Առաջին անգամ գիտականորեն ապացուցվել է ինտերնետ- կախվածության և մարդու ուղեղի փոփոխությունների միջև կապը: Ինչպես ապացուցել են չինացի գիտնականները, դրանք նման են ալկոհոլից, կոկաինից կամ մարիխուանայից կախվածության փոփոխություններին:
Ինչպես գրում է The Independent-ը, չինացի գիտնականները հետազոտության են ենթարկել 17 մարդու, ում մոտ ինտերնետային կախվածություն է ախտորոշվել: Նրանք MPT-սքանավորում են անցկացրել , այնուհետև համեմատել արդյունքները 16 առողջ մարդկանց ուղեղների նկարների հետ: «Հիվանդ» խմբի ներկայացուցիչների նկարներում հայտնաբերվել են ուղեղի այնպիսի փոփոխություններ, որոնք ի հայտ են գալիս ալկոհոլից և կոկաինից կախվածության դեպքում:
Ինտերնետի հանդեպ հիվանդագին մոլուցքով է տառապում օգտվողների 5-10 տոկոսը, որոնց մեծամասնությունը տարված է համակարգչային խաղերով: Ցանցը նրանց այնքան է «քաշում», որ դա անդրադառնում է վերջինների կրթության, աշխատանքի և անձնական կյանքի վրա:
Комментариев нет:
Отправить комментарий