Nokia ընկերությունը, որը շարունակում է մնալ բջջային հեռախոսների աշխարհի խոշորագույն արտադրողը, հայտարարել է 2011-ի չորրորդ եռամսյակի ֆինանսկական արդյունքների մասին: The New York Times-ը գրում է, որ ընկերությունը կորցրել է այս ժամանակահատվածում ավելի քան մեկ միլիարդ եվրո: Փոխարենը Nokia-ն կարողացել է այս ընթացքում վաճառել մեկ միլիոն Lumia սմարթֆոն, որն աշխատում է Windows Phone օպերացիոն համակարգով: 2010-ի չորրորդ եռամսյակում Nokia-ի ֆինանսական արդյունքները շատ ավելի լավ էին. ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցել էր 745 միլիոն եվրո եկամուտ: Այնուամենայնիվ, ընկերության բաժնետոմսերը ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո նկատելիորեն թանկացել են: Պատճառն Lumia սմարթֆոնի վաճառքի հաջողություններն են:
воскресенье, 29 января 2012 г.
Nokia ընկերությունը մեկ միլիարդ եվրո է կորցրել
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий