суббота, 31 декабря 2011 г.

Մոսկվացի ինժեները 82 տարի գնդակը գլխում է ապրել

Մոսկվայի բժիշկները 85 -ամյա ինժեների գլխում գնդակ են հայտնաբերել, որը արդեն 82 տարի տղամարդու գլխի մեջ է: Հազվագյուտ կլինիկական դեպքի վերաբերյալ հոդվածը բժիշկները հրապարակել են New England Journal of Medicine-ում:

Տարեց մարդը կլինիկա է դիմել սրտի հիվանդության գանգատով: Բժշկական հարցման ընթացքում նա պատմել է, որ երեք տարեկան հասակում հրազենային վնասվածք է ստացել` ավագ եղբայրը պատահաբար նրա քթի տակ ատրճանակով կրակել է:

Երեխան մի քանի ժամով գիտակցությունը կորցրել է, սակայն հետո ուշքի է եկել: Նրան զննած բժիշկները հրաժարվել են վիրահատական զննություն անցկացնելուց` գիտակցելով, որ այդ դեպքում ռիսկը ավելին կլինի, քան հնարավոր օգուտը: Ապաքինվելով, տղան ոչ մի ֆիզիկական կամ հոգեկան շեղում չի ունեցել: Նա առողջ է մեծացել, ինժեներական կրթություն է ստացել և զբաղվել է բալեստիկ հրթիռների ստեղծմամբ, ինչի համար` ԽՍՀՄ Պետական մրցանակի է արժանացել:

Վնասվածքը նույնիսկ կոսմետիկ դեֆեկտ չի առաջացրել` քթի ձևը այնպիսին է, որ սպին չի երևում: Այնուամենայնիվ, սրտաբանական կենտրոնի բժիշկները հիվանդին նաև գլխի համակարգչային տոմոգրաֆիա են նշանակել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա ծոծրակի ոսկորի մեծ բացվածքի շրջանում գնդակ կա:

Օտար մարմինը չի ճնշել կենսական օրգանները և շրջակա հյուսվածքներում վտանգավոր փոփոխություններ չի առաջացրել:

Հաշվի առնելով օտար մարմնի գանգի խոռոչում գտնվելու սակավ վտանգավորությունը, ինչպես նաև, հիվանդի տարիքը` բժիշկները օտար մարմնի հեռացումը նպատակահարմար չեն համարել: Նրանք միայն զգուշացրել են, որ գլխի մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան 85-ամյա ինժեներին հակացուցված է, քանի որ ուժեղ մագնիսական դաշտը կարող է տեղաշարժել գնդակը:

Ինչ է լինում երբ 20 ամսական երեխան խաղում է iPhone-ով

ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի բնակչուհին չէր էլ կարող պատկերացնել, որ իր 20 ամսական երեխան կարող է իրեն չնախատեսված ծախսերի մեջ գցել։ Մասնավորապես՝ ծծկերն օգտվելով նրանից, որ մայրը զբաղված է տոնական ընթրիքի պատրաստմամբ, վերցրել է վերջինիս iPhone-ն ու զանազան կայքեր այցելել՝ տեղեկացնում է WTF News-ը։

Հետագայում պարզվել է, որ երեխան 2 համակարգչային ծրագիր է պատվիրել, որի մասին նրա ծնողներն իմացել են միայն, երբ ստացել են վճարման հաշիվը։

«Երբ վերցրի թուղթը, որին գրված էր 200 ԱՄՆ դոլար, չգիտեի լացել, թե ուրախանալ»,- ասել է երեխայի մայրը։

Հավելենք, որ հանրահայտ Apple ընկերությունը համաձայնվել է չեղյալ համարել երեխայի «գործարքը»։

пятница, 30 декабря 2011 г.

Google+-ում օրական գրանցվում է 600. 000 մարդ

Google+ սոցիալական ցանցում օրական գրանցվում է ավելի քան 625 հազար մարդ: Ցանցի փոխնախագահ Բրեդլի Հորովիցը, ներկայացնելով վիճակագրական տվյալներ, նշել է, որ եթե սերվիսը պահպանի աճի տեմպերը, ապա հաջորդ տարեվերջին գրանցվածների թիվը կհասնի նվազագույնը 300 մլն-ի:

Google+ -ում գրանցված է 62 մլն մարդ: Հորովիցը համեմատության համար նշել է, որ Facebook-ից, համաձայն պաշտոնական վիճակագրության, օգտվում է ավելի քան 800 մլն մարդ, և սրանք միայն այն մարդիկ են, որոնք ամեն օր են այցելում ցանց:

Ancestry.com սերվիսի հիմնադիր Փոլ Ալենը, մեկնաբանելով վիճակագրական տվյալները, նշել է, որ Google+-ում գրանցվողների թիվը հատկապես ավելացել է տարեվերջին: Եթե նոր գրանցումների ընթացքը չփոխվի, ապա, ըստ Ալենի, 2012 թվականի փետրվարի 25-ի դրությամբ օգտատերերի թիվը կարող է հասնել 100 մլն-ի, օգոստոսի սկզբին` 200 մլն-ի, իսկ տարեվերջին` մոտ 293 մլն-ի:

iPhone-ի պատյան՝ ներդրված USB-կրիչով

Ego & Company ընկերությունը ներկայացրել է երկուսը մեկում տարբերակ նրանց համար, ովքեր օգտագործում են iPhone-ի պատյաններ և USB-կրիչ:

ego USB case պատյանում ներդրված է USB-կրիչ, որը հանվում է և օգտագործվում պատյանից առանձին: Առաջարկվող գույները մի քանիսն են, ինչպես նաև կարելի է ընտրել կրիչի տարողությունը՝ 2-32 գբ: Mobbit.info-ն նշում է, որ այսպիսի պատյանը նախատեսված է միայն iPhone 4-ի և 4S-ի համար: Թե ինչ կարժենա աքսեսուարը, դեռևս պարզ չէ:

HTC-ն թույլատրել է փոփոխություններ կատարել իր սմարթֆոնների ՕՀ-ում

Թայվանական HTC ընկերությունը թողարկել է ծրագրային միջավայր, որը թույլ է տալիս որոշ HTC սմարթֆոններ օգտագործողներին ինքնուրույն փոփոխություններ կատարել սմարթֆոնի օպերացիոն համակարգում, հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:

Այս պահին այդ հնարավորությունը տարածվում է EVO 3D, Sensation, Flyer, Rhyme, Thunderbolt և որոշ այլ սմարթֆոնների վրա: Մոտակա ամիսներին HTC-ն ծրագրում է հասանելի դարձնել իր բոլոր սարքերի ՕՀ-ները:

Անցյալում օգտագործողներն HTC ընկերությանը մեղադրում էին Android-սմարթֆոնների ՕՀ-ում փոփոխություններն արգելելու համար, և 2011թ. մայիսին ընկերության գլխավոր տնօրեն Պիտեր Չուն (Peter Chou) խոստացավ, որ HTC-ն կդադարի խոչընդոտել ՕՀ-ի փոփոխություններին:

