суббота, 7 января 2012 г.

Քահանան եկեղեցում դաջվածքի սրահ է բացել

ԱՄՆ Միչիգան նահանգի քահանաներից մեկն իր եկեղեցում դաջվածքի սրահ է բացել: Ինչպես գրում է ամերիկյանThe Flint Journal պարբերականը, Սթիվ Բենթլին այդպիսով մտադիր է եկեղեցի «բերել» նրանց, ովքեր իրենց «այդքան էլ լավ չեն զգում ավանդական եկեղեցում»:

«Դաջվածք անելը ժամանակակից մշակույթում արվեստի տեսակ է: Կարծում եմ, որ սխալ է դաջվածք անելը թմրանյութերի օգտագործման կամ պոռնոգրաֆիայի հետ կապելը»,-ասել է քահանան: Ինքը՝ քահանան, երկու դաջվածք ունի, որոնցից մեկը հենց եկեղեցու սրահում է արել: Քահանան պատմել է, որ իր սրահը շատերին է «գրավում», սակայն, բոլոր սրահ այցելողներնը չեն, որ եկեղեցի են հաճախում:

Բենթլին եկեղեցու շենքն այլ նպատակների համար ևս օգտագործում է. այսպես օրինակ, նա թույլ է տվել այնտեղ մարտեր առանց կանոնների մրցաշար անցկացնել և այն որպես ավտոարհեստանոց օգտագործել:

Комментариев нет:

Отправить комментарий