вторник, 27 декабря 2011 г.

Apple-ը պատրաստվում է թողարկել նոութբուքեր՝ վառելիքային տարրերով

Apple ընկերությունը հայտ է ներկայացրել՝ արտոնագրելու նոութբուքերում վառելիքային տարրերի կիրառումը: Apple-ի արտոնագրերը ոչ միշտ է, որ հետագայում իրականություն են դառնում, սակայն այս դեպքում շատ ցանկալի է, որ այս մեկն իրականություն դառնա:

Ընկերության մասնագետների առաջարկած լուծումը նկարագրում է համակարգ, որը թույլ կտա ոչ մեծ չափերի մեջ տեղավորել վառելիքային տարր, որը ոչ միայն կաշխատեցնի համակարգիչը, այլև կլիցքավորի համակարգչին կցված մարտկոցը, ընդ որում այդ ամենը ղեկավարվում է առանձին մոդուլի կողմից, որը հետևում է էներգախնայողությանն ու համակարգի արդյունավետ աշխատանքին:

Պետք է նշենք, որ նոութբուքը, որը շաբաթներ շարունակ աշխատում է առանց մարտկոցին միացվելու, անհամեմատ կամրացնի Apple-ի դիրքերը շուկայում և ընկերությանը կտա անառարկելի գերիշխող դիրք:

Комментариев нет:

Отправить комментарий