Ամերիկացի հոգեբան Դարեն Շրայբերը համոզված է , որ մարդու քաղաքական դիրքորոշումը կախված է ոչ միայն սեփական տեղեկություններից ու ուսումնասիրություններից: Երբեմն այդ դիրքորոշումը ժառանգաբար է փոխանցվում, գենային մակարդակում: Սակայն դա պայմանավորված է ուղեղի առանձին հատվածների ակտիվությունից:
Շրայբերը, հիմնվելով Լոնդոնի համալսարանական քոլեջի իր գործընկերների փորձի վրա նշում է, որ լիբերալ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց մոտ ավելի ակտիվ է ուղեղի գոտկային հատվածը, որը պատասխանատու է նոր տեղեկատվության ընկալման ու վերլուծության համար: Բացի այդ, ուղեղի հենց այդ հատվածում են գտնվում այն գոտիները, որոնք ապահովում են դժվարությունների ու հակասությունների հաղթահարումը: Ուղեղի ակտիվ գոտկային հատվածով մարդիկ անընդհան ցանկանում են նոր տեղեկություն ստանալ, ինքնուրույն են ամեն ինչին ձգտում հասնել և հակված են հիմնվել սեփական փոխձի վրա:
Իսկ ահա պահպանողական հայացքներ ունեցողների մոտ առավել ակտիվ է ուղեղի նշաձև մարմինը, որը պատասխանատու է սպառնալիքների ու վտանգավոր իրավիճակների վերլուծության համար: Այս ակտվի գոտի ունեցող մարդիկ ավելի հակված են հիմնվել նախորդների տեղեկությունների, գիտելիքի ու փորձի վրա:
Սակայն փորձերը ցույց են տվել, որ մեծամասնությունը չեզոք անձինք են, որոնք չունեն քաղաքական հստակ դիրքորոշում և նրանց մոտ ուղեղի ակտիվությունը տարբեր կերպ է արտահայտվում: Մասնագետի կարծիքով սա մարդկանց հենց այն խումբն է, ում քաղաքական դիրքորոշումը ի հայտ է գալիս ընտրությունից ընտրություն և նրանք պարբերաբար փոխում են իրենց քաղաքական ճամբարը:
Փորձերը ցույց են տվել, որ քաղաքական դիրքորոշման 40%-ը կախված է գեներով ստացած ինֆորմացիայից, ևս 40%-ը անձի սեփական կարծիքն է և այս բաղկացուցիչները սերտ կապված են իրար:
Комментариев нет:
Отправить комментарий