Միևնույն ժամանակ HTC-ն զգուշացնում է օգտագործողներին, որ փոփոխված ՕՀ-ով սմարթֆոնների վրա չի տարածվի ընկերության տրամադրած ստանդարտ երաշխիքային սպասարկումը: Բացի դրանից, ըստ մշակողների խոսքերի, ՕՀ-ի ոչ ճիշտ փոփոխելը կարող է բերել սմարթֆոնի տեխնիկական թերությունների, ինչպես, օրինակ, գերտաքացման կամ մարտկոցի արագ պարպման:

Անցնող 2011-ի «ամենա-Hi-Tech» տոնածառը (ֆոտո)

Պեկինի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրվել է հսկա մի տոնածառ, որը պատրաստված է օպտիկական մանրաթելից: Այն սովորաբար օգտագործվում է ինտերնետ հասանելիություն ապահովող ցանցերում:

Տոնածառը լուսավորված է երկնագույնով, իսկ ճյուղերի վրա պարբերաբար ցուցադրվում են ամանորյա նկարներ ու նախշեր:

Anonymous-ը կոտրել է զինվորական հանդերձանքի վաճառքի կայքը

Anonymous խմբի հաքերները հայտարարել են Speialforces.com-ը կոտրելու մասին: Կայքը զինվորական հանդերձանք է վաճառում: «Անանունները» pastebin-ում հրապարակած հաղորդագրությունում նշել են, որ կայքը կոտրել են մի քանի ամիս առաջ, սակայն միայն հիմա են հրապարակում ձեռք բերած տվյալները:

Հաքերների ձեռքում են հայտնվել Specialforces.com-ի 14 հազ. հաճախորդների գաղտնաբառերն ու 8 հազ. կրեդիտային քարտերի համարները:

Հաքերները նշում են, որ նոյեմբերի 18-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած ուսանողական ցույցերի ժամանակ կիրառվել է արցունքաբեր գազ:

Specialforces.com-ը նամակ է ուղարկել իր հաճախորդներին ու զգուշացրել, որ գողացված գաղտնաբառերով ըքաունթներն արգելափակվել են:

четверг, 29 декабря 2011 г.

Սուրբ ծննդյան օրը վերածել են «Սմարթֆոնի օրվա»

Flurry Analytics ընկերությունը հրապարակել է Ծննդյան տոներին ակտիվացված բջջային սարքերի մասին վիճակագրություն: Սանտա Կլաուսը դեկտեմբերի 25-ին նվիրել է 6,8 մլն սմարթֆոն, պլանշետ ու նվագարկիչ:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում օրական ակտիվացել են մոտ 1,5 մլն սմարթֆոններ ու պլանշետներ, որոնց թիվը Ծննդյան տոնին ավելացել է 4,5 անգամ: Համեմատության համար նշենք, որ 2010-ի դեկտեմբերի 24-ին և 25-ին ակտիվացել է 2,8 միլիոն գաջեթ:

Google-ի բջջային մշակումների բաժնի տնօրեն Էնդի Ռուբինը Twitter-ում գրել է, որ երկու օրվա ընթացքում ակտիվացվել է 3,7 մլն Android-սմարթֆոն, մինչդեռ ոչ տոնական օրերից այս ցուցանիշը չի անցնում 700 հազարը:

Համադրելով Flurry Analytics-ի ու Google-ի ներկայացրած տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ դեկտեմբերի 25-ին ակտիվացվել է 2,22 մլն Android-սարք և 4,6 միլիոն iOS-սարք:.

Ինգուշեթիայի լեռներում սահմանապահները ձնեմարդ են բռնել (տեսանյութ)

Ինգուշեթիայում ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահները Ջեյրախի շրջանի անտառում տարօրինակ, ձնեմարդու նման` 2 մետր հասակով կենդանի են բռնել: Այս մասին Интерфакс-ին հաղորդել է Ինգուշեթիայի աշխատանքի և հանրային զարգացման նախարար` Բագաուդին Մարշանին:

Նախարարի խոսքերով` բռնված կենդանուն տեղափոխել են Նազրանի շրջանի Սուրխախի բնակավայրի հանգստյան տան տարածքում գտնվող կենդանաբանական այգի:

«Կենդանին նման է 2 մետր հասակ ունեցող, մուգ գույնի գորիլայի: Հավանաբար էգ է: Շատ խոշոր է: Սովորաբար գորիլաները հենվում են դիմացի թաթերի վրա, իսկ այս կենդանին ուղղաձիգ է կանգնում` մարդու նման: Գռմռում է և անհասկանալի ձայներ է արձակում», - պատմել է նախարարը:

Նա նշել է, որ կենդանին շատ վախեցած է, հիմնականում սնվում է մսով և բուսականությամբ:

«Որոշները ասում են, որ ձնեմարդ է, այլոք` խոշոր կապիկ, բայց անկեղծ ասած ես նման բան կյանքում չեմ տեսել», - հայտնել է Բ. Մարշանին

«Մի քանի օրից Մոսկվայից Ինգուշեթիա պետք է մասնագետներ ժամանեն և տանեն այդ տարօրինակ կենդանուն», - ասել է գերատեսչության ղեկավարը:

Zeo Mobile. սարք, որը կօգնի վերականգնել առողջ քունը

Zeo ընկերությունը թողարկել է հատուկ սարքավորում, որը հուշում է, թե ինչ անել առողջ քուն ունենալու համար: Սարքը կոչվում է Zeo Mobile և արժե մոտ 99 դոլար: Zeo Mobile-ն իր բնագավառում միակը կամ առաջինը չէ. վերջին տարիների ընթացքում շուկայում են հայտնվել բազմաթիվ նմանատիպ սարքավորումներ, սակայն այս սարքի արդյունավետությունը գերազանցում է նախկին բոլոր սարքերը: Հաղորդում է Mobbit-ը:

Քնից առաջ անհրաժեշտ է այս սարքը հագցնել գլխին, որից հետո այն կսկսի չափել ուղեղի ակտիվությունը քնի ժամանակ՝ որոշելով բոլոր կարևոր փուլերը. արագ, խորը և թեթև քուն: Գիշերվա ընթացքում սարքը սմարթֆոնին կուղարկի տեղեկություններ քնի ընթացքի մասին, իսկ առավոտյան արդեն հնարավոր կլինի տեսնել արդյունքները: Սարքին կցված հատուկ ծրագիրը կմշակի հատուկ ռեժիմ, որին հետևելով կարճ ժամանակում հնարավոր է կարգավորել քունը:

Նշենք, սակայն, որ սարքը վաճառվում է միայն ԱՄՆ-ում և ԵՄ-ում, իսկ օնլայն պատվիրելու հնարավորություն դեռևս չկա:

Թողարկվել է աշխարհի ամենամեծ 3D-հեռուստացույցը

LG Electronics-ը թողարկել է 84 դյույմ անկյունագծով 3D-հեռուստացույց, որը Full HD-ից 4 անգամ ավելի հստակ է ցույց տալիս պատկերը: Մինչ այս ռեկորդ էր սահմանել Samsung-ը՝ ներկայացնելով 75 դյույմանոց TV:

Նոր սարքի էկրանն ունի 3840 x 2160 պիկսել թույլատրություն: Այն ցուցադրվելու է 2012-ի հունվարին կայանալիք CES ցուցահանդեսին:

