Mail.Ru Group ինտերնետ-ընկերության նոր ծառայությունը՝ Futubra.com միկրոբլոգային համակարգը, կգործարկվի հունվարին: Հաղորդում է «РИА новости-ն»:
Կայքը թույլ կտա ոչ միայն տեքստեր, այլ նաև նկարներ ու հոլովակներ հրապարակել, խմբեր ու իրադարձություններ ստեղծել: Վեբ-տարբերակի հետ միասին կգործարկվեն iOS-ի, Android-ի, WP7-ի, bada-ի և Symbian-ի համար նախատեսված տարբերակներ:
Ծառայությունը, որի մասին խոսվում էր դեռ ս.թ. հոկտեմբերին, մշակվել է 20 հոգանոց թիմի կողմից:
Комментариев нет:
Отправить комментарий