суббота, 17 декабря 2011 г.

Նամակը 33 տարի անց գտել է հասցեատիրոջը

1978 թվականին Ատլանտայից Ալյասկայի Անքորիջ քաղաք ուղարկված նամակը վերջապես գտել է հասցեատիրոջը: Ինչպես հաղորդում է KTUU-TV-ն, ամերիկացի փոստատարներն ապշած են, թե ինչպես է այն 33 տարի անց տեղ հասել:

Նամակն ամուսիններ Ջեյմս և Բեթի Ուիլսոններին են ուղարկել նրանց հարազատները: Ի դեպ, Ջեյմս Ուիլսոնը մահացել է այս տարվա ամռանը`այդպես էլ չիմանալով նամակի գոյության մասին: Նրա այրին, ով ներկայում բնակվում է Արքանզասում, նամակի մասին իմացել է իր ընկերուհուց (նա բնակվում է Ուիլսոնների`Անքորիջի տանը):

Երկար «ճամփորդած» նամակը տիրոջը հանձնելու համար Անքորիջ է ուղևորվել Ուիլսոնների դուստրը:


tert.am

Комментариев нет:

Отправить комментарий