вторник, 10 января 2012 г.

Կենսաբանները ստորգետնյա որսորդ բույս են հայտնաբերել

Կենսաբանները, առաջին անգամ, հայտնաբերել են բույս, որը միջատակեր է և գետնի տակ որդեր է որսում: Գիտնականները Proceedings of the National Academy of Sciences ամսագրում ներկայացրել են այդ առեղծվածային բույսի ուսումնասիրության մանրամասները:

Ուսումնասիրության առարկան Philcoxia տեսակի բույսն է, որն առաջին անգամ նկարագրվել է 2000 թվականին: Անմիջապես հայտնաբերելուց հետո(Բույսը դեռևս 3 տեսակով է հայտնի` P. bahiensis, P. minensis և P. goiasensis) գիտնականները Philcoxia-ին կասկածել են կենդանակերության մեջ: Այդ մասին առաջին վկայությունը կպչուն լուծույթ արտազատող խցուկներով տերևներն են:

Այժմ գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ Philcoxia տեսակը բաղկացած է գիշատիչ բույսերից: Պարզեվել է, որ տեսակի ներկայացուցիչներն իրենց կպչուն տերևները թաքցնում են ավազի տակ: Նրանց որսի հիմնական թիրախը` կլոր նեմատոդ ճիճուներն են: Կպչուն լուծույթը բույսի համար նաև մարսողական լուծույթի դեր է կատարում:

Ուսումնասիրողները պնդում են, որ սա գիշատիչ բույսերի համար բոլորովին նոր որսի ձև է: Մինչ այս հայտնի էին միայն վերգետնյա տարբերակներ: Նոր ուսումնասիրությունները գիտնականներին բերել են այն եզրահանգման, որ գիշատիչ բույսերի քանակը (ներկայում 0.2%) կարող է զգալիորեն թերագնահատված լինել: Բացի այդ, որսի ռազմավարության մեծ թվով տարբերակների առկայությունը վկայում է նոր ռազմավարության համար էվոլյուցիայի երկար ճանապարհ չի պահանջվում:

Комментариев нет:

Отправить комментарий