пятница, 13 января 2012 г.

Polaroid-ը Android-ով ֆոտոխցիկ է ներկայացրել

Polaroid ընկերությունը CES 2012 ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել է SC1630 սարքը, որը ֆոտոխցիկի ու հեռախոսի հիբրիդ է և կառավարվում է Android-ով: Սարքով կարելի է հեռախոսազանգեր կատարել և բարձր որակի լուսանկարներ ստանալ: Ֆոտոխցիկը 16 մեգապիքսել է` եռակի խոշորացմամբ օպտիկական ոսպնյակներով: PCWorld-ի հաղորդմամբ` SC1630 -ը վաճառկի կհանվի Android օպերացիոն համակարգի վերջին` 4-րդ տարբերակով: Սարքի տերերը կկարողանան օգտվել Android Market-ից:

Նոր սարքը կունենա Wi-Fi, Bluetooth, GPS և FM ռադիոընդունիչ, ինչպես նաև micro USB: Ամերիկյան Polaroid-ը, որի ստեղծագործական տնօրենը երգչուհի Լեդի Գագան է, հանդես է գալիս նոր և ինքնատիպ արտադրանքով, սակայն «ֆոտոհեռախոսներ» արտադրող միակ ընկերությունը չէ, նման սարքավորումներ ունի նաև Panasonic-ը:

Комментариев нет:

Отправить комментарий