Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են ռեկորդային փոքր երեք էկզոմոլորակներ: Գիտնականներն իրենց հայտնագործությունը ներկայացրել են Օսթին քաղաքում անցկացված Աստղագետների ամերիկյան միության նիստում:
Հետազոտությունը կհրապարակվի The Astrophysical Journal ամսագրում, իսկ դրա հակիրճ բովանդակությունը ներկայացրել է NASA-ն:
Մոլորակները հայտնաբերվել են KOI-961 կարմիր գաճաճ աստղի շուրջ, որը գտնվում է Երկիր մոլորակից մոտ 130 լուսային տարի հեռավորության վրա, Կարապի համաստեղությունում:
Գիտնականներն ընդգծում են, որ աշխատանքի ընթացքում նրանք օգտվել են «Քեփլեր» հեռադիտակի տվյալներից:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2011 թվականի դեկտեմբերին, երբ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակի չափերի երկու մոլորակ:
Комментариев нет:
Отправить комментарий