Ժամանակ առ ժամանակ մարիխուանա ծխելն այդքան վնասակար չէ թոքերի համար, ինչ ծխախոտը: Այս եզրակացությանն են եկել Ալաբամայի և Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:
Նրանք գնահատել են թմրանյութ կամ սովորական ծխախոտ ծխող 5000 մարդու առողջական վիճակը: Այս մասին գրում է ABC News-ը:
Գիտնականները հետազոտել են մասնակիցների թոքերը և արդյոք դրանք հեշտությամբ օդով են լցվել: Վերջին 20 տարվա ընթացքում հետազոտությունները մի քանի անգամ կրկնվել են:
Պարզվում է, որ սովորական ծխողների առողջական վիճակը տարիների ընթացքում ավելի շատ է վատացել, քան թմրանյութ օգտագործողներինը (բացառություն են կազմում չափազանց մեծ չափաբաժին օգտագործողները):
Այսպես, բժիշկ Ստեֆան Քերտեզը մեկնաբանում է, որ մարիխուանայի չափավոր օգտագործումն անվտանգ է:
Հարկ է նշել, որ միջին հաշվով հետազոտության մասնակիցները մարիխուանա ծխել են ամսական 2-3 անգամ, իսկ սովորական ծխախոտ ծխողները`օրվա մեջ 8 անգամ:
Բացի դրանից, գիտնականները փաստում են, որ ծխող մեծահասակ տղամարդիկ մեկ վայրկյանում շնչում են 4 լ օդ, մինչդեռ մարիխուանա ծխողները`4լ և 50 մլ, ինչը նշանակում է, որ վերջիններիս թոքերն ավելի բարվոք վիճակում են:
Комментариев нет:
Отправить комментарий