Samsung-ը Գերմանիայում կրկին հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ՝ մեղադրելով վերջինիս 4 արտոնագրեր խախտելու մեջ: Այս անգամ խոսքը վերաբերում է տվյալների անլար փոխանցման տեխնոլոգիաներին և iPhone 4, iPhone 4S, iPad 2 սարքերի ինտերֆեյսին:
Նոյեմբերի վերջին ու դեկտեմբերի սկզբին Samsung-ը մի քանի դատական գործերում հաղթանակ տարավ՝ վերականգնելով ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր սարքերը վաճառելու իրավունքը:
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով՝ Samsung-ը վաճառել է ավելի մեծ թվով սարքեր, քան Apple-ը՝ 27,8 մլն՝ 17,1 միլիոնի դիմաց: Ընկերությունն այդպիսով զբաղեցրել է շուկայի 23,8%-ը:
Комментариев нет:
Отправить комментарий