LG 3D Ultra Definition (UD) TV-ն ապահովում է 3D Depth Control և 3D Sound Zooming. առաջինը թույլ է տալիս կարգավորել ստերեոէֆեկտի խորությունը, իսկ երկրորդը ստեղծում է վիրտուալ ձայնային միջավայր: Հեռուստացույցը կարողանում է նաև 2D-ն վերածել 3D-ի:

LG-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռուստացույցն ապահովում է Smart TV, ինչը թույլ է տալիս հեռուստացույցով դիտել կայքեր, օգտվել 1.2 հազ. հավելվածներից:

Թե երբ այս հեռուստացույցը կհայտնվի վաճառքում և որքան կարժենա, չի հաղորդվում:

Intel-ը կներկայացի նոր սերնդի Core պրոցեսորներ

Intel ընկերությունը պատրաստվում է ապրիլ ամսին թողարկել միանգամից 25 Core մոդելի նոր սերնդի պրոցեսորներ՝ կոդային Ivy Bridge անվանմամբ, գրում է DigiTimes-ը:

Ivy Bridge պրոցեսորները կդառնան Intel-ի առաջին միկրոչիպերը, որ արտադրվում են 22 նանոմետր տեխնոլոգիայով ու Tri-Gate մեթոդիկայի կիրառմամբ: Այն ենթադրում է եռաչափ կառուցվածքով տրանզիստորների կիրառումը, ինչը պրոցեսորներին թույլ կտա աշխատել ավելի փոքր լարմամբ և ավելի քիչ կորուստներով:

Պրոցեսորները կունենան 2 կամ 4 հաշվողական միջուկ, ինչպես նաև կատարելագործված վիդեոմիջուկ՝ DirectX 11 ծրագրային միջավայրի աջակցմամբ, որ կապահովի, այժմյան Sandy Bridge տեխնոլոգիայով պրոցեսորների հետ համեմատած, մինչև 60 տոկոս արտադրողականության աճ: Պրոցեսորների տեղադրման համար անհրաժեշտ կլինի մայրական սալիկ՝ LGA 1155 բնիկով:

Intel-ը, մասնավորապես, պատրաստվում է թողարկել Core i7-3770K, Core i7-3770, Core i7-3770S, Core i7-3770T, ինչպես նաև Core i5-3570, Core i5-3550 և Core i5-3450 պրոցեսորները: Նրանց գինն, ըստ նախնական տվյալների, կտատանվի $184-ից $332:

Iris թափանցիկ պլանշետն աննախադեպ հնարավորություններ է ընձեռում (ֆոտո, վիդեո)

Iris կոնցեպտուալ պլանշետը, որն ունի թափանցիկ էկրան, անսահման հնարավորություններ է ստեղծում նոր ու աննախադեպ ֆունկցիաների համար: Այն կարողանում է սկանավորել տեքստը, ապակոդավորելա այն և այլն:

Բացի այդ՝ պլանշետը հարմար է օգտագործել որպես նավիգատոր: Մանրամասների համար դիտեք տեսանյութը:

Աստղեր, որոնց անունները Google-ում փնտրելու դեպքում համակարգիչը կարող է վարակվել վիրուսով

այտնի մարդկանց անուններն ու նկարները միշտ էլ գործիք են չարագործների ձեռքում: Բավական է հետաքրքրությունից դրդված սեղմել հղումն ու տեղափոխվում ես վնասակար բովանդակությամբ կայք:

McAfee հակավիրուսային ու անվտանգության հարցերով մասնագիտացված ընկերությունը հրապարակել է «ամենավտանգավոր» աստղերի տասնյակը: Ցուցակում ներկայացված տոկոսային ցուցանիշը խոսում է վարակված կայքում հայտնվելու հավանականության մասին:

1. Heidi Klum -- 9.17%

2. Cameron Diaz -- 9.08%

3. Piers Morgan -- 8.92%

4. Jessica Biel -- 8.83%

5. Katherine Heigl -- 8.67%

6. Mila Kunis -- 8.17%

7. Anna Paquin -- 8.08%

8. Adriana Lima -- 8.00%

9. Scarlett Johansson -- 7.83%

10. Emma Stone -- 7.67%

ԱՄՆ-ի նախատոնական վեբ վաճառքները սահմանել են ռեկորդներ

comScore ընկերությունը գնահատել է ԱՄՆ-ում նախատոնական օրերին կատարվող օնլայն առևտրի ծավալները:

Նոյեմբերի սկզբին ամերիկացիները ինտերնետում ծախսել են $35.3 մլրդ: Դա 15%-ով բարձր է անցած տարվա ցուցանիշից($30.6 մլրդ): Միայն անցած շաբաթվա ընթացքում առևտրականները աշխատել են $2.8 մլրդ, որը 16%-ով գերազանցում է 2010-ի ցուցանիշը:

Վերլուծաբանների կարծիքով նախատոնական օրերը առևտրականներին կարող են բերել ընդհանուր տարվա եկամտի մոտ 40%-ը:

Երիտասարդն ամուսնության առաջարկություն է արել Google+-ի խաղերից մեկի միջոցով (տեսանյութ)

Օգտագործելով Google+ սոցցանցի Crime City խաղը՝ երիտաասարդն ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն:

Crime City-ին պատրաստած Funzio ընկերությունը պատմել է, թե ինչպես է դա տեղի ունեցել. Միհայի անունով խաղացողը (ազգանունը հայտնի չէ) դիմել է ընկերությանը՝ առաջարկելով մի փոքր փոխել մի փոքր իր հերոսի գործողությունների ընթացքն ու առաջարկություն անել Միրունա անունով աղջկան, ով նույնպես խաղում է Crime City: Ընկերությունը չմերժեց տղայի առաջարկն, ու խաղի հերոսի ձեռքում հայտնվեց վիրտուալ մատանի:

Ծրագիրն իրագործվեց Սուրբ Ծննդյան օրը: Mashable-ը գրում է, որ սա, հավանաբար առաջին առաջարկությունն է Google+ սոցցանցում:

YouTube-ը գործարկում է վիդեո-բանավեճեր

Google-ը պաշտոնապես ներկայացրել է YouTube Slam ծառայությունը, որը թույլ է տալիս կազմակերպել երկու տեսանյութերի բանավեճ-մրցույթ:

Օգտագործողները կարող են քվեարկել տեղադրված երկու հոլովակներից մեկի համար: Ինչպես գրում է Google-ի պաշտոնական բլոգը, Slam-ը թույլ կտա բացահայտել տաղանդավոր երգիչների, կատարողների ու պարզապես ակտիվ օգտագործողների: Բանավեճեր կարող են կազմակերպվել՝ ըստ մի քանի կատեգորիաների. «Խենթ», «ծիծաղելի», «գրավիչ», «պար» ու «երաժշտություն»:

Google+-ում օրական գրանցվում է ավելի քան 600 հազ. օգտագործող

Google-ի սոցիալական ցանցում ամեն օր հայտնվում են 625 հազ. նոր օգտագործողներ: Այս մասին հայտարարել է Google+-ի փոխնախագահ Բրեդլի Հորովիցը: Եթե այս տեմպը պահպանվի, մինչև հաջորդ տարվա ավարտը սոցցանցում գրանցվածների թիվը կանցնի 300 միլիոնը:

