Նոր տարին հրաշալի ժամանակահատված է ծխելը թողնելու համար, կարծում է հոգեբան Քերոլայն Ջոնսը:
Հոգեբանը կարծում է, որ առողջ ապրելակերպ սկսելու ցանկությունը Ամանորին ավելի շատ դրդապատճառներ ունի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ տեսնելով ծխախոտի հետեւանքով առաջացած խնդիրները` ավելի շատ կանայք են ցանկանում թողնել ծխելը: Դրա համար նրանք մշակում են ուղիներ այդ կախվածությունից ազատվելու համար, հաղորդում է «Ռոսբալթ»-ը:
Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ 10 միլիոն բրիտանացիներ մտադիր են 2012-ին առողջ ապրելակերպ սկսել: Բժիշկ Ջոնսը բացատրում է, որ դրան նպաստում է լավատեսությունն ու տրամադրության բարձրացումը, որը նկատվում է կանանց շրջանում:
Մասնագետները պնդում են, որ որքան շատ լինի ծխելը թողնելու ցանկությունը, այքան շուտ ուղեղը կվերածրագրավորվի առողջ ապրելակերպի հարցում:
www.arm-wmr.do.am - ASHXATEQ GUMARNER ARANC VOREVICE MI GUMAR NERDNELU - KAYQ@ HAYEREN LEZVOVE
ОтветитьУдалить