суббота, 17 декабря 2011 г.

ՖԻՖԱ-ն կարող է Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիային հեռացնել իր կազմից

ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիային սպառնացել է հեռացնել իր կազմից, եթե վերջինը մինչև հունվարի 13-ը չպատժի «Սիոնին», որի բողոքարկումը երեկ մարզական մրցավարական դատարանը (CAS) մերժել էր բավարարել:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն շվեյցարական ակումբին զրկել էր Եվրոպա լիգայում խաղալու իրավունքից որակավորման փուլում նախապես չհայտավորված ֆուտբոլիստներ խաղադաշտ դուրս բերելու համար:

«Սիոնի» ներկայացուցիչներըը տարբեր քաղաքացիական դատարաններում փորձել են պաշտպանել իրենց ակումբի իրավունքները, ինչն էլ ավելի է զայրացրել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ քաղաքացիական հայցերը իրավաբանական վիրավորանք են:

Комментариев нет:

Отправить комментарий