Գիտնականները համոզված են` ցանկության դեպքում կարելի է քունը վերածել որոշումներ կայացնելու և ֆիզիկական ընդունակությունները կատարելագործելու «մարզահրապարակի»: Արդյունքում մարդ կսկսի տեսնել մտածված երազներ:
Ինչպես գրում է New Scientist –ը, մտածված երազների ֆենոմենը ենթադրում է հետևյալը. մարդը քնած է, սակայն գտնվում է գիտակից վիճակում, և որ ամենագլխավորն է` կարողանում է վերահսկել իր երազի ընթացքը: Բոննի համալսարանի քնի խնդիրներով զբաղվող գիտնական Ուրսուլա Վոսի խոսքով` սովորաբար մարդիկ, որոնք ընդունակ են վերահսկել իրենց քունը, առավոտյան արթնանում են էյֆորիայի զգացողությամբ:
Վիենայի Բժշկական համալսարանից Էվելին Դոլը հաստատում է, որ մտածված երազներն օգնում են մարդուն պահպանել հոգեկան առողջությունը: Փորձը ցույց է տվել, որ իրենց երազները վերահսկել կարողացող մարդիկ հազվադեպ են բողոքում իրենց հոգեկան խնդիրներից, նրանք ունեն բարձր ինքնագնահատական և գոհ են կյանքից:
Ինչպես նշում են հոգեբանները, նմանատիպ երազները թույլ են տալիս խուսափել վատ երազներից:
Комментариев нет:
Отправить комментарий