Այժմ Google+-ն ունի 62 մլն օգտագործող, ընդ որում՝ սա սոցցանցից ամեն օր օգտվողների թիվն է: Կայքի հաջողության գաղնտիքը, ըստ Ancestry.com-ի հիմնադիր Փոլ Ալենի, ամեն օր ողջ աշխարհում ակտիվացող 700 հազ. Android-սմարթֆոններն են:

Նշենք, որ Google-ը շարունակելու է սոցցանցի ինտեգրումն իր ծառայությունների մեջ, իսկ 2012-ին թողարկելու է API, որը թույլ կտա մշակողներին հավելվածներ ստեղծել սոցցանցի համար:

Ֆեյսբուքը գրավել է աշխարհը

comScore-ի վերջին տվյալների համաձայն՝ ինտերնետ օգտագործողների 80%-ը գրանցված է սոցցանցերում: Առաջատարը Ֆեյսբուքն է, որտեղ օգտագործողները ծախսում են համակարգչի առաջ անցկացրած ժամանակի ¾-ը:

Այսօր Մարկ Ցուկերբերգի ստեղծած ցանցն ունի արդեն 800 մլն օգտագործող, ընդ որում՝ Հայաստանում Ֆեյսբուքից օգտվում է արդեն 240 հազարից ավելի օգտագործող, և այս ցուցանիշը ակտիվորեն աճում է (վերջին կիսամյակում օգտագործողների թիվն աճել է 62 հազարով):

Socialbakers-ի տվյալներով՝ հայաստանյան օգտագործողների շրջանում գերակշռող են 18-24 (37%) և 25-34 տարիքային խմբերը (29%):

Facebook-ն առաջարկում է տանից դուրս գալ

Facebook սոցցանցում ավելացվել է նոր հնարավորություն՝ Suggested Events (Առաջարկվող իրադարձություններ), որի միջոցով կարելի է տեղեկանալ հետաքրքիր միջոցառումների մասին: Այս ֆունկցիան հաշվի է առնում օգտագործողի տվյալները, այդ թվում՝ check-in-ների պատմությունը, տարբեր էջերում ունեցած ակտիվությունը:

Ծառայությունը նման է Foursquare-ի Radar ֆունկցիային: Այն դեռևս փորձարկման փուլում է, և դեռ հայտնի չէ, երբ այն մասսայականորեն հասանելի կլինի:

Նոր սերնդի iPhone՝ 2012-ի աշնանը

Apple iPhone սմարթֆոնի հաջորդ սերնդի մոդելը, ըստ «տեղեկացված վեբ-աղբյուրների», կստանա ամբողջությամբ փոխված տեսք, գրում է Boy Genius Report-ը:

Հեռախոսի պատյանի հետևի մասը պատրաստված կլինի ալյումինից, եզրերում կլինի ռետինե շապիկ, որը կծառայի միանգամից երկու նպատակի. նախ՝ կմիացնի հետևի ալյումինե ու դիմային ապակյա մասերը և ապա՝ կծածկի կատարելագործված ալեհավաքը:

Ըստ առկա տեղեկությունների՝ նոր iPhone-ը կներկայացվի հաջորդ տարվա գրեթե նույն ժամանակահատվածում, ինչ iPhone 4S-ը, այսինքն՝ հոկտեմբերի սկզբին:

Ըստ Gartner-ի՝ այս տարվա երրորդ քառորդում աշխարհում վաճառվել է 115 մլն սմարթֆոն, որից 17.3 մլն-ը կամ 15%-ը՝ iPhone:

Իտալիան տուգանել է Apple-ին հաճախորդներին խաբելու համար

Իտալիայի հակամենաշնորհային օրգանները Apple-ին տուգանել են 900 հազ. եվրոյով (մոտ 1.2 մլն դոլար) հաճախորդներին մոլորեցնելու համար: Հաղորդում է The Wall Street Journal-ը:
Կարգավորիչների դժգոհությունն առաջացել է այն պատճառով, որ Apple-ն տրամադրել է իր գնորդներին մեկ տարի երաշխիքային սպասարկում, այնինչ իտալական օրենսդրությունը պահանջում է երկու տարի: Apple-ն առաջարկել է վճարել AppleCare Protection Plan հավելյալ երաշխիքային ժամկետի համար, ինչն, ըստ օրենքի, պետք է անվճար լինի:
Ընկերությունը կարող է բողոքարկել տուգանքի մասին որոշումը 60 օրվա ընթացքում: Իտալիայում ամենավերջին Apple Store-ը բացվել է 2006-ին, իսկ երկրում գործում է ընդհանուր առմամբ 9 «խնձորային» խանութ:

вторник, 27 декабря 2011 г.

LG-ն ստեղծել է աշխարհի ամենամեծ OLED էկրանը

LG Display ընկերությունը մշակել է օրգանական լուսադիոդների (OLED) հիմքի վրա աշխատող 55 դյույմ անկյունագծով հեռուստացույց, հաղորդում է Electronista-ն:

OLED էկրանները, համեմատած սովորական հեղուկ-բյուրեղային (LCD) էկրանների հետ, ունեն մի շարք առավելություններ. դրանք կարիք չունեն լրացուցիչ լուսավորման և շատ ավելի էներգախնայող են: Բացի դրանից՝ OLED էկրաններն ավելի բարակ են, ունեն ավելի բարձր կետայնություն և գունափոխանցում:

LG-ի նոր էկրանն ունի 100 000:1 կոնտրաստ, և 5 մմ հաստություն: Բացի դրանից՝ հեռուստացույցն առանձնանում է էկրանի բարակ շրջանակով: Մնացած տեխնիկական առանձնահատկությունները դեռ հայտնի չեն:

Նորույթը կցուցադրվի CES 2012 ցուցահանդեսի շրջանակներում, որը կանցկացվի հունվարի 10-ից 13-ը Լաս-Վեգասում:

Samsung-ը KT-ն կթողարկեն նոութբուքեր և պլանշետներ, որոնք կաշխատեն WiBro 4G-ով

Samsung ընկերությունը և Korea Telecom բջջային օպերատորը պլանավորում են թողարկել չորս տասնյակ դյուրակիր համարակգիչներ` համալրված WiBro 4G կապի հնարավորությամբ:

WiBro (Wireless Broadband)-ը ինտերնետի միացման անլար լայնաշերտ տեխնոլոգիա է` մշակված հարավկորեական հեռահաղորդակցական ընկերությունների կողմից: Տեխնիկապես այն IEEE 802.16e (Mobile WiMAX) միջազգային ստանդարտն է: WiBro-ի կայաններն ունեն 30–50 մբիտ/վ թողունակություն և ծածկում են 1-5 կմ տարածք:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Windows օպերացիոն համակարգն արգելափակող վիրուսը դարձել է դպրոցական երեխայի ինքնասպանության պատճառ: Դեպքը պատահել է Ալթայի երկրամասում:

