Գիտնականները շագանակագեղձի քաղծկեղի ախտանիշներ են գտել 2200 տարի առաջ ապրած տղամարդու մումիֆիկացված մնացորդներում, այս մասին հաղորդում է LIFE NEWS-ը: Կահիրեի ամերիկյան համալսարանի գիտնականները 2 տարի ուսումնասիրելով աճյունը` եկել են այն եզրահանգման, որ դա 40-ամյա տղամարդ է, ով մահացել է շագանակագեղձի քաղծկեղից: Հայտնագործությունը գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ հիվանդության պատճառը ոչ թե շրջակա միջավայրի ազդեցությունն է, այլ գենետիկ նախահակումը: «Հին Եգիպտոսի կենսապայմանները խիստ տարբերվում էին ժամանակակիցներից: Չկար օդի աղտոտումը կամ մոդիֆիկացված սննդամթերքը, որից մենք ենթադրում ենք, թե հիվանդությունը անպայման պայմանավորված չի արդյունաբերական գործոններով»,- հայտարարել է պրոֆեսոր Սալիմա Իկրամը: Քաղծկեղի հայտնաբերման այս դեպքը բժշկական հնագիտության պատմության մեջ երկրորդ ամենահինն է: Ռեկորդը պատկանում է 2700 տարի առաջ ժամանակակից Ռուսաստանի տարածքում ապրած սկյութական թագավորին, որի աճյունի մնացորդներում ևս քաղծկեղ էր հայտնաբերվել:
воскресенье, 29 января 2012 г.
Գիտնականները շագանակագեղձի քաղծկեղի ախտանիշներ են գտել 2200 տարի առաջ ապրած տղամարդու մումիֆիկացված մնացորդներում
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий