среда, 21 декабря 2011 г.

Samsung Galaxy սմարթֆոններն ու պլանշետները կթարմացվեն մինչև Android 4.0

Samsung ընկերությունը նախապատրաստում է իր Galaxy ապրանքանիշի Android-սարքերի ՕՀ-ն թարմացնել մինչև Ice Cream Sandwich (4.0) տարբերակը:

Android Ice Cream Sandwich օպերացիոն համակարգն ունի կատարելագործված ինտերֆեյս, տեղեկացումների փոփոխված համակարգ, բազմախնդրության (multitasking) ընդլայնված հնարավորություններ և բազմաթիվ այլ նորամուծություններ, որոնք այս համակարգը դարձնում են լիարժեքորեն մրցունակ և որոշ հարցերում՝ նույնիսկ, լավագույնը օպերացիոն համակարգերի այսօրվա շուկայում:

Հաղորդվում է, որ 2012 թվականի առաջին քառորդում Ice Cream Sandwich թարմացումը կարող են բեռնել Galaxy S II և Galaxy Note սարքերի օգտագործողները: Ավելի ուշ Android 4.0-ն հասանելի կդառնա Galaxy R սմարթֆոնի, Galaxy Tab 10.1, Galaxy Tab 8.9, Galaxy Tab 7.7 և Galaxy Tab 7.0 Plus պլանշետային համակարգիչների համար: Բոլոր մոդելների թարմացումների համար ընկերությունը կտեղեկացնի առանձին:

Комментариев нет:

Отправить комментарий