Sony ընկերությունը ստիպված է եղել «կարկատել» PlayStation Vita նոր խաղային կոնսոլի ծրագրային հիմքը, վերջինիս՝ խանութներում հայտնվելուց անմիջապես հետո:
Կոնսոլը Ճապոնիայի խանութներում էր հայտնվել դեկտեմբերի 17-ին: Երկար սպասված սարքավորման համար խանութների մոտ մեծ հերթեր էին գոյացել, սակայն վաճառքի հենց առաջին օրերին շատ օգտագործողներ բախվեցին հաճախակի խափանումների հետ, երբ սարքավորումը որևէ կերպ չի արձագանքում օգտագործողի գործողություններին և նույնիսկ` չի անջատվում անջատման կոճակը սեղմելիս:
Խնդիրն այնքան մասշտաբային էր, որ Sony-ն անմիջապես թողարկել է թարմացում և ներողություն է խնդրել գնորդներից, հաղորդում է The Telegraph-ը:
Sony-ն մեծ հույսեր է կապում PlayStation Vita-ի հետ: Ընկերությունում գտնում են, որ նոր կոնսոլը կօգնի հաղթահարել այս տարվա համար կանխատեսված մոտ 1 մլրդ դոլար կորուստները: Եվրոպայում և ԱՄՆ-ում սարքավորումը շուկա կմտնի 2012թ. փետրվարին:
Комментариев нет:
Отправить комментарий