Ինտերնետին միանալուց որոշ ժամանակ անց դպրոցականի նոութբուքն արգելափակվել է՝ ցուցադրելով հետևյալ հաղորդագրությունը՝ «Համակարգչի աշխատանքը վերականգնելու համար ուղարկեք Sms-հաղորդագրություն»:

8-րդ դասարանում սովորող տղան, տեսնելով այս հաղորդագրությունը, վախեցել ու որոշել ինքնասպանություն գործել: Մահվանից առաջ նա գրություն է թողնել, որտեղ հրաժեշտ է տվել ծնողներին ու պատմել ինքնասպանության պատճառի մասին: Հաղորդում է «РИА Новости»-ն:

Աշխատանքից վերադարձած ծնողները հայտնաբերել են երեխային կախված: Նշենք, որ գարնանը Ռուսաստանում ինքնասպանություն էր գործել 13-ամյա մի երեխա, ով 14-րդ հարկից իրեն ցած էր նետել, որովհետև ծնողներն արգելում էին համակարգչային խաղեր խաղալ:

Facebook-ն առաջարկում է տանից դուրս գալ

Facebook սոցցանցում ավելացվել է նոր հնարավորություն՝ Suggested Events (Առաջարկվող իրադարձություններ), որի միջոցով կարելի է տեղեկանալ հետաքրքիր միջոցառումների մասին: Այս ֆունկցիան հաշվի է առնում օգտագործողի տվյալները, այդ թվում՝ check-in-ների պատմությունը, տարբեր էջերում ունեցած ակտիվությունը:

Ծառայությունը նման է Foursquare-ի Radar ֆունկցիային: Այն դեռևս փորձարկման փուլում է, և դեռ հայտնի չէ, երբ այն մասսայականորեն հասանելի կլինի:

Apple-ն ամանորյա նվեր է պատրաստել օգտագործողների համար

Apple-ը գործարկել է 12 Days of Christmas («Ծննդյան 12 օրերը») ավանդական դարձած հավելվածը, որի միջոցով Եվրոպայի ու Կանադայի օգտագործողները դեկտեմբերի 26-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում կարող են անվճար բովանդակություն բեռնել iTunes Store-ից, հաղորդում է Apple Insider-ը:

ԱՄՆ-ում այս առաջարկը չի գործում: Հավելվածը կհայտնվի iTunes Store-ում այսօր երեկոյան: Այն գործարկվում է արդեն չորրորդ անգամ: Օգտագործողը 12 օրվա ընթացքում ստանաում է հատուկ առաջարկներ՝ երաժշտություն, տեսահոլովակներ, գրքեր ու ծրագրեր բեռնելու համար: Յուրաքանչյուր առաջարկ ուժի մեջ է 24 ժամվա ընթացքում:

12 Days of Christmas-ը համատեղելի է iPhone 3GS, iPhone 4, iPhone 4S սմարթֆոնների, iPod touch նվագարկիչների, iPad, iPad 2 պլանշետների հետ, ինչպես նաև սովորական համակարգիչների հետ:

Apple-ը պատրաստվում է թողարկել նոութբուքեր՝ վառելիքային տարրերով

Apple ընկերությունը հայտ է ներկայացրել՝ արտոնագրելու նոութբուքերում վառելիքային տարրերի կիրառումը: Apple-ի արտոնագրերը ոչ միշտ է, որ հետագայում իրականություն են դառնում, սակայն այս դեպքում շատ ցանկալի է, որ այս մեկն իրականություն դառնա:

Ընկերության մասնագետների առաջարկած լուծումը նկարագրում է համակարգ, որը թույլ կտա ոչ մեծ չափերի մեջ տեղավորել վառելիքային տարր, որը ոչ միայն կաշխատեցնի համակարգիչը, այլև կլիցքավորի համակարգչին կցված մարտկոցը, ընդ որում այդ ամենը ղեկավարվում է առանձին մոդուլի կողմից, որը հետևում է էներգախնայողությանն ու համակարգի արդյունավետ աշխատանքին:

Պետք է նշենք, որ նոութբուքը, որը շաբաթներ շարունակ աշխատում է առանց մարտկոցին միացվելու, անհամեմատ կամրացնի Apple-ի դիրքերը շուկայում և ընկերությանը կտա անառարկելի գերիշխող դիրք:

iPad 3-ը կթողարկվի՞ Սթիվ Ջոբսի ծննդյան օրը

Չինական լրատվամիջոցները գրում են, որ երրորդ սերնդի iPad պլանշետը կարող է թողարկվել փետրվարի 24-ին՝ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի ծննդյան օրը:

Նշենք, որ Apple-ին հատուկ չէ իր արտադրանքները թողարկումը կապել կոնկրետ ամսաթվերի հետ, սակայն հաշվի առնելով, որ Սթիվ Ջոբսը կյանքից հեռացել է վերջերս, հնարավոր է՝ ընկերությունը բացառություն անի:

Լրատվամիջոցները շատ հաճախ են անդրադառնում iPad 3-ի թողարկման մասին կանխատեսումներին: Սպասվում է, որ երրորդ սերդնի պլանշետը կունենա էկրանի ավելի բարձր հստակություն և ավելի հզոր սարքային ապահովում:

суббота, 24 декабря 2011 г.

Թարգմանության սխալները. ԿԵՑՑԵ ՀՆԴԿԱՀԱՎ-ԹՈՒՐՔԻԱՆ

Այն ժամանակ, երբ Ֆրանսիայում դեռ քննարկվում էր հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը, Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի թուրք օգտատեր, մտնելով «Հայկական հարցեր» խումբը, «հայրենասիրական» մեսրոպատառ գրառում է կատարել։

Թուրքն ուզել էր գրի` ԿԵՑՑԵ ԹՈՒՐՔԻԱՆ, սակայն գրառումը զավեշտի է վերածվել, քանի որ թուրք օգտատերը օգտվել էր google-ի թարգմանիչ ծրագրից և Թուրքիայի տեղը անգլերենից թարգմանվել էր ՀՆԴԿԱՀԱՎ, արդյունքում` ստացվել է` ԿԵՑՑԵ ՀՆԴԿԱՀԱՎ։

iPhone-ի և Android-ի օգնությամբ հնարավոր է հետևել Սանտա Կլաուսին

Արդեն սկսվել է Սանտա Կլաուսի ավանդական ճամփորդութունը Հյուսիսային բևեռից դեպի ԱՄՆ: Ի տարբերություն նախորդ տարիների, այժմ բոլոր iPhone և Android սմարթֆոնների տերեը հնարավորություն կունենան հետևել Սանտա Կլաուսի շրջագայությանը` տեղեկացնում է BFM.ru լրատվական կայքը:

Այս գաղափարը հատկապես հետաքրքիր է երեխաներին, որոնք հնարավորություն կունենան իմանալ, թե որտեղ է գտնվում Սանտան կամ երբ կհասնի իրենց քաղաք:

Սանտա Կլաուսի ճամփորդությունը հատուկ «Սանտա խցիկների» օգնությամբ հսկվում է արդեն 50 տարի: Բացի սմարթֆոններից, դրան հնարավոր է հետևել www.noradsanta.org, Facebook, Google+, YouTube և Twitter կայքերի օգնությամբ:

