вторник, 3 января 2012 г.

Հայտնաբերվել է շնաձկան առաջին հիբրիդը

Գիտնականների հավաստմամբ՝ ավստրալիական ջրերում հայտնաբերվել է շնաձկան առաջին հիբրիդը՝ տեղեկացնում է All Voices լրատվական գործակալությունը։

«Փաստ է, որ նմանատիպ շնաձուկ դեռ ոչ ոք այս ջրերում չէր տեսել, սակայն, գիտական տեսանկյունից սա հայտնագործություն է»,- ասել է Քուինլանդի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետ Ջես Մորգանն ու հավելել, որ տվյալ շնաձկան վերջույթներն ու պոչի հատվածը տարբերվում է բոլորին հայտնի այլ շնաձկներից։

Մորգանի գործընկեր՝ Քոլին Սիմփֆենդորֆերը, ով աշխատում է «Ջեյմս Կուկ» ինստիտուտում, նշել է, որ իրենք հետազոտել են շնաձկան ավելի քան 57 ցեղատեսակ, ու ելնելով մանրազնին հետազոտությունից՝ համոզվել են, որ հայտնաբերված շնաձկան տեսակը մինչ օրս գոյություն չի ունեցել։

Հավելենք, որ «նոր» շնաձուկը չափեսերով իր ցեղակիցներից ավելի փոքր է ու գտնվում է 2000մ խորության վրա։ Դեռ հայտնի չէ, թե այս տեսակի որքան շնաձուկ կա ավստրալիական ջրերում։

Комментариев нет:

Отправить комментарий