ԱՄՆ բանակի ղեկավարության հավաստմամբ 2012թ. հանրահայտ Call of Duty: Modern Warfare 3 համակարգչային խաղի համար նոր զինատեսակներ է մշակում՝ տեղեկացնում է The Telegraph-ը։
Նախագծված սարքավորումների մեջ մտնում են Sniper Action Rifle, Elite Force Assault Rifle եւ հատուկ բարձրախոս` Covert style-ը։
CTA DigitalTM ընկերությունը, որը համակարգչային խաղերի սարքավորումներ է մշակում PlayStation 3-ի, Wii-ի եւ Xbox-ի համար, համագործակցելով ԱՄՆ բանակի հետ, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է ներգրավված լինել այս նախագծում։
Հավելենք, որ սա ամերիկյան բանակի համակարգչային խաղերի ոլորտում առաջին փորձը չէ։ 2002թ. նրանք նախագծել են “America’s Army” խաղը։
Комментариев нет:
Отправить комментарий