Հավելենք, որ ամեն ինչ սկսվել է 1955թ., երբ խոշար սուպերմարկետների ցանցերից մեկի ղեկավարությունը սխալ հայտարարություն է տարածել` Սանտայի սախալ հեռախոսահամար հրատարակելով: Իսկ երեխաները զանգահարելով նրան, ստպված են եղել զրուցել ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Սպասվում է, որ 2012թ. հունվարից վաճառքում կհայտնվեն 25 դոլարանոց համակարգիչներ

Raspberry Pi բարեգործական հիմնադրամը նախատեսում է 2012թ. հունվարց համաշխարհային շուկա հանել 25-35 ԱՄՆ դոլար արժողությամբ համակարգիչներ`տեղեկացնում է NY Times-ը:

«Համակարգիչների փորձարկումներն արդեն սկսված են: Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, մենք կկարողանանք հունվարի երկրորդ կեսից դուրս գալ միջազգային շուկա: Համակարգիչների մի մասը կվաճառվեն աճուրդում»,- նշված է հիմնադրամի պաշտոնական բլոգում:

Կարտադրվի երկու մոդել` 25 և 35 ԱՄՆ դոլար արժողությամբ, դրանք միմյանցից կտարբերվեն USB միակցիչների քանակով, համապատասխանաբար, առաջին մոդելը կունենա 1, իսկ երկրորդը` 2 միակցկիչ:

Օպերացիոն հիշողությունը կկազմի 128 և 256 մեգաբայտ: Համակարգիչները կաշխատեն Linux և RISC OS օպերացիոն համակարգով:

Հավելենք, որ համակարգիչները հիմնականում նախատեսված դպրոցներում օգտագործելու համար:

пятница, 23 декабря 2011 г.

Հրաշք Ինդոնեզիայում. Ցունամիից քշված աղջիկը տուն է վերադարձել 7 տարի անց

Ինդոնեզիայում իսկական հրաշք է կատարվել: Հայտնաբերվել է աղջիկը, ում 7 տարի առաջ քշել էր ցունամին:

15-ամյա աղջիկը ժամանել է Մեուլաբո քաղաք եւ գնացել սրճարան, որտեղ այնքան է նստել սեղանի մոտ, մինչ նրան նկատել են: Վատին պատմել է, որ փնտրում է իր հարազատներին, բայց հիշել է միայն պապու անունը` Իբրահիմ:

Պապն անմիջապես կապվել է ծնողների հետ, որոնք էլ ճանաչել է իրենց աղջկան խալով եւ փոքր հասակից մնացած սպիով:

Մայրը պատմել է, որ բնական աղետի ժամանակ փորձել է փրկվել երեխաների հետ, բայց Վատիին տարել էր ալիքը: Աղջկա խոսքով, իրեն հյուրընկալել էր մի կին, եւ ուտելիքի ու տանիքի համար ստիպված է եղել մուրացկանություն անել: Ի վերջո, կինը բաց է թողել աղջկան, իսկ բարեսիրտ տաքսիստը բերել է հայրենի բնակավայր:

Հադրոնային կոլայդերի օգնությամբ նոր տարրական մասնիկ է հայտնաբերվել

Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CERN) գիտնականների կողմից մեծ հադրոնային կոլայդերի վրա կատարված փորձարկումների շնորհիվ հնարավոր է եղել նոր տարրական մասնիկ հայտնաբերել` Chi-b(3P):

Ինչպես փոխանցում է ВВС-ին, Chi-b(3P)-ը 25 տարի առաջ բացահայտված մեկ այլ տարրի ավելի ծանր տարբերակն է: Այս մասնիկի գոյության մասին ենթադրությունն առաջ էր քաշվում նախկինում եւս, սակայն մինչեւ հիմա այն ոչ ոք չէր կարողացել նկատել:

Նոր Chi-b(3P)-ը պատկանում է բոզոնների դասին:

Վթարի ենթարկված «Մերիդիան» տիեզերական ապարատի բեկորները գտել են Տիեզերագնացների փողոցում

Նախնական տվյալներով, վթարի ենթարկված «Մերիդիան» տիեզերական ապարատի բեկորները հայտնաբերվել են Նովոսիբիրսկի մարզի Օրդինսկի շրջանի 4 բնակավայրերում: Այս մասին РИА Новости-ին հաղորդել են տեղի իրավապահ մարմինները:

Հաղորդվում է նաև, որ 40 սանտիմետր տրամագծով բեկորը հայտնաբերվել է բնակավայրերից մեկի «Տիեզերագնացների» փողոցում:

Ավելի վաղ ռուսաստանի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հաղորդել էր, որ տիեզերական ապարատն ընկել է Տյումենի շրջանի Տոբոլսկ քաղաքում:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16:08-ին տեղի ունեցած «Մերիդիան» ապարատի մեկնարկից 421վայրկյան անց` 3-րդ աստիճանի РД-0124 շարժիչի անկանոն աշխատանքի արդյունքում, վթար էր տեղի ունեցել, որի պատճառով տիեզերական ապարատը դուրս չէր եկել նախատեսված ուղեծիր:

«Մերիդիան» տիեզերական ապարատը վթարի է ենթարկվել

Այսօր Պլեսեցկ տիեզերակայանից մեկնարկած «Ֆրեգատ» թափավազքային բլոկով Սոյուզ-2.1բ հրթիռը մերձերկրային ցածր ուղեծիր չի կաչողացել դուրս բերել «Մերիդիան» տիեզերական սարքը:

«Սոյուզ-2.1բ հրթիռը մեկնարկել է հյուսիսային Պլեսեցկ տիեզերակայանից, ժամը 16:08-ին, իսկ ուղեծրային բլոկը պետք է առանձնանար մոտավորապես 9 րոպե անց, սակայն Սոյուզ-2.1բ հրթիռի 3-րդ աստիճանի աշխատանքի տիրույթում վթարը տեղի է ունեցել», - ИТАР-ТАСС-ին հաղորդել են ռուսական տիեզերական արդյունաբերության գերատեսչությունում:

«Մերիդիան» ապարատի մեկնարկից 421վայրկյան անց` 3-րդ աստիճանի РД-0124 շարժիչի անկանոն աշխատանքի արդյունքում, վթար է տեղի ունեցել, որի պատճառով տիեզերական ապարատը դուրս չի եկել նախատեսված ուղեծիր:

Արտակարգ իրավիճակի պատճառները հետաքննում է պետական հանձնաժողովը:

Ենթադրվում է, որ «Մերիդիան»-ը կարող է ընկնել Սիբիրի հյուսիսային հատվածում:

Աշխարհի ամենաթանկ կվադրոցիկլը

Ֆրանսիական Lazareth ընկերությունը ստեղծել է աշխարհի ամենաթանկ կվադրոցիկլը` Wazuma V8-ը, որի շարժիչն արտադրել է Ferrari-ն: Այս փոխադրամիջոցի գինը 200հզ դոլար է:

