ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի գիտնականները պարզել են, որ ջերմոցային գազերի արտանետումների պատճառով Երկրի կլիմայի փոփոխությունը կարող է հետաձգել հերթական սառցե շրջանը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հետազոտողները հավաստիացնում են, որ նոր գլոբալ սառնամանիքները պետք է Երկիր մոլորակ «ժամանեն» մոտ 1500 տարի հետո: Սակայն, նույնիսկ եթե վաղը բոլոր ջերմոցային արտանետումները դադարեցվեն, մթնոլորտում արդեն բավարար ջերմություն կա, որպեսզի այն տեղի չունենա: Միաժամանակ, մասնագետները հավելում են, որ մարդու գործունեությունը կարող է մոլորակում ավելի շատ փոփոխությունների հանգեցնել: Գիտնականները նշել են, որ մթնոլորտում CO2-ի բաժնի բնական աճը 100 հզ անգամ ավելի դանդաղ է տեղի ունենում, քան դրա աճը` «տեխնածին» կերպով:
«Ներկայում ջերմաստիճանը այնպիսի տեմպերով է փոփոխվում, որ մենք կարող ենք ստեղծել բոլորովին այլ աշխարհ»,- նախազգուշացնում են փորձագետները:
Комментариев нет:
Отправить комментарий