկ 19%-ով ավելի հաճախ են տառապում երիկամների քաղցկեղից:
Քաղցկեղի ամերիկյան ազգային համալսարանի գիտնականները հետազոտել են 50 և բարձր տարիք ունեցող 500000 մարդու տվյալներ: Նրանց առողջական վիճակին գիտնականները հետևել են 9 տարի:
Այդ տարիների ընթացքում մոտ 1800 մարդու մոտ երիկամների քաղցկեղ է հայտնաբերվել, ընդ որում, միջին հաշվով տղամարդիկ իրենց սննդակարգում օգտագործել են 57-85 գրամ միս, իսկ կանայք`28-57 գրամ:
Իսկ նրանք, ովքեր ամենաշատն են միս օգտագործել (մոտ113 գրամ) առավել հաճախ են տառապել քաղցկեղից: Հատկապես այդ հիվանդությունը նկատվել է այն մարդկանց մոտ, ովքեր միսն օգտագործել են տապակած վիճակում:
www.arm-wmr.do.am - ASHXATEQ GUMARNER ARANC VOREVICE MI GUMAR NERDNELU - KAYQ@ HAYEREN LEZVOVE
ОтветитьУдалить