Ֆիզկոսների միջազգային խումբը գերհզոր լազերների օգնությամբ կրկնել է մեր Գալակտիկայի մագնիսական դաշտի կազմավորման ընթացքը և դրանով հաստատել «Բիրմանի մարտկոցի» տեսությունը, որը այդ ֆենոմենը բացատրում է պրոտոգալակտիկայի սկավառակի տաք մատերիայի բաշխման անմիատարությամբ: Այս մասին է խոսվում Nature ամսագրում հրապարաված հոդվածում: 20-րդ դարի կեսերին աստղագետները հայտնաբերեցին, որ մեր գալակտիկան, Ծիր Կաթինը, թույլ մագնիսական դաշտ ունի, որը արտահայտվում է հեռավոր օբյեկտներից լույսի թույլ բևեռացմամբ: Բազմաթիվ ֆիզիկոսներ նման ֆենոմենի առաջացման հնարավոր պատճառներից մեկը համարում են այսպես կոչված Բիրմանի մարտկոցը, որը Գալակտիկայի սկավառակում գալակտիկական ծավալների մագնիսական դաշտ է առաջացնում էլեկտրոնների բարձր կամ ցածր խտությամբ պլազմայի կուտակումների միջով անցնելու արդյունքում: 1950թ. մագնիսական դաշտի գոյության նման բացատրություն է առաջարկել գերմանացի ֆիզիկոս Լյուդվիգ Բիրմանը (Ludwig Biermann): Օքսֆորդի համալսարանի ֆիզիկոսները այդ տեսությունը փորձարկել են գործնականում` երկու լազերներից, հերմետիկ կամերայից և ածխածնով գլանից կազմված սարգի միջոցով: Ինչպես և սպասվում էր, ածխածնի գոլոշացումը և դրան հաջորդած պլազմայի ընդլայնումը հարվածային ալիքներ են առաջացրել, որոնց տարածումը բավականին հզոր մագնիսական դաշտ է ստեղծել: Մագնիսական դաշտի առաջացման ժամանակը, դրա գագաթնակետը և ենթադրյալ տարածական կոնֆիգուրացիան ընդանուր առմամբ համապատասխանում է նման պայմաններում Բիրմանի մարտկոցի ձևավորման նկարագրությանը:
понедельник, 30 января 2012 г.
Ֆիզիկոսները լաբորատորիայում վերարտադրել են Ծիր Կաթինի մագնիսական դաշտի առաջացումը
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий