воскресенье, 1 января 2012 г.

Apple ընկերության գլխավոր դիզայները` Բրիտանական կայսրության ասպետ

Apple ընկերության գլխավոր դիզայներ, բրիտանացի Ջոնաթան Այվն արժանացել է Բրիտանական կայսրության ասպետ-հրամանատար կոչմանը: Այս մասին տեղեկացնում է korrespondent-ը:

Այվի խոսքով`նա շատ երախտապարտ է և չափազանց հուզված` նման պատվավոր կոչման արժանանալու համար: Apple ընկերության հետ Այվն արդեն 19 տարի է ինչ համագործակցում է: Նա է հայտնի Apple iPod փլեերի և Apple iPhone սմարթֆոնի դիզայնի հեղինակը:

Իր աշխատանքներից մեկում Սթիվ Ջոբսը Այվին անվանել է իր հոգու եղբայր:

Բրիտանական կայսրության տիտղոսը շնորհվում է տարբեր բնագավառներում բացառիկ ձեռքբերումների համար:

Տարբեր ժամանակներում այդ տիտղոսին են արժանացել Beatles լեգենդար խմբի անդամները, դիզայներ Մերի Քուանթը, Շերլոկ Հոլմսի դերակատար, ռուս դերասան Վասիլի Լիվանովը և այլք:

Комментариев нет:

Отправить комментарий