пятница, 6 января 2012 г.

Ամերիկացիները կազմել են ամենաօգտակար մթերքների թոփ-10-ը

ԱՄՆ սննդաբանները հիմնվելով վերջին հետազոտությունների արյդունքների վրա, կազմել են ամենաօգտակար մթերքների վարկանշային աղյուսակը, որում առաջին տեղն են զբաղեցնում տոմատները, քանի որ դրանցում հակաօքսիդանտների քանակը շատ է: Երկրորդ տեղում քաղցր տաքդեղն է, որը հարուստ է С, В վիտամիններով, ֆոլիաթթվով ու լիկոպենով: Երրորդ հորիզոնականում հատապտուղներն են, որոնք հարուստ են հանքանյութերով: Չորրորդը սոյայի ընկույզներն են, որոնք հաջողությամբ կարող են փոխարինել սովորական ընկույզներն, բացի այդ դրանք ցածր կալորիական են ու յուղոտ չեն: Հինգերորդ տեղում յոգուրտներն են, որոնք հարուստ են վիտամիններով, հանքանյութերով ու միկրոֆլորիայի համար բարերար ազդեցությամբ մանրէներով: Սպանախն իր դիրքերը զիջել է, այդուհանդերձ տասնյակում է, հաջորդը տանյակի յոթերորոդ հորիզոնականում բրոքքոլին է` հակաքաղցկեղային որակով: Ութերորդ հորիզոնականում տավարի անյուղ միսն է, որպես սպիտակուցների ու միկոտարրերի աղբյուր, իսկ 9-րդ հորիզոնականում զեյթունի ձեթն է` մոնոհագեցած ճարպերով: Աղյուսակն ամփոփում է սաղմոնը.մթերք, որը հարուստ է սպիտակուցներով ու օմեգա-3 ճարպաթթուներով:

Комментариев нет:

Отправить комментарий