Շարժիչն այնքան հզոր է, որ կվադրոցիկլը արգելված է վարել հանրային ճանապարհների վրա: 650 կլիոգրամ կշռող փոխադրամիջոցը կարող է զարգացնել 400կմ/ժ արագություն: Այն օժտված է 6-աստիճան փոխանցումատուփով և 18 դույմանոց անիվներով, որոնցիցհետևինները միացված են իրար:

Էլեկտրատեխնիկան շուտով կվերանորոգվի ինքնուրույն

Ամերիկացի գիտնականները մշակել են հեղուկ մետաղ, որն ունակ է ինքնուրույն վերացնել չիպերի ֆիզիկական վնասվածքները: Ընդ որում՝ վերանորոգումը տևում է ընդամենը մի քանի միլիվայրկյան: Հաղորդում է Իլինոյզի համալսարանի պաշտոնական կայքը:

Երբ միկրոսխեման վնասվում է, նրա վրա բացվում են հատուկ հեղուկ մետաղով լցված կապսուլաներն ու «բուժում» վնասված մասերը:

Այս նոր տեխնոլոգիան կարող է հիմք դառնալ նոր միկրոչիպերի ստեղծման համար, որոնք կօգտագործվեն համակարգիչներում ու բջջային հեռախոսներում:

Google-ը Mozilla-ին կվճարի տարեկան 300 մլն դոլար

Mozilla ընկերությունը երկարացրել է Google-ի հետ կնքված պայմանագիրը ևս երեք տարով: Համաձայնագրի պայմանն է Google-ը թողնել՝ որպես Firefox դիտարկչի լռակյաց որոնողական համակարգ:

Computerworld-ը գրում է, որ պայմանագրի համաձայն՝ Google-ը Mozilla-ին կվճարի տարեկան 300 մլն դոլար:

Նշենք, որ 2008-2010 թթ. ընթացքում Google-ը վճարել է Mozilla-ին $260 միլիոն: Ամենայն հավանականությամբ, Google-ի առատաձեռնությունը կապված է այն բանի հետ, որ Firefox-ի նմանատիպ առաջարկ են արել նաև Yahoo-ն ու Microsoft-ը:

Սոցցանց՝ ռոբոտների համար

Գործարկվել է MyRobots.com սոցիալական ցանցը, որը նախատեսված է ոչ միայն ռոբոտների, այլև դրանց տերերի համար: Հաղորդում է Computerra-ն: Ինչպես Facebook-ում, այնպես էլ այստեղ ամեն ռոբոտ ունի իր պրոֆիլը, որը բացվում է տիրոջ կողմից, իսկ ռոբոտն արդեն ինքնուրույն կարող է թարմացնել կարգավիճակը՝ նշելով, օրինակ, մարտկոցի կամ այլ խնդիրների մասին:

RobotShop ընկերությունը, որը ստեղծել է սոցցանցը, նպատակ ունի կայքի միջոցով օգնել ռոբոտների տերերին: Օրինակ՝ եթե օգտագործողը տանը չէ ու մոռացել է փակել սառնարանի դուռը, ապա ռոբոտը կարող է դա անել իր տիրոջ փոխարեն:

Նամիբիայում հսկա երկնաքար է հայտնաբերվել

Ինչպես նշվում է ՆԱՍԱ-ի և Եվրոպական տիեզերական գործակալության տարածած հաղորդագրությունում` Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկից 750կմ դեպի հյուսիս գտնվող գյուղում հայտնաբերվել է 1,1մ տրամագծով մետաղյա երկնաքար` տեղեկացնում է The Telegraph-ը:

Տեղացիների հավաստմամբ` որոշ ժամանակ առաջ, այդ նույն վայրում նրանք ավելի փոքր եկնաքարերի են հանդիպել, որոնց տրամագիծը եղել է մոտ 35սմ:

Հսկա երկնաքարը գտնվել է անկման կետից 18մ հեռավորության վրա, 33սմ խորության մեջ:

Ըստ մասնագետների` երկնաքարերի հայտնաբերումը դեռ որևէ ստույգ հարցի պատասխան չի տալիս, ուստի այդ ամենի հետազոտությունները պիտի շարունակվեն:

Հավելենք, որ նմանատիպ երկնաքարեր հայտնաբերվել են հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, և Լատինական Ամերիկայում և այլ տարածաշրջաններում:

Գիտնականները խորհուրդ են տալիս վերահսկել երազները

Գիտնականները համոզված են` ցանկության դեպքում կարելի է քունը վերածել որոշումներ կայացնելու և ֆիզիկական ընդունակությունները կատարելագործելու «մարզահրապարակի»: Արդյունքում մարդ կսկսի տեսնել մտածված երազներ:

Ինչպես գրում է New Scientist –ը, մտածված երազների ֆենոմենը ենթադրում է հետևյալը. մարդը քնած է, սակայն գտնվում է գիտակից վիճակում, և որ ամենագլխավորն է` կարողանում է վերահսկել իր երազի ընթացքը: Բոննի համալսարանի քնի խնդիրներով զբաղվող գիտնական Ուրսուլա Վոսի խոսքով` սովորաբար մարդիկ, որոնք ընդունակ են վերահսկել իրենց քունը, առավոտյան արթնանում են էյֆորիայի զգացողությամբ:

Վիենայի Բժշկական համալսարանից Էվելին Դոլը հաստատում է, որ մտածված երազներն օգնում են մարդուն պահպանել հոգեկան առողջությունը: Փորձը ցույց է տվել, որ իրենց երազները վերահսկել կարողացող մարդիկ հազվադեպ են բողոքում իրենց հոգեկան խնդիրներից, նրանք ունեն բարձր ինքնագնահատական և գոհ են կյանքից:

Ինչպես նշում են հոգեբանները, նմանատիպ երազները թույլ են տալիս խուսափել վատ երազներից:

четверг, 22 декабря 2011 г.

Կատաղած թուրքերը հայհոյում են ֆրանսիացի պատգամավորին` Facebook-ի նրա էջում

Facebook սոցիալական ցանցում թուրքերը հայհոյանքներով են լցրել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի էջը, ով խորհրդարանում ներկայացրել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Թուրքերը մի քանի ադրբեջանցիների հետ Բուայեի էջը «նախշել են» հայհոյանքներով, վիրավորանքներով լի մեկնաբանություններով` ուղղված եւ Բուայեին, եւ ողջ Ֆրանսիային, եւ այդ երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին ու բոլոր ֆրանսիացիներին:

Նույն հոդվածների ներքո, հայ օգտագործողներն իրենց շնորհակալությունն են հայտնում ֆրանսիացի պատգամավորին:

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր այսօրվա` դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:

Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը:

Google-ը չի գործում Ռուսաստանում

Ռուսաստանում չի գործում Google որոնողական համակարգն ու դրա հետ կապված կայքերը` youtube-ը, Blogger հոսթինգը: Այս մասին առաջինը հայտնել են Twitter-ի օգտատերերը: Համակարգի ռուսաստանյան ներկայացուցչությունում ընդունել են աշխատանքի ընդհատումների փաստը և հայտնել, որ մասնագետներն աշխատում են թերությունները վերացնելու ուղղությամբ:

