ԱՄՆ Կորնելլի համալսարանի և պաշտպանության դեպարտամենտի հատուկ գիտական Darpa ստորաբաժանման մասնագետներին հաջողվել է 40 պիկովայրկյանի (վայրկյանի մեկ տրիլիոներորդ մասը) ընթացքում թաքցնել տեղի ունեցող իրադարձությունը: Այս մասին հայտնում է Nature պարբերականը:
Նշվում է, որ գիտնականներին առաջին անգամ է հաջողվել քողարկել իրական իրադարձությունը, րնայած , որ նախկինում <միրաժի էֆեկտի> շնորհիվ հաջողվել է վերացնել իրադարձությունը:
Վերջին փորձի ընթացքում իրադարձության քողարկման համար անհրաժեշտ է փոխել օբյեկտի շուրջ լույսի տարածման արագությունը: Եթե լույսի հոսքը չի բախվում օբյեկտին, ապա մարդկային աչքը այն չի տեսնում, եթե նույնիսկ օբյեկտը չափազանց մոտ է աչքին: Եվ, փաստորեն գիտնականներին հաջողվել է փոխել լույսի արագությունը, ինչն էլ տեղի ունեցող գործողությունը մարդու համար անտեսանելի է դարձրել:
Պարբերականը գրում է, որ գիտնականները դեռ երկար պետք է աշխատեն, որ հնարավոր լինի քողարկել օրինակ 30 վայրկյան տևող իրադարձությունը, և չնայած դրան այս բացահայտումը մեշ հնարավորություններ է տալիս հատկապես զինվորականներին` մաքրելու դեպքերը երբ դրանք տեղի են ունենում:
Комментариев нет:
Отправить комментарий