четверг, 22 декабря 2011 г.

Կատաղած թուրքերը հայհոյում են ֆրանսիացի պատգամավորին` Facebook-ի նրա էջում

Facebook սոցիալական ցանցում թուրքերը հայհոյանքներով են լցրել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի էջը, ով խորհրդարանում ներկայացրել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Թուրքերը մի քանի ադրբեջանցիների հետ Բուայեի էջը «նախշել են» հայհոյանքներով, վիրավորանքներով լի մեկնաբանություններով` ուղղված եւ Բուայեին, եւ ողջ Ֆրանսիային, եւ այդ երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին ու բոլոր ֆրանսիացիներին:

Նույն հոդվածների ներքո, հայ օգտագործողներն իրենց շնորհակալությունն են հայտնում ֆրանսիացի պատգամավորին:

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր այսօրվա` դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:

Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը:

Комментариев нет:

Отправить комментарий