Սաուդյան Արաբիայի թագավորի ազգական բեն Տալալն, ով Arabian Business ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա ամենահարուստ արաբ բիզնեսմեն, 300 մլն դոլարի ներդրում է կատարել Twitter միկրոբլոգային ծառայությունում: Տալալը մասնաբաժիններ ունի նաև General Motors, News Corp և Apple ընկերություններում, իսկ նրա տնօրինած ակտիվները անցնում են 21,3 միլիարդ դոլարը: Հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Տալիլին պատկանող Kingdom Holding ընկերության տարծած հաղորդագրության համաձայն՝ ներդրումը կատարվել է մի քանի ամիսներ տևած բանակցությունների արդյունքում:
Ներկա պահին Twitter-ն ակտիվորեն աշխատում է գրավել գովազդատուներին և eMarketer վերլուծական ընկերության կանխատեսումներով՝ ծառայությունը գովազդի շնորհիվ կկարողանա աշխատել 139,5 մլն դոլար:
Комментариев нет:
Отправить комментарий