Գիտնականները զարմանքով են խոսում սկանդինավյան երկրների երկնքում տեղի ունեցող հյուսիսափայլի մասին` տեղեկացնում է Huffington Post-ը, հավելելով, որ երկուշաբթի երեկոյան արևի վրա տեղի է ունեցել արտասովոր ուժգնությամբ ժայթքում, որի ինտենսիվությունը հասել է մինչև 9մ: Մի քանի օր շարունակ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը ինչպես նաև այլ սկանդինավյան քաղաքների բնակիչներ հնարավորություն են ունեցել տեսնել ավանդույթ դարձած հյուսիսափայլերը: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի գիտնականներին չի հաջողվել պարզաբանել երկնքում տեղի ունեցող «լուսային ներկայացման» աննախադեպ ինտենսիվությունը: «Այն բոլորովին անհավատալի»,- ասել է բրիտանացի աստղագետ Ջոն Մեսոնը: Յուրահատուկ լուսային «փոթորիկը» արդեն հազարավոր զբոսաշրջիկների է գրավել:
четверг, 26 января 2012 г.
Յուրահատուկ լուսային «փոթորիկ» սկանդինավյան երկնքում (լուսանկարներ, տեսանյութեր)
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий