пятница, 30 декабря 2011 г.

HTC-ն թույլատրել է փոփոխություններ կատարել իր սմարթֆոնների ՕՀ-ում

Թայվանական HTC ընկերությունը թողարկել է ծրագրային միջավայր, որը թույլ է տալիս որոշ HTC սմարթֆոններ օգտագործողներին ինքնուրույն փոփոխություններ կատարել սմարթֆոնի օպերացիոն համակարգում, հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:

Այս պահին այդ հնարավորությունը տարածվում է EVO 3D, Sensation, Flyer, Rhyme, Thunderbolt և որոշ այլ սմարթֆոնների վրա: Մոտակա ամիսներին HTC-ն ծրագրում է հասանելի դարձնել իր բոլոր սարքերի ՕՀ-ները:

Անցյալում օգտագործողներն HTC ընկերությանը մեղադրում էին Android-սմարթֆոնների ՕՀ-ում փոփոխություններն արգելելու համար, և 2011թ. մայիսին ընկերության գլխավոր տնօրեն Պիտեր Չուն (Peter Chou) խոստացավ, որ HTC-ն կդադարի խոչընդոտել ՕՀ-ի փոփոխություններին:

Միևնույն ժամանակ HTC-ն զգուշացնում է օգտագործողներին, որ փոփոխված ՕՀ-ով սմարթֆոնների վրա չի տարածվի ընկերության տրամադրած ստանդարտ երաշխիքային սպասարկումը: Բացի դրանից, ըստ մշակողների խոսքերի, ՕՀ-ի ոչ ճիշտ փոփոխելը կարող է բերել սմարթֆոնի տեխնիկական թերությունների, ինչպես, օրինակ, գերտաքացման կամ մարտկոցի արագ պարպման:

Комментариев нет:

Отправить комментарий