Մայաների օրացույցով 2012 թվականին աշխարհի վերջի մասին վարկածը «մեծ սուտ» է: Այս մասին հունվարի 3-ին ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել է Մեքսիկայի «գլխավոր կախարդ» Անտոնիո Վասկես Ալբան, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
Նրա խոսքով, մայաները երբեք կանխատեսում չեն արել Դատաստանի օրվա հետ կապված: Հայտնի կախարդը, ով վերջին 25 տարիների ընթացքում անընդհատ շոկի մեջ է գցել աշխարհին իր կանխատեսումներով, գուշակել է, որ Բարաք Օբաման չի կարող վերընտրվել երկրի նախագահի պաշտոնում 2012-ի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, նաեւ, որ եւս երկու լատինամերիկյան երկրների ղեկավարների մոտ քաղցկեղ կհայտնաբերվի:
Մեքսիկացի կախարդը ենթադրել է նաեւ, որ լատինամերիկյան երկրների ղեկավարների մոտ օնկոլոգիական հիվանդությունների առաջ գալու մեջ, ակնհայտորեն, մեղավոր է կախարդությունը:
Անտոնիո Վասկես Ալբայի կանխատեսումների ճշգրտությունը գնահատվում է 75-80 տոկոս: Նախորդ տարի նա կանխատեսել էր եվրոյի թուլացումը եւ զարգացած երկրներում տնտեսական անկման նոր ալիքը: Այդուհանդերձ, նրա գուշակությունների մի մասը, մասնավորապես, երգչուհի Բրիթնի Սփիրսի մահը եւ լատինամերիկյան երկրներից մեկի ղեկավարի սպանությունը, բարեբախտաբար, չի կատարվել:
www.arm-wmr.do.am - ASHXATEQ GUMARNER ARANC VOREVICE MI GUMAR NERDNELU - KAYQ@ HAYEREN LEZVOVE
ОтветитьУдалить