Նշենք, որ այլ երկրներում, այդ թվում Հայաստանում Google-ը անխափան է գործում

Սկսվել է նոր սերնդի RAM-հիշողության մշակումը

Եվրոպական խորհուրդը Seventh Framework Programme (FP7) ծրագրի շրջանակներում միջոցներ է տրամադրել նոր տիպի օպերատիվ հիշողության սարքերի մշակման համար:

Երեք տարի տևողությամբ այս նախագիծը ստացել է RAMPLAS անվանումը: Իրենց մասնակցությունն են ցուցաբերում ընկերություններ Գերմանիայից, Հունաստանից, Հոլանդիայից և Ֆինլանդիայից:

Հետազոտողները մտադիր են վերանայել ժամանակակից RAM հիշողությունների աշխատանքի սկզբունքն ու կառուցվածքը՝ ստեղծելով նոր սերնդի տեխնոլոգիաներ՝ ապագայի գերարդյունավետ համակարգիչների համար: Ենթադրվում է, որ նոր տիպի հիշողությունը կօգտագործի տվյալների օպտիկական փոխանցումը, ապահովելով մինչև 100 Գբիթ/վ թողունակություն՝ համեմատաբար փոքր էներգաօգտագործմամբ:

Նոր տիպի օպերատիվ հիշողությունը թույլ կտա առավելագույն արդյունավետությամբ օգտագործել ժամանակակից համակարգչային պրոցեսորների պոտենցիալը, գրում է PhysOrg-ը:

Solid-Run CuBox մինի համակարգիչը տեղավորվում է ձեռքի ափում

Solid-Run ընկերությունը մշակել է CuBox մինի համակարգիչը, որը կարելի է օգտագործել, օրինակ, որպես մեդիակենտրոն:

Սարքում, որի չափերը կազմում են 55×55×42 մմ, օգտագործված է Marvell 88AP510 «համակարգը չիպի վրա»՝ 800 ՄՀց հաճախությամբ ARM-միջուկով: Օպերատիվ հիշողության ծավալը 1 Գբ է, իսկ տվյալների պահպանման համար կարող են օգտագործվել մինչև 64 Գբ տարողությամբ MicroSD քարտեր (կոմպլեկտում ներառված է 2 Գբ ծավալով MicroSD):

Մինի համակարգիչն ունի Gigabit Ethernet, երկու USB 2.0 պորտ, eSATA, S/PDIF և HDMI միջերեսներ: Որպես օպերացիոն համակարգ կարելի է օգտագործել Android 2.2 կամ Linux: Ստեղծողների խոսքերով՝ CuBox-ն ունակ է մշակել մինչև 1080р հստակության տեսանյութեր (1920×1080 պիքսել), իսկ էներգաօգտագործումը կազմում է 3 Վտ:

CuBox համակարգչի գինն ըստ նախնական հաշվարկների կլինի մոտ 100 եվրո:

Հատուկ ժապավենի շնորհիվ թաչփադը դառնում է թվային ստեղնաշար (ֆոտո)

Շատ քիչ նոութբուքներ ունեն առանձին թվային ստեղնաշարեր, այդ իսկ պատճառով ստեղծվել է հատուկ աքսեսուար՝ թափանցիկ ժապավեն, որը կարելի է տեղադրել թաչփադի վրա:

Այն օգտագործելու համար անհրաժեշտ է համակարգչում տեղադրել ծրագիրն, այնուհետև սենսորային հաշվիչը պատրաստ կլինի:

Mobbit.info-ն գրում է, որ այս նախատիպը հաղթել է red dot design concept մրցույթում:

2011-ին YouTube-ում գրանցվել է տրիլիոն դիտում (տեսանյութ)

YouTube-ը հայտարարել է 2011-ին ամենաշատ դիտված հոլովակների տասնյակը: Տեսանյութերի հետ ծանոթանալու համար այցելեք այստեղ՝ http://www.youtube.com/playlist?list=PLB64B76A0570E8A46&feature=viewall: Տեսանյութերի դիտման ընդհանուր քանակն անցել է տրիլիոնը:

Առաջին տեղում ամերիկացի երգչուհի Ռեբեկկա Բլեքն է՝ իր Friday երգով: Տասնյակում են նաև նորածինների «զրույցն» ու Volkswagen-ի գովազդը:

Ֆեյսբուքը հայտարարել է 2011-ի ամենահայտնի խաղերի անունները

Ֆեյսբուք սոցցանցի ամենահայտնի խաղ է ճանաչվել Gardens of Time-ը: Խաղերի վիճակագրություն կազմելիս սոցցանցը հաշվի է առել ամենաբարձր գնահատականներն ու օգտագործողների ակտիվությունը:

Նշենք սակայն, որ AppData.com-ի տվյալներով՝ ամենահայտնի խաղը CityVille-ն է, որն ունի ամսական 48.8 միլիոն օգտագործող, իսկ Gardens of Time-ը՝ 8.5 մլն:



Ըստ Ֆեյսբուքի՝ 2011-ի 10 ամենահայտնի խաղերն են.

Gardens of Time (by Playdom)
The Sims Social (by EA)
Cityville (by Zynga)
DoubleDown Casino (by DoubleDown Entertainment)
Indiana Jones Adventure World (by Zynga)
Words With Friends (by Zynga)
Bingo Blitz (by Buffalo Studios)
Empires & Allies (by Zynga)
Slotomania-Slot Machines (by Playtika)
Diamond Dash (by wooga)

Limbo խաղը կհայտնվի «Մաքինտոշների» վրա

Վերջերս մեծ տարածում ստացած Limbo խաղը վերջապես հասավ նաև Apple համակարգիչներին, գրում է Playdead ստուդիան:

Խաղի օրիգինալ տարբերակը գրվել էր անցած տարվա հուլիսին՝ Xbox 360 խաղասարքերի համար, մեկ տարուց հայտնվեց դրա PS3-տարբերակը, իսկ օգոստոսին՝ սեղանի համակարգչի համար նախատեսված տարբերակը: Հաղորդվում է, որ դեկտեմբերի 21-ին խաղը նկատվել է Mac App Store-ում՝ $9,99 գնով:

Խաղը, որ իրականացված է «ստվերների թատրոնի» մոտիվներով, ուշադրություն է գրավում զարմանալի իրականացմամբ: Այնտեղ մենք ղեկավարում ենք անտառում արթնացած անանուն տղային, որի նպատակն է գտնել կորած քրոջը: Տղան շարունակ ընկնում է բազմապիսի թակարդների մեջ, նրա ճանապարհը դժվար է, անընդհատ սպառնում են հսկա սարդերը կամ ճահիճները, թակարդները կամ թունավոր նետերը: Դե իսկ վերջաբանն ընդհանրապես բացակայում է. ավելի ճիշտ՝ մնում է ինքնուրույն պատկերացնել և լրացնել տեսածը: Որոշները կարծում են, որ խաղում ցուցադրված է քավարանը, իսկ ոմանք էլ, որ Limbo-ն մարդկային ծերացման ալեգորիկ ներկայացումն է...

2010 թվականին անկախ խաղերի փառատոնում (IGF) խաղն արժանացավ «լավագույն տեսողական կատարում» և «լավագույն տեխնիկական իրականացում» կոչումներին: