Intel ընկերությունը պատրաստվում է ապրիլ ամսին թողարկել միանգամից 25 Core մոդելի նոր սերնդի պրոցեսորներ՝ կոդային Ivy Bridge անվանմամբ, գրում է DigiTimes-ը:
Ivy Bridge պրոցեսորները կդառնան Intel-ի առաջին միկրոչիպերը, որ արտադրվում են 22 նանոմետր տեխնոլոգիայով ու Tri-Gate մեթոդիկայի կիրառմամբ: Այն ենթադրում է եռաչափ կառուցվածքով տրանզիստորների կիրառումը, ինչը պրոցեսորներին թույլ կտա աշխատել ավելի փոքր լարմամբ և ավելի քիչ կորուստներով:
Պրոցեսորները կունենան 2 կամ 4 հաշվողական միջուկ, ինչպես նաև կատարելագործված վիդեոմիջուկ՝ DirectX 11 ծրագրային միջավայրի աջակցմամբ, որ կապահովի, այժմյան Sandy Bridge տեխնոլոգիայով պրոցեսորների հետ համեմատած, մինչև 60 տոկոս արտադրողականության աճ: Պրոցեսորների տեղադրման համար անհրաժեշտ կլինի մայրական սալիկ՝ LGA 1155 բնիկով:
Intel-ը, մասնավորապես, պատրաստվում է թողարկել Core i7-3770K, Core i7-3770, Core i7-3770S, Core i7-3770T, ինչպես նաև Core i5-3570, Core i5-3550 և Core i5-3450 պրոցեսորները: Նրանց գինն, ըստ նախնական տվյալների, կտատանվի $184-ից $332:
Комментариев нет:
Отправить комментарий