понедельник, 9 января 2012 г.

Սուրճը, քաղցրավենիքը և կարմիր միսը` դեպրեսիայի պատճառ. գիտնականներ

Բժիշկները եկել են այն եզրակացության, որ մարդու մոտ դեպրեսիա առաջանում է ոչ թե ֆասթ ֆուդից, չիփսերից, այլ ընդհակառակը` բավական բնական ուտելիքներից: Այս մասին գրում է ТСН-ը:

Մասնագետները դեպրեսիվ տրամադրություն ունեցողներին խորհուրդ են տալիս իրենց սննդակարգից բացառել սուրճը, քաղցրավենիքները և կարմիր միսը:

Սուրճի չափից ավելի օգտագործումը մի որոշ ժամանակ անց անձի մոտ կախվածություն է առաջացնում, ինչն էլ նպաստում է դեպրեսիվ տրամադրության առաջացման:

Ինչ վերաբերում է քաղցրասերներին, ապա նրանց օրգանիզմը ստիպված է լինում մեծ քանակությամբ ինսուլին արտադրել` ողջ շաքարը վերամշակելու համար: Դեպրեսիվ տրամադրությունը բարձրանում է նաև այն դեպքում, երբ քաղցրասերները սկսում են նյարդայնանալ իրենց կազմվածքի համար:

Պակաս վտանգավոր չէ նաև կարմիր միսը: Այն դանդաղ մարսվում է ստամոքսում, և տարրալուծման գործընթացում օրգանիզմում կուտակվում են այնպիսի թունանյութեր, որոնք բացասաբար են անդրադառնում նյարդային համակարգի վրա:

Ավելի վաղ հետազոտողները հայտարարել էին, որ տարատեսակ ձկներով հարուստ դիետան պաշտպանում է գլխուղեղը ծերացումից:

Комментариев нет:

Отправить комментарий