Մագնիսական փոթորիկը, որը առաջացել է երկուշաբթի օրը Արեգակից պլազմայի արտազատման հետևանքով, հասել է Երկրին: Սպասվում է, որ փոթորիկը չափավոր ինտենսիվության կլինի և կշարունակվի մինչ առավոտ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն, հղում անելով ՌԴ երկրային մագնետիզմի, իոնոլորտի և ռադիոալիքների տարածման ինսիտուտի` (ИЗМИРАН) տիեզերական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշին: «Ինչպես և սպասվում էր, արևային պլազմայի ճակատը հասավ մեզ: Այն արդեն իր գործն արել է, հանկարծակի մագնիսական իմպուլս է տեղի ունեցել, որը գրանցվել է գրեթե բոլոր մագնիսական դիտարաններում», - ասել է գիտնականը: Նրա խոսքով գեոմագնիսական խաթարումների ցուցանիշը հասել է 5-ի, որը փոթորիկ համարվելու նվազագույն ցուցանիշն է: «Արդեն կարելի է պնդել, որ մագնիսական փոթրիկ կա: Բայց այն չափավոր կլինի: Իսկ թե ինչքանով ուժգնությունը կաճի հետագայում` դեռ պարզ չէ, սակայն արդեն առավոտյան ամեն բան կավարտվի», - ասել է Գայդաշը:
вторник, 24 января 2012 г.
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է, որը կշարունակվի առավոտ (տեսանյութ)
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий